Հա

Քաղաքական

04/10/2021 - 12:40

«Պատերազմում են պետութիւնները, ոչ թէ բանակները»․ Ռոբերտ Քոչարեան

ՀՀ կառավարութիւն կողմից արւել է ամէն ինչ այս պատերազմում Թուրքիային ներգրաււելու համար։ Այն թեզը, որ հնչեցւել է պաշտպանութեան նախարաիր կողմից՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ», Ադրբեջանի համար այլընտարնք չէր թողնում եւ իրենց ռիսկերը նւազեցելու համար ուղղակի Թուրքիայի գիրկն ընկնելն էր։ Ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը՝ անդրադառնալով 44-օրեայ պատերազմի եւ պարտութեան հանգամանքներին։  

«alikonline.ir» - 44-օրեայ պատերազմից մէկ տարի անց, այսօր՝ հոկտեմբերի 4-ին մամուլի ասուլիս է հրաւիրել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը:

ՀՀ կառավարութիւն կողմից արւել է ամէն ինչ այս պատերազմում Թուրքիային ներգրաււելու համար։ Այն թեզը, որ հնչեցւել է պաշտպանութեան նախարաիր կողմից՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ», Ադրբեջանի համար այլընտարնք չէր թողնում եւ իրենց ռիսկերը նւազեցելու համար ուղղակի Թուրքիայի գիրկն ընկնելն էր։ Ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը՝ անդրադառնալով 44-օրեայ պատերազմի եւ պարտութեան հանգամանքներին։  

Անդրադռնալով հանրութեան մէջ առկայ կարեւոր հարցադրմանը՝ արդեօ՞ք Հայաստանի կառավարութիւնը գիտէր պատերազմի սկզբի մասինՙ Ռոբերտ Քոչարեանն ասել է. «Հայաստանում գրեթէ բոլոր վերլուծաբանները  ահազանգում էին, որ պատերազմի վտանգը չափազանց մեծ է, նոյնիսկ դեսպանատներին էին սկսել իրենց երկրների քաղաքացիներին զգուշացնել, որ Ղարաբաղ գնալը վտանգաւոր է։ Եւ դժւար է ենթադրել, թէ մեր կառավարութիւնը այդ մասին չգիտէր։ Եթէ գիտէր, ապա հարց է առաջանում՝ ինչո՞վ բացատրել, որ պատերազմի հէնց առաջին օրը, առաջին երկու-երեք օրւայ ընթացքում մենք կրել ենք ահռելի կորուստներ՝ ե՛ւ ռազմական տեխնիկայի, հակաօդային համակարգերի, ե՛ւ հրետանու մեր հնարաւորութիւնների առումով։ Ուղղակի բացատրութիւն այստեղ չկայ»։

Ինչ վերաբերում է պատերազմում պարտութեանը, Ռոբերտ Քոչարեանը նշել է, որ պատերազմում են պետութիւնները, ոչ թէ բանակները։

«Պետութիւնն է մոբիլիցազնում ամբողջ հնարաւորութիւնները պատերազմում յաղթանակ տանելու համար։ Հէնց դա է հիմանական պատճառը, որ երկրի առաջին դէմքը պատերազմի ժամանակ դառնում է Գերագոյն գլխաւոր հրամանատար, որ հնարաւորութիւն  ունենայ  մոբիլիզացնել ամբողջ ռեսուրսները ե՛ւ մարդկային, ե՛ւ նիւթական։ Ըստ էութեան Հայաստանում դա չարւեց, սա առաջին մեր ձախողման պատճառն է։ Մոբիլիզացիան ձախողւեց, բանակը համալրեու տեղ սկսեցինք զբաղւել ջոկատների ձեւաւորմամբ։ Անպատասխան մնացին Մովսէս Յակոբեանի մեղադրանքները, հնչեցւած փաստերը։ Անպատասխան մնացին մի շարք այլ հանգամանքներ եւ իշխանութիւնն այսօր ամէն կերպ խուսափում է իրենց համար ոչ հաճելի հարցերի պարզաբանումից։ Դուք բոլորդ լսել էք այն հրապարակային ելոյթը, որով կոչ էր արւում վարչապետի կողմից ձեւաւորել ջոկատներ, գտնել զրահաբաճկոններ, ով ինչ ունի տներից։ Սա ուղղակի ազդակ էր Ադրբեջանին, որ Հայաստանը այլեւս ռեսուրսներ չունի եւ կարող է աւելացնել ռազմական ճնշումը ՀՀ-ի վրայ։ Սա ուղղակի յանցագործութիւն է, առերեւոյթ յանցագործութիւն է»,- նկատել է Ռոբերտ Քոչարեանը։


 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։