Հա

Քաղաքական

04/10/2021 - 13:45

«Արցախի նախագահականում պատերազմի ժամանակ եղել են մարդիկ, որոնց խնայում էր Ադրբեջանը»․ Ռոբերտ Քոչարեան

Ես կարող եմ եզրակացութիւններ անել՝ համադրելով այն փաստերը, որոնց տիրապետում եմ։ Փաստերը հետեւեալն են՝ Ջաբրայիլից մինչեւ Շուշի՝ Ջաբրայիլ, Հադրութ, Տող, Մեծ Թաղլար, Շեխեր, հասել են մինչեւ Քարին Տակ, այս ամբողջ ճանապարհին բնագիծ չի կառուցւել, խրամատ չի փորւել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։ 

«alikonline.ir» - Ես կարող եմ եզրակացութիւններ անել՝ համադրելով այն փաստերը, որոնց տիրապետում եմ։ Փաստերը հետեւեալն են՝ Ջաբրայիլից մինչեւ Շուշի՝ Ջաբրայիլ, Հադրութ, Տող, Մեծ Թաղլար, Շեխեր, հասել են մինչեւ Քարին Տակ, այս ամբողջ ճանապարհին բնագիծ չի կառուցւել, խրամատ չի փորւել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։ Գրում է Yerkir.am-ը:

«Ես բացատրութիւնը չունեմ, թէ ինչու: Հարցրել եմ տարբեր զինւորականների: Հէնց այդ ժամանակաշրջանում էր, որ Վիտալի Բալասանեանը դիմեց վարչապետին, որ իրեն նշանակեն այդ ուղղութեամբ պատասխանատու: Երբ այս ամէնը համադրում ես, դու տեսնում ես, որ կա՛մ եղել է ուղղակի ապուշութեան գագաթնակէտը, կա՛մ եղել է, այո, դաւաճանութիւն: Դաւաճանութիւնը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Այս պարագայում եղել է մի թեզ, որ տարածւած էր այն ժամանակ, որ Ալիեւը մինչեւ Շուշին չվերցնի, չի կանգնելու: Տպաւորութիւնն այնպիսին էր, որ Շուշին վերցնելու ողջ երթուղին կա՛մ բացում էին, կա՛մ առնւազն չէին փակում: Մենք ունենք շատ հիմնաւոր կասկածներ, որ այստեղ եղել է միտումնաւորութիւն»,- յայտարարեց նա:

Երկրորդ նախագահը յիշեցրեց նաեւ նախկինում իր հնչեցրած այն կասկածը, թէ ինչու Ստեփանակերտում նախագահական շէնքի մօտ 300 մետր շառաւղով ոչ մի արկ չի պայթել, մէկ ջարդած ապակի այդ շէնքի վրայ չկար, այն դէպքում, երբ Ստեփանակերտը դաժանաբար հրթիռակոծւում էր։

«Ձեզ մօտ հարց չի՞ առաջանում՝ ում էին խնայում: Ինձ համար անհասկանալի է, որ այդ քանակով մեր շարասիւները օդից ուղղակի ոչնչացնում էին՝ դեռ դիրքեր չհասած: Կարող էր լինել 1-2 դէպք, բայց այսպիսի՝ սիստեմի վերածված գործողութիւններն ինձ մօտ հարցեր են առաջացնում: Ես չեմ կարծում, որ իրենք խնայում էին Արայիկ Յարութիւնեանին: Արայիկ Յարութիւնեանն այն ժամանակ յայտարարում էր, որ Գեանջայի հրետակոծումն իր հրամանով է եղել: Ես կարծում եմ, որ այդ շէնքում եղել են ամբողջ պատերազմի ժամանակ մարդիկ, որոնց խնայում էր Ադրբեջանը: Ադրբեջանն ունէր գերճշգրիտ զէնքեր, որով կարող էին 100 կմ հեռաւորութեան վրայ Զաբուղի կամուրջ ոչնչացնել, եւ այդ շէնքը չեն կարողացել թիրախաւորե՞լ: Դա ծիծաղելի է, այդպէս չի լինում: Կան մեծ կասկածներ, որոնք մինչեւ չփարատւեն, մեր երկրում հանգստութիւն չի լինելու»,- նշեց Ռոբերտ Քոչարեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։