Հա

Քաղաքական

04/10/2021 - 17:10

«Պէտք է արհեստավարժ բանակցող կողմ ու հաւատ». Քոչարեանը՝ Շուշին ու Հադրութը վերադարձնելու մասին

Մինսկի խումբը երբեք չի ունեցել խաղաղութիւն պարտադրելու մանդատ, իրենց ամբողջ գործունէութիւնը կառուցւած է համոզելու, առաջարկներ առաջադրելու վրայ, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք պարտադրելու մանդատ չի ունեցել, եւ մտածել, որ Մինսկի խմբի շրջանակներում կարելի է էապէս ինչ-որ բաներ փոխել, չեմ կարծում, որ դա իրատեսական է․ այսօր հրաւիրած մամուլի ասուլիսում նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը՝ պատասխանելով հարցին, թէ Մինսկի խմբի շրջանակներում հնարաւո՞ր է վերադարձնել Հադրութն ու Շուշին։

«alikonline.ir» - Մինսկի խումբը երբեք չի ունեցել խաղաղութիւն պարտադրելու մանդատ, իրենց ամբողջ գործունէութիւնը կառուցւած է համոզելու, առաջարկներ առաջադրելու վրայ, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք պարտադրելու մանդատ չի ունեցել, եւ մտածել, որ Մինսկի խմբի շրջանակներում կարելի է էապէս ինչ-որ բաներ փոխել, չեմ կարծում, որ դա իրատեսական է․ այսօր հրաւիրած մամուլի ասուլիսում նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը՝ պատասխանելով հարցին, թէ Մինսկի խմբի շրջանակներում հնարաւո՞ր է վերադարձնել Հադրութն ու Շուշին։ Այս մասին գրում է Yerkir.am-ը:

«Ակնյայտ է նաեւ, որ Ռուսաստանի դերը Մինսկի խմբի շրջանակներում շեշտակի աճել է, բայց ակնյայտ է նաեւ, որ Ադրբեջանը լրիւ ուրիշ դիրքերում է յայտնւել այս բանակցային գործընթացում, ակնյայտ է նաեւ, որ, տարածաշրջանային առումով, Ադրբեջանն ու Թուրքիան մեծացրել են իրենց ազդեցութիւնը, եւ այս ամէնն իրար հակակշռելու է։ Շատ դժւար է հիմա ասել, թէ ինչի կարելի է հասնել, սա կախւած է մի շարք հանգամանքներից եւ հետագայ զարգացումներից՝ ե՛ւ տարածաշրջանային, ե՛ւ գլոբալ տեսանկիւններից: Ուղղակի պէտք է արհեստավարժ բանակցող կողմ, պէտք է հաւատ, որ հնարաւոր է ինչ-որ բան փոխել, եւ Հայաստանը պէտք է իր եղած հնարաւորութիւններով մտնի այս պրոցեսի մէջ ու վերցնի իր վրայ պատասխանատւութիւն։ Հիմա այս հանգամանքներից ոչ մէկն այսօր չկայ, եթէ ամէն ինչ շարունակւի այնպէս, ինչպէս այժմ է, որեւէ յոյս լինել չի կարող: Ամէն դէպքում՝ երաշխաւորւա՞ծ է որեւէ բան, ո՛չ, բայց այն, ինչ ունենք այսօր, երաշխաւորւած ձախողում է, նաեւ՝ ապագայում: Հիմա փորձե՞նք դա անել, թէ՞ չփորձենք, իհարկէ, պէտք է փորձել, այլ ոչ թէ Արցախի հարցն ամբողջութեամբ գցել Ռուսաստանի գրպանը: Ռուսաստանն այս պատերազմից յետոյ շատ աւելի է հաշւի նստելու Ադրբեջանի մեծացած դերակատարութեան հետ տարածաշրջանում, ստիպւած է լինելու»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։