Հա

Քաղաքական

09/10/2021 - 10:40

«Մինչ Ադրբեջանն ինտենսիւ զինւում է, Հայաստանի իշխանութիւնները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ երկխօսութիւն կառուցելու կեղծ գաղափարներով են տարւած». Տիգրան Աբրահամեան

ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան անդամ Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան էջում գրել է.

«Վերջին օրերին դէպի Ադրբեջանի տարբեր երկրներից իրականացւող ռազմական մատակարարումներն ինտենսիւ բնոյթ են կրում, ինչը պայմանաւորւած է 2020 թւականի յետպատերազմական իրավիճակով։

«alikonline.ir» - ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան անդամ Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան էջում գրել է.

«Վերջին օրերին դէպի Ադրբեջանի տարբեր երկրներից իրականացւող ռազմական մատակարարումներն ինտենսիւ բնոյթ են կրում, ինչը պայմանաւորւած է 2020 թւականի յետպատերազմական իրավիճակով։

Հարցն այն է, որ անկախ պատերազմի արդիւնքներից, Ադրբեջանը մեծաքանակ զինամթերք է ծախսել, մեծ թւով տեխնիկա, տեխնիկական միջոցներ ոչնչացւել են, իսկ վերականգնման գործընթացն այսքան արագ չէր կարող աւարտւել։

Ադրբեջանը դեռ նախորդ դեկտեմբեր ամսից ռազմա-տեխնիկական համագործակցութեան նոր պայմանաւորւածութիւններ էր ձեռք բերում մի շարք երկրների հետ՝ իր զինանոցը համալրելու/լրացնելու համար։

Այս փուլում այս շտապողականութիւնը կապւած է Իրանի հետ յարաբերութիւնների կտրուկ սրման հետ, սակայն Ադրբեջանի, այսպէս կոչւած, վերառազմականացումն ուղիղ սպառնալիք է նաեւ Հայաստանի համար։

Մինչ Ադրբեջանն ինտենսիւ զինւում է, Հայաստանի իշխանութիւնները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ երկխօսութիւն կառուցելու կեղծ գաղափարներով են տարւած։

Սրանց թւում է, թէ պատերազմն աւարտւել է, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջներն էլ ամբողջութեամբ բաւարարւել։ Իսկ իրականում Հայաստանի նկատմամբ ճնշումներն ու ազդեցութեան լծակներն ընդլայնւում են, ինչն էլ մեզ համար խնդիրների հերթական խմբաքանակն է բերելու»։

 

Յարակից լուրեր

  • «Հայաստանը պարզապէս պատրաստ չէ դիմակայութեան». Տիգրան Աբրահամեան
    «Հայաստանը պարզապէս պատրաստ չէ դիմակայութեան». Տիգրան Աբրահամեան

    ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը, անդրադառնալով Փաշինեանի ընտանեկան ԶԼՄ-ում հրապարակւած Արդբեջանի պահանջներին, ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

  • Ակնարկ. Սահմանագծումը` ԵԱՀԿ-ի եւ ԱՊՀ-ի միջեւ
    Ակնարկ. Սահմանագծումը` ԵԱՀԿ-ի եւ ԱՊՀ-ի միջեւ

    Աշխարհագրական եւ քաղաքական տարբեր միջավայրերէ Հայաստան-Ազրպէյճան սահմանազատման գործընթացին առնչութեամբ կը հնչեն տարբեր տեսակէտներ: Ռուսիոյ նախագահը ազրպէյճանական վերջին յարձակումին առիթով կը հաստատէր, որ խնդրի լուծման բանալին սահմանազատումն է երկու երկիրներու միջեւ Ռուսիոյ երաշխաւորութեամբ: Ֆրանսայի արձագանգը չէր ուշանար: Նախագահ Մաքրոն կ՛ակնարկէր սահմանազատման գործընթացին ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ը ներառելուն մասին: Աւելի առաջ Միացեալ Նահանգները իրենց պատրաստակամութիւնը յայտնած էին սահմանազատման աշխատանքներուն իրենց թեքնիք օժանդակութիւնները բերելու:

  • «Նախնական՝ հայ գերեվարւած զինծառայողներին գնդակահարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդօ» ջոկատի զինւորականներն են». «Թաթոյեան» հիմնադրամ
    «Նախնական՝ հայ գերեվարւած զինծառայողներին գնդակահարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդօ» ջոկատի զինւորականներն են». «Թաթոյեան» հիմնադրամ

    Իրաւունքի եւ արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամի ուսումնասիրութեամբ` նախնական վեր են հանւել տւեալներ, որ հայ գերեվարւած զինծառայողներին գնդակահարելու տեսանիւթում յանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդօ» («Komando») ջոկատի զինւորականներն են։ «Թաթոյեան» հիմնադրամից յայտնում են, որ սա նաեւ բխում է տելեգրամեան ալիքների տւեալներից:

  • «Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը»․ Սանասարեան
    «Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը»․ Սանասարեան

    «Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը։ Եւ այդ զաւթողական քաղաքականութիւնը սկսւել է Նիկոլ Փաշինեանի իշխանության գալուց կէս տարի անց»,- Panorama.am-ի հետ զրոյցում ասաց կենսաբանական գիտութիւնների թեկնածու Յակոբ Սանասաարեանը։

  • «Մշտապէս ճնշւած, թոյլ, անտեսւած Փաշինեանին այսօր իշխանութիւն է տրւել, եւ նա պարպում է իր չարութիւնն ու վրէժը»․ Կարին Տօնոյեան
    «Մշտապէս ճնշւած, թոյլ, անտեսւած Փաշինեանին այսօր իշխանութիւն է տրւել, եւ նա պարպում է իր չարութիւնն ու վրէժը»․ Կարին Տօնոյեան

    Այս իշխանութիւնը հայրենիքը դարձրել է առուծախի ապրանք եւ իր տեսակով խեղճ է, թոյլ ու պարտւող, սրանք պատրաստ են ամէն ինչ զիջելու՝ ինչ-որ փշուր պահելու համար։ Գիտենք, թէ ինչպէս է դա նոյնկերպ դրսեւորւում տղայական յարաբերութիւններում։ Փաշինեանն իբրեւ տղայ միշտ եղել է ճնշւած, թոյլ, անտեսւած, հոգում կուտակել է չարութիւն ու վրէժ, իսկ դա թոյլերն են կուտակում, հիմա էլ նրան մեծ հնարաւորութիւններ են տրւել, եւ նա դրսեւորում է նոյն վարքը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։