Հա

Քաղաքական

06/10/2021 - 12:50

«Եթէ կապիտուլեանտի գործունէութիւնը չկասեցւի, ապա օդային միջանցքից յետոյ հերթը կը հասնի ցամաքային միջանցքին»․ թուրքագէտ

Այս առաւօտեան, նախնական տւեալներով, պարզ դարձաւ, որ Ադրբեջանը ներքին թռիչք է իրականացրել դէպի Նախիջեւան՝ անցնելով Հայաստանի Հանրապետութեան տարածքով։ 

«alikonline.ir» - Այս առաւօտեան, նախնական տւեալներով, պարզ դարձաւ, որ Ադրբեջանը ներքին թռիչք է իրականացրել դէպի Նախիջեւան՝ անցնելով Հայաստանի Հանրապետութեան տարածքով։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը:

«Սա, ըստ էութեան, Ադրբեջան-Նախիեւջան-Թուրքիա («թիւրքական») միջանցքի առաջին բաղադրիչն էր՝ օդային միջանցքը, որի մասին պարզապէս կերազէին Ադրբեջանում, եթէ չլինէր կապիտուլեանտը։

Մեկ անգամ էլ բացատրեմ այս ամենի կարեւորութիւնը։

Ադրբեջան պետութեան ստեղծման առաջին վայրկեանից (եւ նոյնիսկ այն ժամանակ, երբ Կովկասում թիւրքական պետութիւն ստեղծելու գաղափարը դեռեւս Օսմանեան քաղաքական գործիչների եւ մտաւորականների գլխում էր կամ թղթի վրայ), խնդիր էր դրւած ուղիղ կապով միաւորել Օսմանեան կայսրութիւնը (ապա՝ Թուրքիան) սեփական նախագծին՝ Ադրբեջան պետութեան հետ։ Դրա համար կար միայն մէկ՝ թէ՛ աշխարհագրօրէն, թէ՛ աշխարհաքաղաքականօրէն հնարաւոր տարբերակ՝ նւաճել հայկական Նախիջեւանի, Սիւնիքի եւ Արցախի տարածքները եւ ուղիղ կապւել Բաքւի հետ։ 1918-1921թթ. ընթացքում դա ստացւեց իրականացնել միայն մասնակիօրէն՝ Նախիջեւանն ու Արցախը անցան Ադրբեջանին, Սիւնիքը մնաց հայկական եւ կապը չստացւեց։ Անկախութիւնից յետոյ մենք կարողացանք ոչ միայն Սիւնիքը պաշտպանել, այլ յետ բերել Արցախը, այդպիսով կրկնակի բացառելով միջանցքի հնարաւորութիւնը եւ մեծացնելով մեր սեփական աշխարհաքաղաքական կշիռը։ Այսօր էլ «Միջանցք» անունը ստացած այս խնդիրը լուծելու պարագայում ոչ միայն Թուրքիան է դառնում եւրասիական գերտէրութիւն, այլեւ Ադրբեջանն է լուծում իր գլխաւոր խնդիրները՝ Նախիջեւանի լիարժէք իւրացում եւ հայկական Սիւնիքի եւ Արցախի սողացող նւաճում երկու կողմից։

2020թ. Հայաստանում գործող կապիտուլեացիոն ռեժիմը, յանուն սեփական իշխանութիւնը պահելու, համաձայնեց կատարել Թուրքիայի եւ Ադրբեջանի գլխաւոր պահանջը եւ կապ տրամադրել այդ երկուսին սեփական տարածքով։ Այսօր առաւօտեան արդէն պաշտօնապէս տրւեց միջանցքի օդային հատւածը։

Հէնց այսպիսի դէպքերն են լիարժէք ապացուցում, որ ՀՀ-ում այսօր գործում է դէ ֆակտօ թուրքամէտ իշխանութիւն։

Եթէ կապիտուլեանտի գործունէութիւնը չկասեցւի ազգային ուժերի եւ արտաքին գործընկերների համագործակցութեամբ, ապա օդային միջանցքից յետոյ հերթը կը հասնի ցամաքային միջանցքին»,- գրել է թուրքագէտը։

 

Յարակից լուրեր

  • Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից
    Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից

    Հոգեբանական արտագաղթը միգրացիայի ամենաքայքայիչ տեսակներից է, երբ մարդը՝ ֆիզիկապէս գտնւելով սեփական երկրում, մտովի իրեն համարում է այլ երկրի բնակիչ։ Այդ հոգեվիճակում հիմա ապրում են Հայաստանի տասնեակ, գուցէ հարիւր-հազարաւոր քաղաքացիներ, որոնց մի մասը դեռեւս չի արտագաղթում տեխնիկական անհնարինութեան պատճառով, որոշ հատւածն էլ, այդուհանդերձ, յոյս ունի, որ այս մղձաւանջը կաւարտւի։

  • «Բերձորը յանձնելով՝ թշնամին կը յայտնւի Տեղ գիւղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկայ». Իշխան Սաղաթելեան
    «Բերձորը յանձնելով՝ թշնամին կը յայտնւի Տեղ գիւղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկայ». Իշխան Սաղաթելեան

    Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ յստակեցում չկայ, որ Բերձոր եւ Աղաւնոյ բնակավայրերը պէտք է յանձնւեն Ադրբեջանին, այնտեղ գրւած է, որ երեք տարւայ ընթացքում կողմերի համաձայնութեան դէպքում պէտք է հաստատւի այլընտրանքային երթուղու նախագիծը, սակայն Ադրբեջանը շտապում է, քանի որ վախենում է, որ Հայաստանում իր գործընկերոջը կորցնելուց յետոյ իր հայադաւ ծրագրերը չի կարող աւարտին հասցնել: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

  • Կանադան Հարաւային Կովկասում իր առաջին դեսպանատունը բացում է Հայաստանում
    Կանադան Հարաւային Կովկասում իր առաջին դեսպանատունը բացում է Հայաստանում

    Հայ-կանադական միջպետական յարաբերութիւնների զարգացմանը էապէս նպաստելը մշտապէս եղել է Հայ Դատի Կանադայի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւններից մէկը։ Այս համատեքստում Հայ Դատի յանձնախմբի կողմից մշտապէս կարեւորւել է Հայաստանի Հանրապետութիւնում Կանադայի դեսպանատան հիմնումը՝ որպէս միջպետական յարաբերութիւնների նոր որակի ցուցիչ եւ հեռանկարային համագործակցութեան երաշխիք։  

  • «Ռեսուրս կայ». «Այլընտրանքային նախագծեր խումբ»
    «Ռեսուրս կայ». «Այլընտրանքային նախագծեր խումբ»

    Չորս ամիս է, ինչ սկսել ենք «Հայկական օրակարգ» նախագիծը։ Քննարկւել են ներքին եւ արտաքին բազմաթիւ խնդիրներ։ Դրել ենք սկզբունքներ. չենք խուսափում որեւէ բարդ հարցից, յարգում ենք միմեանց տեսակէտները, չենք վիրաւորում եւ չենք փառաբանում որեւէ մէկին։ Քննարկում ենք հարցեր ու փորձում ձեւակերպել լուծումներ։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

  • Ակնարկ. 6-րդ կէտը չէ նախատեսած տարածքներու յանձնում
    Ակնարկ. 6-րդ կէտը չէ նախատեսած տարածքներու յանձնում

    Հայաստանի վարչապետը մամլոյ ասուլիսի ընթացքին պարզ դարձուց, որ Հայաստան-Արցախ կապող Լաչինի միջանցքի փոփոխութեան կը նախապատրաստուին կողմերը: Իր այս հաստատումը հիմնաւորելու համար ան յղում կատարեց 9 նոյեմբերի յայտարարութեան ներառած համապատասխան կէտին` այլընտրանքային երթուղիի կառուցման համաձայնութեան: Ըստ իրեն, նոր կառուցուող երթուղային ճանապարհը պիտի ըլլայ աւելի յուսալի, եւ անիկա նպատակ ունի ամուր կապ, աւելի որակեալ ճանապարհ ապահովելը: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։