Հա

Քաղաքական

04/10/2021 - 08:25

«Ընդդիմութիւնը կարող է իշխանափոխութիւն անել, եթէ ընդդիմադիր ուժերն իրենց առջեւ միայն մէկ նպատակ դնեն` իշխանափոխութեան, այլ ոչ թէ իշխանության գալու». Սերժ Սարգսեան

Ես երբեք իմ անձնական օրինակով որեւէ մէկին հայրենասիրութիւն խաղալու օրինակ չեմ հանդիսացել։ Երբ պոպուլիզմը դեռ Հայաստանում չկար, Անդրանիկ Մարգարեանի անւան քաղաքագիտական դպրոցում երիտասարդներին փորձում էի բացատրել, որ պոպուլիզմը կործանարար է յատկապէս այն երկրների համար, որոնք ունեն անվտանգութեան խնդիրներ եւ չունեն կայացած պետական կառոյցներ։ Այս մասին «Յետպատերազմեան Հայաստան. Ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովի ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը։

«alikonline.ir» - Ես երբեք իմ անձնական օրինակով որեւէ մէկին հայրենասիրութիւն խաղալու օրինակ չեմ հանդիսացել։ Երբ պոպուլիզմը դեռ Հայաստանում չկար, Անդրանիկ Մարգարեանի անւան քաղաքագիտական դպրոցում երիտասարդներին փորձում էի բացատրել, որ պոպուլիզմը կործանարար է յատկապէս այն երկրների համար, որոնք ունեն անվտանգութեան խնդիրներ եւ չունեն կայացած պետական կառոյցներ։ Այս մասին «Յետպատերազմեան Հայաստան. Ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովի ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը։

«Մենք երբեք պոպուլիստ չենք եղել եւ չեմ կարծում, որ այսօր պէտք է նման յայտարարութիւններ անենք։ Մեր պայքարը պէտք է լինի ոչ թէ մարդկանց մեր կողմը գրաւելը, այլ այն, թէ ինչքան շուտ եւ ինչպէս ենք կարողանում այս իշխանութիւններին  հեռացնել»,- ասաց նա։

ՀՀ երրորդ նախագահը շեշտեց, որ ընդդիմութիւնը կարող է իշխանափոխութիւն կազմակերպել, եթէ ընդդիմադիր ուժերն իրենց առջեւ միայն մէկ նպատակ դնեն` իշխանափոխութեան, այլ ոչ թէ իշխանութեան գալու։

«Այսօր իշխանութեան գալու մասին ընդհանրապէս պէտք չէ մտածել։ Միգուցէ սա ոգեւորիչ չէ մեր երիտասարդ կուսակցականների համար, բայց մեր երկրի շահը սրանից է բխում, դրա մասին չպէտք է մտածենք։ Ես ուրախ կը լինեմ, եթէ մեր ստացած տոկոսները երկու անգամ քիչ լինէին, ուրիշ ընդդիմադիրներ աւելի շատ տանէին, բայց այսօր չունենայինք այսպիսի կառավարութիւն»,- ասաց նա։

Սերժ Սարգսեանը նշեց, որ անհրաժեշտ է ռազմավարութիւն եւ թւարկեց անհրաժեշտ քայլերը։ «Մենք պարբերաբար կուսակցութեան ներսում քննարկում ենք մեր անելիքները, փորձում ենք հաշւառել մեր ուժերը, թարմացնելու ենք ինչպէս կուսակցութեան ղեկավար մարմինները, այնպէս էլ կուսակցութեան շարքերը։ Աւելի լաւ է մենք լինենք հազար հոգի, բայց իմանանք, որ հազար մարտականօրէն տրամադրւած մարդ կայ, քան լինենք 20,000 եւ 200-300 հոգին այդպէս մտածեն։ Սա է յաղթանակի հասնելու ճանապարհը եւ ոչ թէ առաւօտից իրիկուն ժողովրդին ինչ-որ բաներ բացատրելը։ Մեզանից իւրաքանչիւրը, եթէ ցանկանում է ինչ-որ բան բացատրել ժողովրդին, ուղղակի պարտաւոր է դա անել ազնիւ ու անկեղծ»,- ասաց Սարգսեանը։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։