Հա

Քաղաքական

10/10/2021 - 12:00

«Արցախը փրկելու, արցախահայութեան ինքնութիւնը պահելու միակ ճանապարհն Արցախի անկախութեան ճանաչումն է համաշխարհային հանրութեան կողմից». Վահրամ Բալայեան

168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան ԱԺ Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանն ասաց, որ Արցախի համար շարունակում է օրակարգային մնալ Արցախի Հանրապետութեան կարգավիճակի ճանաչումը եւ արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի յարգումը։

«alikonline.ir» - 168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան ԱԺ Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանն ասաց, որ Արցախի համար շարունակում է օրակարգային մնալ Արցախի Հանրապետութեան կարգավիճակի ճանաչումը եւ արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի յարգումը։

«Իհարկէ, անկասկած դրա մէջ մտնում է նաեւ այն օկուպացւած տարածքները, որը 44-օրեայ պատերազմի արդիւնքում Ադրբեջանի կողմից զաւթւեց։ Այսինքն՝ անկախ ամէն ինչից, թէ այսօր ինչ վիճակում է Արցախը, թէ՛ տարածքների կորստի, թէ՛ այն ծանր կացութեան առումով, որ ստեղծւել է Արցախում, դա մնում է օրակարգային, որովհետեւ ընդհանուր առմամբ Արցախը փրկելու, արցախահայութեան ինքնութիւնը պահելու միակ ճանապարհն Արցախի անկախութեան ճանաչումն է համաշխարհային հանրութեան կողմից»,- նշեց Վահրամ Բալայեանը։ 

Անդրադառնալով Փաշինեան-Ալիեւ սպասւող հանդիպմանը, Վահրամ Բալայեանը նկատեց՝ այս պահին որեւէ ակնկալիք չունի, որովհետեւ Ադրբեջանը բաւականին ագրեսիւ է տրամադրւած։

«Այդ հանդիպումը կը լինի պահանջատիրոջ կեցւածքով, ցաւօք, վերջին շրջանում ՀՀ իշխանութիւններն այդպէս էլ չարձագանգեցին Բաքւից եկած այն սպառնալիքներին, որոնք մշտապէս կրկնւում են։ Այնպէս որ՝ չեմ կարծում, թէ էական հարցեր կը լուծեն»,- յաւելեց Վահրամ Բալայեանը։

Խօսելով Մարտակերտում թշնամու դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձի մահւան դէպքի մասին, Վահրամ Բալայեանն ասաց, որ թշնամին ընդհանուր առմամբ ձգտելու է լարւածութեան մէջ պահել երկիրը։

«Բնականաբար, այս սադրանքները վերաբերում են ոչ միայն արցախեան կողմին, այլեւ ռուս խաղաղապահներին, որովհետեւ վերջ ի վերջոյ այդ առաքելութիւնը դրւած է ռուս խաղաղապահների վրայ։ Այսինքն՝ սա նաեւ նրանց հեղինակութեան հարցն է, ի վերջոյ Ադրբեջանը գործ ունի մի երկրի հետ, որն ունի միջազգային բաւականին բարձր վարկանիշ, եւ, բնականաբար, կարծում եմ՝ ՌԴ-ն հետամուտ կը լինի այդ իմիջը պահելու»,- եզրափակեց Վահրամ Բալայեանը։

Յիշեցնենք, որ այսօր ադրբեջանական կողմի արձակած կրակոցից Արցախի Մարտակերտ քաղաքում քաղաքացիական անձ է զոհւել։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։