Հա

Քաղաքական

28/09/2021 - 11:50

«ՀՀ-ի կողմից ընդդէմ Ադրբեջանի ընդամէնը երկու հայց է ներկայացւել». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «44-օրեայ պատերազմից մէկ տարի անց միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետութիւնն ընդդէմ Ադրբեջանի ընդամէնը երկու միջպետական հայց է ներկայացրել: 

«alikonline.ir» - «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «44-օրեայ պատերազմից մէկ տարի անց միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետութիւնն ընդդէմ Ադրբեջանի ընդամէնը երկու միջպետական հայց է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացաւ, որ դրանցից առաջինը, որ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանին 2021թ.-ի փետրւարի 1-ին է հասցէագրւել, պատերազմի հետեւանքով «Մարդու իրաւունքների եւրոպական կոնւենցիաների» խախտումներին է վերաբերում:

Վերոնշեալ կոնւենցիան երաշխաւորում է կեանքի, անձնական եւ ընտանեկան կեանքը յարգելու, խօսքի ազատութեան, մտքի, խղճի եւ կրօնի ազատութեան, սեփականութեան պաշտպանութեան իրաւունքները: Այն արգելում է, խոշտանգումները, անմարդկային կամ նւաստացնող վերաբերմունքը կամ պատիժը, հարկադիր աշխատանքը, կամայական ու ապօրինի ազատազրկումը եւ այլն:

«Երկրորդը հայցադիմումը բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի 9-ին, Արդարադատութեան միջազգային դատարան (ՄԱԿ-ի միջազգային դատարան) է ներկայացւել: Այն ռասսայական խտրականութեան ու մարդկանց՝ պատերազմի հետեւանքով կրած զրկանքներին է վերաբերում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրոյցում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշէ Կիրակոսեանը:

Նրա փոխանցմամբ՝ երկու հայցով էլ վարոյթներ են ընթանում: Ի տարբերութիւն պետութեան կողմից ՄԻԵԴ-ին հասէագրւած դիմումների՝ բաւականին մեծ թիւ են կազմում հասարակական տարբեր կազմակերպութիւնների կողմից Եւրոդատարանին ուղղւած նամակները:

Հոկտեմբերի 1-ին Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական կրակից վիրաւորում ստացած լրագրողների դէպքի առթիւ, օրինակ, ՄԻԵԴ բրիտանական «Մեդիա դիֆենս» իրաւապաշտպան կազմակերպութիւնն է դիմում ներկայացրել՝ «Ինֆորմացիայի ազատութեան կենտրոնի» հետ համատեղ։ Այլ կերպ ասած, պատերազմական յանցագործութիւնները կը քննւեն միջազգային ատեաններում»:

 

Յարակից լուրեր

  • «Շատ երկրներում տեղեակ չեն թմրամիջոցների շրջանառութեան դէմ Իրանի պայքարի մասին». ԻԻՀ դեսպանատան արձագանգը Ալիեւի յայտարարութեանը
    «Շատ երկրներում տեղեակ չեն թմրամիջոցների շրջանառութեան դէմ Իրանի պայքարի մասին». ԻԻՀ դեսպանատան արձագանգը Ալիեւի յայտարարութեանը

    Հայաստանում Իրանի դեսպանատունն արձագանգել է ԱՊՀ պետութիւնների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութեանը, թէ «Հայաստանը Իրանի հետ համագործակցաբար ԼՂ տարածքն օգտագործել է դէպի Եւրոպա նարկոթրաֆիկի համար»: «Արմէնպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ դեսպանատնից նշել են, որ շատ երկրների հասարակութիւններ տեղեակ չեն թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ Իրանի Իսլամական Հանրապետութեան լայնածաւալ պայքարի մասին:

  • «Քայլ առ քայլ գնում ենք դէպի Հայաստանի թրքացում եւ պետականութեան անկում»․ Յակոբ Տէր-Խաչատուրեան
    «Քայլ առ քայլ գնում ենք դէպի Հայաստանի թրքացում եւ պետականութեան անկում»․ Յակոբ Տէր-Խաչատուրեան

    ՀՀ իշխանութիւնները ոչ միայն պէտք եղածը չեն անում Հայաստանի ինքնիշխանութիւնը պահելու համար, այլ ընդհակառակը շատ արագ եւ հապճեպ որոշումներով եւ միակողմանի զիջումներով է առաջնորդւում այս ամբողջ գործընթացը՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը, որը Երեւանում մասնակցում է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախաձեռնած՝ Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

  • «Ադրբեջանի գործողութիւնների գլխաւոր մեսիջն ուղղւած է հայ ազգին, որ՝ խաղաղ չէք ապրելու». Թեւան Պօղոսեան
    «Ադրբեջանի գործողութիւնների գլխաւոր մեսիջն ուղղւած է հայ ազգին, որ՝ խաղաղ չէք ապրելու». Թեւան Պօղոսեան

    «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագէտ Թեւան Պօղոսեանի կարծիքով՝ Ադրբեջանի վերջին շրջանի գործողութիւնների գլխաւոր մեսիջն ուղղւած է հայ ազգին, որ՝ խաղաղ չէք ապրելու:

  • Հայաստանին ու Լիբանանին պէտք է ազգային միասնական ռազմավարութիւն
    Հայաստանին ու Լիբանանին պէտք է ազգային միասնական ռազմավարութիւն

    Կը պատրաստուէի արձագանգել «Ազդակ»-ի 11 հոկտեմբեր 2021-ի թիւին մէջ Միհրան Քիւրտօղլեանի տեսակէտին, երբ տեղի ունեցաւ լիբանանեան տագնապի շղթայական հանգրուաններուն ամէնէն անսպասելին. զինեալ բախումը: Քանի մը ժամ տեւած բախումը պատճառած է 7 զոհ եւ 31 վիրաւոր: Պատճա՞ռը բախումին: 4 օգոստոս 2020-ին Պէյրութի նաւահանգիստի պայթումին դատական հետաքննութեան շուրջ քաղաքական սուր տարակարծութիւն մը, որուն մասնակիցները թքած ունին իշխանութիւններու տարանջատման ու դատական համակարգի անկախութեան վրայ:

  • «Իրան-Ադրբեջան յարաբերութիւնները կարծես անբեկանելիօրէն վատթարացել են». իրանագէտ
    «Իրան-Ադրբեջան յարաբերութիւնները կարծես անբեկանելիօրէն վատթարացել են». իրանագէտ

    Իրանագէտ Գարիկ Միսակեանը 168.am-ի հետ զրոյցում անդրադարձաւ իրանական արձագանգներին. «Պաշտօնական մակարդակում արձագանգեց ԱԳՆ խօսնակ Սայիդ Խաթիբզադէն, Իրանի Ազգային անվտանգութեան բարձրագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, որոնք, ըստ էութեան, կոչեր էին անում Բաքւի բռնապետին՝ «մտածել սեփական երկրի եւ սեփական անձի մասին», քանի որ Ալիեւն ու Ալիեւի ընտանիքն են նմանատիպ գործարքներում նկատւում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։