Հա

Քաղաքական

28/09/2021 - 11:55

«ՔՊ-ականների Հայաստանում շարունակւում է պարտութիւնը դիւանագիտական/միջազգային ճակատում»․ Լիլիթ Գալստեան

ՔՊ-ականների Հայաստանում շարունակւում է պարտութիւնը դիւանագիտական/միջազգային ճակատում։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։

«alikonline.ir» - ՔՊ-ականների Հայաստանում շարունակւում է պարտութիւնը դիւանագիտական/միջազգային ճակատում։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։

«Ինչպէս գիտէք օրերս իշխանութեան սրտի դատաւոր Դանիբէկեանի որոշումով «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Գէորգեանին արգելւեց դուրս գալ Հայաստանից։ Արմէն Գէորգեանը, որը ԵԽԽՎ պատւիրակութեան անդամ է, այդպիսով զրկւեց մասնակցել այս օրերին Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային լիագումար նիստին։

Սա այն պարագայում, երբ ԵԽԽՎ օրակարգում Հայաստանի եւ Արցախի համար խիստ կարեւոր՝ հայ-ադրբեջանական հակամարտութեան հումանիտար խնդիրներով քննարկում կար։

Նստաշրջանին մասնակցել են պատւիրակութեան միայն քպ-ական պատգամաւորները։

Եւ ի՞նչ... ԵԽԽՎ-ում ադրբեջանի պատւիրակութեան առաջարկով ընդունւած բանաձեւում այսուհետ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Աստւածածին եկեղեցին կանւանւի Ղազանչի։

Գետինը մտնելու իրողութիւն․ մշակութային վանդալիզմն էլ ինչպէս է լինում։ Սա մեր մշակութային ինքնութեան ոչնչացում է՝ հայ պատգամաւորների ներկայութեամբ։

Ու ԵԽԽՎ մեծամասնութիւնը, մեր եւրոպացի քոյրերն ու եղբայրները մեծամասնութեամբ քւէարկում են, որ ճարտարապետ Սիմոն Տէր-Յակոբեանի նախագծով 1887թ․ կառուցւած մեր եկեղեցին պարզապէս Ղազանչի կոչւի։

ԵԽԽՎ պատւիրակութիւն եւ պատւիրակութեան ղեկավար Ռուբէն Ռուբինեան, դուք ինչպէ՞ս էք շարունակելու պաշտպանել ՀՀ շահերը, երբ բացայայտ իրողութիւններն ու պատմական ճշմարտութիւնը պաշտպանելու ունակութիւն չունէք»,- գրում է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։