Հա

Քաղաքական

03/10/2021 - 10:25

Ինչպէ՞ս են «Հայաստան» դաշինքի անդամները մեծացրել հանրային ակտիւութիւնը երկրում

Դաշինքի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արամ Վարդեւանեանը 168.am-ի հետ զրոյցում մի քանի յանձնարարական մատնանշեց, որ կատարւել են այս երկու շաբաթւայ ընթացքում:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 14-ին «Հայաստան» դաշինքի անդամների եւ ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի հետ հանդիպում-քննարկումից յետոյ յայտարարութիւն տարածւեց, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարեանը յանձնարարականներ էր տւել՝ «մեծացնել հանրային ակտիւութիւնը երկրի համար բախտորոշ այս շրջանում, հանրութեան ուշադրութիւնը սեւեռել խնդիրների վրայ, աւելի ակտիւացնել աշխատանքները Դաշինքի եւ հանրութեան միջեւ, ստեղծել կազմակերպչական էլ աւելի արդիւնաւէտ ստորաբաժանումներ՝ Դաշինքի աշխատանքներին նոր որակ հաղորդելու համար»։

Դաշինքի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արամ Վարդեւանեանը 168.am-ի հետ զրոյցում մի քանի յանձնարարական մատնանշեց, որ կատարւել են այս երկու շաբաթւայ ընթացքում:

«Ընդհանուր առմամբ, այդ հանդիպումից յետոյ կոնկրետ գործողութիւններ թէ՛ հանրային, թէ՛ հերթական կիրառական բնոյթի, Դուք, վստահ եմ, տեսել էք՝ թէ՛ Ազգային ժողովի գործիքակազմն իրականացնելու տեսանկիւնից, թէ՛ Ազգային ժողովի գործիքակազմերից դուրս կոնկրետ գործողութիւններ: Օրինակներից մէկը կարող եմ նշել: Դուք, վստահ եմ՝ նկատել էիք, որ այս ժամանակահատւածում «Հայաստան» դաշինքն առաջին ուժն էր, որը կազմակերպեց նաեւ քայլերթ դէպի Եռաբլուր, որի նպատակը, իհարկէ, քաղաքական չէր, այլ շատ աւելի հանրային, մարդկային եւ յարգանքի տուրք մատուցելու խորհուրդ ունէր՝ մեր հազարաւոր զոհւած զինւորներին:

Այնուհետեւ նաեւ դրան թէ՛ նախորդող, թէ՛ յաջորդող ժամանակահատւածներում օրինակը կարող եմ բերել, որ մեր հանրութեանը իսկապէս անհանգստացնում էր, առողջապահութեան նախարարի հրամանի գործողութեան խնդիրը, որի վերաբերեալ եւս մեր կողմից միջոցներ ձեռնարկւեցին այն իմաստով, որ մեր քաղաքացիների վրայ յաւելեալ ծախսային բեռ դնելը ՊՇՌ թեստերի իմաստով չի կարող ողջամիտ լինել: Սա ուղղակի հերթական դրսեւորումն էր, երբ այս իշխանութիւնները փորձում են իրենց պարտականութիւնների կատարումը թողնել ժողովրդի վրայ: Այսինքն՝ պարզ է, չէ՞, որ նոյն ՊՇՌ թեստերի անցկացումը եւ այլն, միջազգային պրակտիկա է, այո: Բայց միջազգային պրակտիկայում Դուք չէք տեսնի, որ այդ ծախսերը դրւեն մարդկանց վրայ:

Այսինքն, եթէ ՊՇՌ հետազօտումները փորձում են դարձնել պարտադիր, ապա այն կարող է լինել բացառապէս պետութեան հաշւին: Եւ առհասարակ սա, կարելի է ասել, իրաւաբանութեան այբուբենից է գալիս, որ եթէ մի ինչ-որ իրաւական ակտով փորձում են սահմանել պարտականութիւններ, ապա դրանք լինում են բացառապէս օրէնքով: Նոյն կորոնավիրուսային համավարակի կոնտակտաւոր լինելու կամ հէնց վարակակիր լինելու դէպքում ինքնամեկուսացման կարգ է, չէ՞, գործում: Ինքնամեկուսացումը սահմանւած է օրէնքով, ոչ թէ ինչ-որ հրամանով: Այս պարզ հանգամանքները, որոնք միաժամանակ նաեւ իսկապէս իրաւական իմաստով խայտառակութիւն են, փոխանցւեցին Սահմանադրական դատարան՝ կրկին այդ ժամանակահատւածում:

Հէնց առաջիկայում կը լսէք նաեւ մեր՝ թւով 7-րդ դիմումի մասին Սահմանադրական դատարանին: Դրա մասին նաեւ յայտարարութիւն կը տարածւի»,- ասաց Արամ Վարդեւանեանը:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։