Հա

Քաղաքական

06/10/2021 - 12:40

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը շնորհակալութիւն է յայտնել «Հայաստան» դաշինքին

Ազատուհի Սիմոնեանի առաջարկով «Հայաստան» դաշինքը՝ ծանօթանալով կենտրոնի խնդիրներին որոշել է դաշինքի պատգամաւորների Ազգային Ժողովից ստացւած պարգեւավճարները փոխանցել կենտրոնի հաշւեհամարին: Ի պատիւ «Հայաստան» դաշինքի, պատգամաւորների պարգեւավճարները ամբողջութեամբ ընդհանուր 10․740․000 ՀՀ դրամ փոխանցւել է վերականգնողական կենտրոնի հաշւեհամարին, որը ծառայելու է կենտրոնի համար նոր մասնագիտական գոյքի եւ անհրաժեշտ բժշկական պարագաների ձեռք բերման նպատակին:

Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անւան վերականգնողական կենտրոնը հիմնադրւել է 1998 թւականին Բարոնուհի Քերոլայն Քոքսի աջակցութեամբ, նպատակն էր աջակցութիւն ցուցաբերել արցախեան պատերազմում վիրաւորում ստացած զինւորներին եւ քաղաքացիական անձանց։

Տարիների ընթացքում այն ընդլայնւելով սկսեց մատուցել իր վերականգնողական ծառայութիւնը Արցախում ֆիզիկական եւ մտաւոր հաշմանդամութիւն ունեցող բոլոր այն անձանց, ով դրա կարիքը ունէր։ Կենտրոնը լինելով միակը իր ծառայութեան մէջ չունի տարիքային սահմանափակում։ Կենտրոնում գործում է մանկական առողջութեան բաժանմունք, ինչպէս նաեւ աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների համար ցերեկային խնամքի եւ բուժման կենտրոն։ Կենտրոնը ունի տնային այցելութեան բաժանմունք, որի շահառուներն են 200-ից աւելի ծանր ախտորոշումով հաշմանդամութիւն ունեցող անձիք։

Քերոլայն Քոքսի անւան վերականգնողական կենտրոնը ի թիւս այլ կարիքների ունի մասնագիտական սարքաւորումների, ծրագրի աջակցման կարիք: Առաջնային խնդիրներից է կենտրոնի շէնքի վերակառուցումն ու վերանորոգումը:

Քերոլայն Քոքսի անւան վերականգնողական կենտրոնի հետ իր պարբերաբար աշխատանքի ընթացքում ԱՀ նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնեանը կենտրոնի առկայ կարիքները ներկայացրել է բազում կառոյցների եւ սփիւռքահայ անհատների:

Ազատուհի Սիմոնեանի առաջարկով «Հայաստան» դաշինքը՝ ծանօթանալով կենտրոնի խնդիրներին որոշել է դաշինքի պատգամաւորների Ազգային Ժողովից ստացւած պարգեւավճարները փոխանցել կենտրոնի հաշւեհամարին: Ի պատիւ «Հայաստան» դաշինքի, պատգամաւորների պարգեւավճարները ամբողջութեամբ ընդհանուր 10․740․000 ՀՀ դրամ փոխանցւել է վերականգնողական կենտրոնի հաշւեհամարին, որը ծառայելու է կենտրոնի համար նոր մասնագիտական գոյքի եւ անհրաժեշտ բժշկական պարագաների ձեռք բերման նպատակին:

Կենտրոնը իր շնորհակալութիւն է յայտնում «Հայաստան» դաշինքի պատգամաւորներին մարդասիրական այս օգնութիւնը տրամադրելու համար։

Յիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցութիւնը յայտարարութիւն էր տաարածել՝ նշելով, որ ՀՀ Անկախութեան 30-ամեակի կապակցութեամբ տրամադրւած պարգեւավճարների գումարն ամբողջութեամբ՝ 10740000 դրամ, «Հայաստան» խմբակցութիւնը փոխանցել է Արցախում զինւորների համար գործող՝ Քերոլայն Քոքսի անւան վերականգնողական կենտրոն։

 

«Երկիր մեդիա»

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։