Հա

Քաղաքական

29/09/2021 - 13:40

«Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը՝ առանց անվտանգութեան գօտու ստեղծման, չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու յատկապէս սահմանային բնակիչների իրաւունքները». ՄԻՊ-ի օգնական

ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը՝ առանց անվտանգութեան գօտու ստեղծման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու յատկապէս սահմանային բնակիչների իրաւունքները, այլեւ կը դառնայ նոր խախտումների ու լարւածութեան պատճառ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին յայտարարեց ՀՀ ՄԻՊ-ի օգնական Տաթեւիկ Մանուկեանը: 

«alikonline.ir» - ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը՝ առանց անվտանգութեան գօտու ստեղծման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու յատկապէս սահմանային բնակիչների իրաւունքները, այլեւ կը դառնայ նոր խախտումների ու լարւածութեան պատճառ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին յայտարարեց ՀՀ ՄԻՊ-ի օգնական Տաթեւիկ Մանուկեանը: Գրում է Tert.am-ը:

«Ադրբեջանի բարձրագոյն իշխանութիւնները ոչ միայն չեն դադարեցրել ատելութեան եւ թշնամանքի քարոզը, այլեւ խորացրել են յայատյացութեան եւ ֆաշիզմի հասնող թշնամանքի քաղաքականութիւնը ՀՀ ողջ բնակչութեան նակատմամբ, խօսքն իրական ցեղասպանութեան քաղաքականութեան մասին է»,- ասաց նա:

Մանուկեանը նշեց, որ ՄԻՊ գրասենեակը մշտադիտարկել է ադրբեջանական սոցիալական մեդիայի եւ մամուլի հրապարակումները, որոնք ցոյց են տւել, որ խոշտանգումներն ու դաժանութիւնները, որոնք եղել են պատերազմի ընթացքում ու դրանից յետոյ, ադրբեջանական հայատեաց քաղաքականութեան վառ արդիւնքն են:

«ՄԻՊ-ը մշտադիտարկման արդիւնքում վեր է հանել 300 տեսանիւթ, որոնք վերաբերում են հայկական կողմի գերիների, անհետ կորածների խոշտանգումներին: Տեսանիւթերը թարգմանւել են մի քանի լեզուներով: Պատերազմի ընթացքում հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների նկատմամբ դաժանութիւնների կրկնւելու իրական վտանգը այսօրւայ դրութեամբ վերացած չէ, եւ տեղի ունեցածի համար որեւէ մէկը պատասխանատւութեան չի ենթարկւել»,- ասաց նա:

ՄԻՊ-ի օգնականն ընդգծեց՝ մինչ օրս ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանական զօրքերի անօրինական գտնւելու փաստը մէկ անգամ եւս հաստատում է, որ սահմանազատումը՝ առանց անվտանգութեան գօտու ստեղծման, կը շարունակի վտանգել ՀՀ սահմանային բնակիչների իրաւունքները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։