Հա

Քաղաքական

28/09/2021 - 08:25

«Պատերազմին կարող էինք դիմակայել, եթէ ողջ ազգը լինէր բռունցքւած, սակայն Արցախը մասնատւած էր, Հայաստանը՝ բաժան-բաժան եղած, նախկինների ու ներկաների մաշեցնող թեմաների պատանդ»․ Աշոտ Ղուլեան

Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Աշոտ Ղուլեանը ֆէյսբուքեան գրառում է արել Արցախի 44-օրեայ պատերազմի տարելիցի առթիւ։ Գրառման մէջ ասւում է․ 

«alikonline.ir» - Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Աշոտ Ղուլեանը ֆէյսբուքեան գրառում է արել Արցախի 44-օրեայ պատերազմի տարելիցի առթիւ։ Գրառման մէջ ասւում է․ 

«Անցած մէկ տարւայ ընթացքում մենք 365 անգամ անիծել ենք պատերազմն ու այն սկսողներին, 730 անգամ աղօթել ենք մեր սուրբ նահատակների համար, օրը երեք անգամ վիճել ու հաշտւել ենք մեր ընկերների ու հարազատների հետ՝ պատերազմում կրած մեր պարտութեան, նրա պատճառների ու հետեւանքների հարցերով:

Անցեալ տարւայ աշնան պատերազմը մեզ վայել պատերազմ չէր, մենք պատրաստ չէինք այդպիսի պատերազմի, այդ պատերազմը մերը չէր: Մենք միայն մէկ, բացառապէս մէկ դէպքում կարող էինք դիմակայել մեր դէմ ելած դաւադիր թշնամուն, եթէ՝ ամբողջ ազգը բռնուցքւէր, հաւաքէր իր բոլոր ուժերը՝ Արցախում, մայր Հայաստանում եւ Սփիւռքում:

2020թ. սեպտեմբերի 27-ի նախօրեակին լրիւ հակառակ պատկերն էր. Արցախը՝ մասնատւած համապետական ընտրութիւններից յետոյ, Հայաստանը՝ բաժան-բաժան եղած, իշխանափոխութիւնից յետոյ սկիզբ առած նախկինների ու ներկաների մաշեցնող թեմաների պատանդ եւ այդ վիճակից օր-օրի հիասթափւող «անտարբերների» առանձին հատւածներով, եւ Սփիւռքը՝ երկատւած՝ հայրենիքում տեղի ունեցածը յեղափոխութիւն, թէ՞ հակայեղափոխութիւն որակելու թնջուկի պատճառով…

Ու երբ հարցնում են, թէ կարելի էր, արդեօ՞ք, խուսափել այսպիսի կործանարար պատերազմից, առաջինը, որ որպէս պատասխան հնչում է ականջներիս մէջ, շատ ուսանելի բանաձեւ է. կարելի էր, եթէ մեր կեանքում տեղ չգտնէր վերը նկարագրւածը, եթէ բարիկադներն ու բաժանարար գծերը կառուցէինք սահմանի վրայ եւ ոչ թէ Ստեփանակերտի ու Երեւանի կենտրոններում:

Փառք հայրենիքի պաշտպանութեանն իրենց կեանքը զոհաբերած տղաներին:

Սթափութիւն եւ ողջախոհութիւն բոլորիս»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։