Հա

Քաղաքական

06/10/2021 - 12:45

Ադրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը ուղեւորափոխադրումների համար

«Ադրբեջանական աւիաուղիներ»-ը (AZAL) սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքւից Նախիջեւան ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար: Այս մասին ասւում է ադրբեջանական աւիափոխադրողի՝ չորեքշաբթի հրապարակած հաղորդագրութեան մէջ: 

«alikonline.ir» - «Ադրբեջանական աւիաուղիներ»-ը (AZAL) սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքւից Նախիջեւան ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար: Այս մասին ասւում է ադրբեջանական աւիափոխադրողի՝ չորեքշաբթի հրապարակած հաղորդագրութեան մէջ: Գրում է Yerkir.am-ը:

Հոկտեմբերի 6-ից «Ադրբեջանական աւիաուղիներ»-ը սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Նախիջեւան-Բաքու աւիափոխադրում իրականացնելու համար: «Այս քայլը ցոյց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցութեան ապաշրջափակման վճռական պատրաստակամութիւնը, ինչը բխում է բոլոր սահմանակից երկրների շահերից»,- ասւում է յայտարարութեան մէջ:

Աւիաընկերութիւնը նշել է, որ նոր երթուղու շնորհիւ թռիչքների ժամանակը եւ վառելիքի սպառումը թռիչքների ժամանակ կը կրճատւեն: AZAL-ը նաեւ յստակեցրել է, որ Հայաստանի եւ Իրանի տարածքով երթուղիները զուգահեռաբար կօգտագործւեն:

«Այսուհետ, այս թռիչքն իրականացնելիս, AZALռը կը կարողանայ օգտւել առկայ բոլոր օդային միջանցքներից, այդ թւում` Հայաստանի եւ Իրանի տարածքներով անցնողներից»,- ասւում է աւիաընկերութեան յայտարարութեան մէջ:

Յիշեցնենք, որ երէկ Իրանը փակել էր իր օդային սահմանը Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների թռիչքների համար:

 

Յարակից լուրեր

  • Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից
    Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից

    Հոգեբանական արտագաղթը միգրացիայի ամենաքայքայիչ տեսակներից է, երբ մարդը՝ ֆիզիկապէս գտնւելով սեփական երկրում, մտովի իրեն համարում է այլ երկրի բնակիչ։ Այդ հոգեվիճակում հիմա ապրում են Հայաստանի տասնեակ, գուցէ հարիւր-հազարաւոր քաղաքացիներ, որոնց մի մասը դեռեւս չի արտագաղթում տեխնիկական անհնարինութեան պատճառով, որոշ հատւածն էլ, այդուհանդերձ, յոյս ունի, որ այս մղձաւանջը կաւարտւի։

  • «Բերձորը յանձնելով՝ թշնամին կը յայտնւի Տեղ գիւղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկայ». Իշխան Սաղաթելեան
    «Բերձորը յանձնելով՝ թշնամին կը յայտնւի Տեղ գիւղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկայ». Իշխան Սաղաթելեան

    Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ յստակեցում չկայ, որ Բերձոր եւ Աղաւնոյ բնակավայրերը պէտք է յանձնւեն Ադրբեջանին, այնտեղ գրւած է, որ երեք տարւայ ընթացքում կողմերի համաձայնութեան դէպքում պէտք է հաստատւի այլընտրանքային երթուղու նախագիծը, սակայն Ադրբեջանը շտապում է, քանի որ վախենում է, որ Հայաստանում իր գործընկերոջը կորցնելուց յետոյ իր հայադաւ ծրագրերը չի կարող աւարտին հասցնել: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

  • Կանադան Հարաւային Կովկասում իր առաջին դեսպանատունը բացում է Հայաստանում
    Կանադան Հարաւային Կովկասում իր առաջին դեսպանատունը բացում է Հայաստանում

    Հայ-կանադական միջպետական յարաբերութիւնների զարգացմանը էապէս նպաստելը մշտապէս եղել է Հայ Դատի Կանադայի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւններից մէկը։ Այս համատեքստում Հայ Դատի յանձնախմբի կողմից մշտապէս կարեւորւել է Հայաստանի Հանրապետութիւնում Կանադայի դեսպանատան հիմնումը՝ որպէս միջպետական յարաբերութիւնների նոր որակի ցուցիչ եւ հեռանկարային համագործակցութեան երաշխիք։  

  • «Ռեսուրս կայ». «Այլընտրանքային նախագծեր խումբ»
    «Ռեսուրս կայ». «Այլընտրանքային նախագծեր խումբ»

    Չորս ամիս է, ինչ սկսել ենք «Հայկական օրակարգ» նախագիծը։ Քննարկւել են ներքին եւ արտաքին բազմաթիւ խնդիրներ։ Դրել ենք սկզբունքներ. չենք խուսափում որեւէ բարդ հարցից, յարգում ենք միմեանց տեսակէտները, չենք վիրաւորում եւ չենք փառաբանում որեւէ մէկին։ Քննարկում ենք հարցեր ու փորձում ձեւակերպել լուծումներ։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

  • Ակնարկ. 6-րդ կէտը չէ նախատեսած տարածքներու յանձնում
    Ակնարկ. 6-րդ կէտը չէ նախատեսած տարածքներու յանձնում

    Հայաստանի վարչապետը մամլոյ ասուլիսի ընթացքին պարզ դարձուց, որ Հայաստան-Արցախ կապող Լաչինի միջանցքի փոփոխութեան կը նախապատրաստուին կողմերը: Իր այս հաստատումը հիմնաւորելու համար ան յղում կատարեց 9 նոյեմբերի յայտարարութեան ներառած համապատասխան կէտին` այլընտրանքային երթուղիի կառուցման համաձայնութեան: Ըստ իրեն, նոր կառուցուող երթուղային ճանապարհը պիտի ըլլայ աւելի յուսալի, եւ անիկա նպատակ ունի ամուր կապ, աւելի որակեալ ճանապարհ ապահովելը: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։