Հա

Քաղաքական

02/10/2021 - 11:20

«Խօսելն աւելորդ է՝ Արցախը որեւէ ձեւով չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Լեռնիկ Յովհաննիսեան

Այդ մասին խօսելն աւելորդ է՝ Արցախը որեւէ ձեւով չի կարող լինել Ադրբեջանի Հանրապետութեան կազմում՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան մշակոյթի նախկին նախարար, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Լեռնիկ Յովհաննիսեանը՝ անդրադառնալով Ալիեւի յայտարարութեանը, թէ «Լեռնային Ղարաբաղի հայերը նախկինում ձգտում էին անկախութեան, իսկ հիմա սկսել են խօսել Ադրբեջանի կազմում ինքնավարութեան մասին», ինչն իր համար անընդունելի է։

«alikonline.ir» - Այդ մասին խօսելն աւելորդ է՝ Արցախը որեւէ ձեւով չի կարող լինել Ադրբեջանի Հանրապետութեան կազմում՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան մշակոյթի նախկին նախարար, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Լեռնիկ Յովհաննիսեանը՝ անդրադառնալով Ալիեւի յայտարարութեանը, թէ «Լեռնային Ղարաբաղի հայերը նախկինում ձգտում էին անկախութեան, իսկ հիմա սկսել են խօսել Ադրբեջանի կազմում ինքնավարութեան մասին», ինչն իր համար անընդունելի է։

Արցախի ժողովրդի մօտ այդպիսի տրամադրութիւններ չկան, ասաց Լեռնիկ Յովհաննիսեանը, աւելին, Արցախի ԱԳՆ Դաւիթ Բաբայեանը եւս յայտարարեց, որ Արցախը որեւէ ձեւով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այսինքն, գոնէ այս հարցում, թէ՛ ժողովուրդը եւ թէ՛ իշխանութիւններն՝ ի դէմս արտգործնախարարի, յայտարարեցին, որ համակարծիք են։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ի՞նչ անելիք ունեն՝ Արցախի կարգավիճակի հարցն առաջ տանելու համար․ Լեռնիկ Յովհաննիսեանը կարծում է՝ առաջին հերթին պէտք է Արցախի օկուպացւած տարածքներում գտնւող մեր պատմամշակութային ժառանգութեան ճակատագրրով զբաղւեն, որովհետեւ Ադրբեջանն, ինչպէս գիտենք, սկսել է մշակութային էթնոցիդի քաղաքականութիւնը, եւ տարբեր եկեղեցիներ ձեւախեղելով, մի մասը ոչնչացնելով՝ ոչնչացնում է ոչ միայն մեր միջնադարեան պատմամշակութային ժառանգութիւնը, այլ նաեւ համեմատաբար նոր յուշարձանները թէ՛ Հայրենական մեծ պատերազմի, թէ՛ Արցախեան ազատամարտի զոհերին նւիրւած եւ թէ՛ նոր կառուցւած եկեղեցիները, բոլորը, ինչ այսօր մնացել է թշնամու կողմից վերահսկւող տարածքում։

«Սա շատ կարեւոր է եւ ԵԱՀԿ Մինսկի խումբն այստեղ անելիք ունի։ Արցախում մարդու իրաւունքների պաշտպանութեան տեսանկիւնից ՀՀ եւ Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների գրասենեակները շատ արդիւնաւէտ են աշխատում այդ ուղղութեամբ՝ ի տարբերութիւն ՀՀ իշխանութիւնների թէ՛ Արցախի օկուպացւած տարածքների եւ թէ՛ ՀՀ այն սահմանամերձ գօտիների մասով, որոնք ապօրինաբար գրաււած են այսօր ադրբեջանական ուժերի կողմից։ ԵԱՀԿ Մինսկի խումբը պէտք է անպայման անդրադառնայ սրան, եւ կարգավիճակի հետ կապւած հարցերում էլ անպայման հաշւի առնի»,- ասաց Լեռնիկ Յովհաննիսեանը։

Անընդհատ խօսւում է ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին, նշեց նա, բայց հայ փախստականների մասին որեւէ խօսք չկայ, էլ չի խօսում 1988թ-ից գաղթած ամբողջ Հիւսիսային Արցախի եւ ընդհանուր ադրբեջանահայութեան՝ Բաքւից, Սումգայիթից գաղթած փախստականների հետ կապւած խնդիրների մասին։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։