Հա

Քաղաքական

29/09/2021 - 13:10

«Ադրբեջանի կատարած գլխատումները գերազանցել են տասնեակները, բայց ԵԽԽՎ զեկոյցում 2 դէպքի մասին է խօսւում. տպաւորութիւն են ստեղծում, թէ 2 կողմերի յանցագործութիւնները նոյնական են եղել». Ս. Սահակեան

Մենք ԵԽԽՎ-ն, ԵԽ նախարարների կոմիտէն դիտարկում ենք ձեւաչափեր, որոնք կարող են նպաստել գերիների վերադարձի հարցի դրական տեղաշարժին, սակայն դրանք մեզ համար քաղաքական հարթակներ են՝ իրենց յատուկ դրական ու բացասական կողմերով: Այս մասին մամուլի ասուլիսին յայտարարեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանում գտնւող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրաւապաշտպան Սիրանուշ Սահակեանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտութեան հումանիտար հետեւանքների վերաբերեալ ԵԽԽՎ զեկոյցին:

«alikonline.ir» - Մենք ԵԽԽՎ-ն, ԵԽ նախարարների կոմիտէն դիտարկում ենք ձեւաչափեր, որոնք կարող են նպաստել գերիների վերադարձի հարցի դրական տեղաշարժին, սակայն դրանք մեզ համար քաղաքական հարթակներ են՝ իրենց յատուկ դրական ու բացասական կողմերով: Այս մասին մամուլի ասուլիսին յայտարարեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանում գտնւող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրաւապաշտպան Սիրանուշ Սահակեանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտութեան հումանիտար հետեւանքների վերաբերեալ ԵԽԽՎ զեկոյցին: Գրում է Tert.am-ը:

«Հիմնական դրական կողմը, որ ապահովում են, արագ արձագանգն է, իսկ հիմնական բացասական կողմն այն է, որ չեն ապահովում հարցի օբիեկտիւ լուսաբանումը, որովհետեւ այստեղ իրաւունքն ու քաղաքականութիւնը բախւում են, եւ այդ մեծ բախումներում մեծապէս պահպանւում են մեծ քաղաքականութեան շահերը: Զեկոյցի վերնագրում նպատակային կերպով նշւած է «մարդասիրական խնդիրներ». ի սկզբանէ նպատակ է դրւել անդրադարձ կատարել աւելի չէզոք խնդիրների, ինչպիսին մարդասիրական խնդիրներն են, իսկ իրաւական աւելի լուրջ խնդիրներ դուրս են մնացել քննարկման շրջանակից»,- ընդգծեց Սահակեանը:

Նա ընդգծեց՝ նշւում է՝ «Մարդասիրական խնդիրները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտում», մինչդեռ կոնֆլիկտն ի սկզբանէ եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ Ադրբեջանի միջեւ. «Այլ հարց է, որ Հայաստանն ունեցել է եւ ունի յատուկ յարաբերութիւններ ԼՂՀ-ի հետ, երաշխաւոր է եւ մասնակցութիւն է ունեցել կոնֆլիկտին»,- ասաց Սահակեանը:

Վերջինս նաեւ կարեւորեց, որ կոնֆլիկտում թուրքական ներգրաււածութիւն է եղել տարբեր ուղղութիւններով՝ վարձկաններ, օդուժի կառավարում, սակայն զեկոյցը չի վերնագրւել կոնֆլիկտ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ:

«Հաշւի առնելով, որ այս գործընթացներն իրականացւել են քաղաքական մարմնի կողմից, քաջ գիտակցում ենք, որ քաղաքական նկատառումներն արտացոլւած են այս զեկոյցում, եւ հիմնական քաղաքական նկատառումը, որը եղել է եւ դեռեւս պահպանւում է ԵԽ շրջանակում, յարաբերականօրէն հաւասարութեան նշան դնելն է կողմերի միջեւ»,- ասաց նա՝ նշելով, թէ այս տեսանկիւնից մեծապէս ապաւինում են դատական կառոյցներին, որովհետեւ վերջիններս անկախութեան աւելի մեծ աստիճան ունեն:

«ՄԻԵԴ-ը, գործելով ԵԽ կազմում, չի կարող որոշակի ազդեցութիւններ չկրել քաղաքական մարմիններից, եւ ազդակները նշանակութիւն ունեն նաեւ դատարանի համար, սակայն յաճախ առանձին դատաւորների դերակատարութեան շնորհիւ այդ հաւասարակշռութիւնը հնարաւոր է լինում խախտել»,- նշեց նա:

Սահակեանի խօսքով՝ զեկոյցում խօսւում է գլխատումների մասին. «Ադրբեջանական կողմի գլխատումները գերազանցել են տասնեակները, սակայն զեկոյցում առնւազն երկու դէպքի մասին է խօսւում, եւ խօսում են մէկ ադրբեջանական դէպքի մասին, եւ, կարծես թէ, նորից տպաւորութիւն են ստեղծում, որ կատարւած յանցագործութիւններն իրենց բնոյթով նոյնական են եղել երկու կողմերի համար»,- ասաց նա:

Սահակեանը նշեց նաեւ, որ ընդունւած փաստաթուղթը բանաձեւ է, որն ապահովւած է քաղաքական ուժով, եւ այնքանով, որքան ԵԽ-ն կօգտագործի իր քաղաքական ուժը՝ ճնշելու պետութիւններին, բանաձեւում զետեղւած դրոյթները կարող են կեանքի կոչւել, նաեւ ազդել ՄԻԵԴ-ի արագ աշխատանքի վրայ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։