Սեպտեմբերի 27-ին, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արթուր Մոսիեանը, Արա Պուլուզեանն ու Ալեոնա Դադամեանը հանդիպել են Համազգային հայ կրթամշակութային միութեան Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզաննա Առաքելեանի եւ Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանի հետ:
«alikonline.ir» - Սեպտեմբերի 27-ին, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արթուր Մոսիեանը, Արա Պուլուզեանն ու Ալեոնա Դադամեանը հանդիպել են Համազգային հայ կրթամշակութային միութեան Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզաննա Առաքելեանի եւ Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանի հետ: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:
Հանդիպման ընթացքում քննարկւել են Արցախի կրթամշակութային կեանքին վերաբերող եւ ապագայում նախատեսւող մի շարք մշակութային միջոցառումներ:
Երկուստեք կարեւորւել է մշակութային կեանքի աշխուժացումը՝ յատկապէս յետպատերազմեան ժամանակահատւածում: