Հա

Քաղաքական

04/10/2021 - 16:55

«Հայաստանը հիմա պետականութեան լիարժէք անկման շեմին է, որին իր ապազգային քայլերով հասցրեց նիկոլիզմը». Յոխիկեան

Պատահակա՞ն էք համարում ՀՀ քաղաքական իշխանութեան սրտատրոփ վազքը Իրան, Ռուսաստան, Եւրոպա․․․ Հայաստանը հիմա պետականութեան լիարժէք անկման շեմին է, որին իր ապազգային քայլերով հասցրեց Նիկոլիզմը։

«alikonline.ir» - Մեդիափորձագէտ Նայիրի Յոխիկեանը գրում է.

«Պատահակա՞ն էք համարում ՀՀ քաղաքական իշխանութեան սրտատրոփ վազքը Իրան, Ռուսաստան, Եւրոպա․․․ Հայաստանը հիմա պետականութեան լիարժէք անկման շեմին է, որին իր ապազգային քայլերով հասցրեց Նիկոլիզմը։

Իրանը կարծիք չի հարցնի Հայաստանից, եթէ Թուրքիան ու Ադրբեջանը Սիւնիք մտնելու քայլ անեն, Իրանն ինքն էլ կը մտնի։ Ռուսական զօրքը վաղուց Սիւնիքում է եւ ամուր դիրքաւորւում է։ Թուրքիան քաղցկեղի պէս փորձում է տարածւել ռեգիոնում, իսկ որ Ադրբեջանը այդ երկրի մետաստազն է, աշխարհում ոչ ոք չի կասկածում։ Ադրբեջանա-թուրքա-պակիստանեան զինւած ուժերը եւ ահաբեկիչները կոնկրետ գործողութեան են պատրաստւում։

Այս ամենի ֆոնին Սիւնիքում ՀՀ իշխանութիւնը ակտիւ զբաղւած է Գորիսի, Տեղի, Մեղրիի կառավարման լծակները վերցնելու մարմաջով, գիւղապետերին հանում, իրենց քրոջ տղաներին են նշանակում, քաղաքապետերին բանտ նստեցնում, հանքեր ծախում ու նւէր ստանում։ Յիշո՞ւմ էք, նոյնկերպ 1990-ականներին Վանօ Սիրադեղեանը մի դղեակ կառուցեց, յետոյ դա ծախեց ԱԺ-ին, յետոյ ԱԺ-ն դա նւէր տւեց Վանօ Սիրադեղեանին։

Ու երբ մահաբեր վտանգը համարեա մեր շնչին է, Նիկոլիզմի մունետիկները վազում են մի քանի կարեւոր մայրաքաղաքներ՝ օգնութիւն խնդրելու։ Ինչո՞ւ է ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը շտապել Մոսկւա, ինչո՞ւ է ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը Թեհրանում, ինչո՞ւ է վարչապետ Նիկոլ Փաշինեանը Վիլնիւսից տողատակերով աղաչանք հնչեցնում՝ ուղղւած թուրքական պետութիւններին։

Եւ ոչ պակաս տարակուսած հարց․ ինչո՞ւ վարչապետի եւրոպական այցից յետոյ Ադրբեջանի նախագահն իր հայհոյանքի ու սպառնալիքի ուղղութիւնը Նիկոլ Փաշինեանից տարաւ դէպի Սերժ Սարգսեան, Ալիեւն այդքան մտահոգւա՞ծ է ներհայաստանեան վիճակով, որ կոչ է անում 2020-ի համար մեղադրել ոչ թէ Փաշինեանին, այլ Սարգսեանին, կամ ինչո՞ւ բանակցութիւնից դժգոհ ադրբեջանական ԱԳՆ-ն յանկարծ այսօր յայտարարեց, թէ «Հայաստանից եկող դրական ազդակները Ադրբեջանի հետ սահմանազատման հարցի շուրջ յոյս են ներշնչում»։

Ի՞նչ հասցրեցին պայմանաւորւել կամ խոստանալ»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։