Հա

Քաղաքական

28/09/2021 - 13:15

«Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

Թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած 44-օրեայ պատերազմի առաջացրած հումանիտար խնդիրների առաջնահերթ վերլուծութիւնը, սոցիալական եւ այլ կարիքների ամբողջական գնահատումը եւ դրա արդիւնքում մեր բազմահազար հայրենակիցներին հասցէական աջակցութիւն ցուցաբերելու համար անհրաժեշտ ծրագրերի ու միջոցառումների իրականացումն օրւայ հրամայական է։

Թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած 44-օրեայ պատերազմի առաջացրած հումանիտար խնդիրների առաջնահերթ վերլուծութիւնը, սոցիալական եւ այլ կարիքների ամբողջական գնահատումը եւ դրա արդիւնքում մեր բազմահազար հայրենակիցներին հասցէական աջակցութիւն ցուցաբերելու համար անհրաժեշտ ծրագրերի ու միջոցառումների իրականացումն օրւայ հրամայական է։

Դաւադիր պատերազմից անցել է 1 տարի, բայց ինչպէս տեսնում ենք դրանից տուժած մեր բազմահազար հայրենակիցներ դեռեւս շարունակում են կառավարութիւնից իրենց խնդիրների նկատմամբ ուշադրութիւն եւ որոշակի լուծումներ ակնկալել, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ անցած ժամանակահատւածում կառավարութեան կողմից չեն ձեռնարկւել բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցառումները մեր բազմահազար քաղաքացիների կարիքների ամբողջական գնահատման եւ դրանց համակարգային լուծումներ տալու ուղղութեամբ։

Նշւած խնդիրը լինելու է «Հայաստան» խմբակցութեան ուշադրութեան կենտրոնում եւ, ըստ այդմ, խմբակցութիւնը հարցապնդումով դիմել է կառավարութեանը՝ ակնկալելով հետեւեալ հարցերի պատասխանները.

1. Արդեօք ապահովւել է հնարաւորինս լիարժէք եւ ճշգրիտ տեղեկատւութիւն՝ Արցախի Հանրապետութիւնից Հայաստանի Հանրապետութիւն ժամանակաւորապէս տեղափոխւած ընտանիքների թւաքանակի, կազմի, սեռատարիքային կառուցւածքի, ՀՀ-ում ժամանակաւոր բնակութեան վայրի, Արցախում հիմնական բնակութեան վայրի առկայութեան եւ դրանց հասցէների, ինչպէս նաեւ նրանց կոնտակտային տւեալների վերաբերեալ:

2. Արդեօք ապահովւել է հնարաւորինս լիարժէք եւ ճշգրիտ տեղեկատւութիւն՝ Արցախեան վերջին պատերազմում զոհւած, անհետ կորած, գերի ընկած եւ վիրաւորում ու հաշմանդամութիւն ձեռք բերած անձանց ընտանիքների վերաբերեալ:

3. ՏԻՄ-երի, ՀԿ-ների, սոցիալական խնդիրներով զբաղւող տեղական ու միջազգային կառոյցների եւ սոցիալական աշխատողների ընդգրկմամբ արդեօք իրականացւել է նշւած ընտանիքների կարիքների ամբողջական գնահատում՝ առկայ չափորոշիչների եւ ուղեցոյցերի համաձայն, որի արդիւնքում կը ձեւաւորւէր լիարժէք պատկեր թէ անհրաժեշտ ծրագրերի բովանդակութեան եւ թէ դրանք իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսների վերաբերեալ:

4. Արդեօք իրականացւել է ներկայումս ՀՀ պետական բիւջէի, ինչպէս նաեւ միջազգային դոնոր կազմակերպութիւնների միջոցների շրջանակներում գործող ծրագրերի վերագնահատում, որի արդիւնքում կընդունւէին համապատասխան իրաւական ակտեր կամ փոխհամաձայնեցւած որոշումներ՝ որոշակի ծրագրերի կասեցման, որոշների դադարեցման եւ ըստ անհրաժեշտութեան նոր ծրագրերի գործարկման վերաբերեալ:

5. Արդեօք գործարկւել է վստահելի եւ հաշւետւողական մեխանիզմ՝ մասնաւոր հատւածի, ՀՀ-ում եւ այլ պետութիւններում բնակւող անհատ քաղաքացիների կողմից կամաւոր հիմունքներով ցուցաբերւող օգնութիւնն ու օժանդակութիւնը համակարգելու եւ դրանք առաւել հասցէական ու նպատակային դարձնելու համար՝ վերականգնելով պետութեան նկատմամբ վստահութիւնը:

6. Արդեօք դիմել էք համապատասխան մանդատ ունեցող միջազգային բոլոր կառոյցներին (յատկապէս ՄԱԿ-ի մանդատի ներքոյ գործող), առաջին հերթին ՀՀ-ում գործունէութիւն իրականացնող ներկայացուցչութիւններին, ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակի ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծւած պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար աղէտի հետեւանքների մեղմացման ու աստիճանաբար վերացման եւ իրենց մշտական բնակութեան վայրերից տեղահանւած քաղաքացիների տարրական իրաւունքների պաշտպանութեան նպատակով Հայաստանի Հանրապետութեանն օժանդակելու նպատակով գործուն միջոցներ ձեռնարկելու պահանջով։

Հարցապնդման պատասխանը ստանալուց յետոյ այն կենթարկւի մանրամասն վերլուծութեան եւ կը ներկայացւի հանրութեանը։

 

«Հայաստան» դաշինք

28 սեպտեմբերի 2021թ.

 

Յարակից լուրեր

  • «Սենեակային ընդդիմութիւն չենք եւ առաջիկայում կունենանք մեծ հանրահաւաք»․ Իշխան Սաղաթելեան
    «Սենեակային ընդդիմութիւն չենք եւ առաջիկայում կունենանք մեծ հանրահաւաք»․ Իշխան Սաղաթելեան

    Մենք մեր անցեալով եւ գործունէութեամբ ցոյց ենք տւել, որ սենեակային ընդդիմութիւն չենք եւ քննարկումներով չենք բաւարարւելու, բայց այս ամբողջ պրոցեսը պէտք է հասունացնենք եւ առաջիկայում մենք կունենանք մեծ հանրահաւաք․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանը «Հայաստան» դաշինքի կազմակերպած՝ «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց յաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին դիմադրութեան դրսեւորումների մասին։

  • Յայտարարութիւն՝ 1921թ․ Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի
    Յայտարարութիւն՝ 1921թ․ Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի

    2021 թ. հոկտեմբերի 19-21-ին Երեւանում, ՀՀ ԳԱԱ նախագահութեան նիստերի դահլիճում ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի եւ «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն» գիտահետազօտական հիմնադրամի նախաձեռնութեամբ անցկացւեց Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը:

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    «Հայաստան» դաշինքի՝ ամիսներ շարունակ ակնյայտ ապօրինի կալանաւորւած պատգամաւոր Արթուր Սարգսեանն օրերս ազատ է արձակւել։ Երէկ դաշինքի կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանի գլխաւորութեամբ խորհրդի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաեւ Արթուր Սարգսեանը։

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Գորիս համայնքում ընդդիմադիր դիրքերից հանդէս եկող «Առուշ Առուշանեան» դաշինքինկատմամբ իրականացւող բռնաճնշումների, ոստիկանական ուժերի մասշտաբայիններգրաւման, վարչական ռեսուրսների համատարած չարաշահման անթաքոյց վարքագիծըմէկ անգամ եւս բացայայտում են իշխանութեան ոչ ժողովրդավարական եւ ապազգային դէմքը։

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Յատուկ քննչական ծառայութիւնը թոյլ չի տւել «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, Պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանին մեկնել Ռուսաստանի Դաշնութեան Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանութեան հարցերով նիստին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։