Հա

Քաղաքական

10/10/2021 - 13:10

Ժիրայր Լիպարիտեանը վերջապէս խոստովանեց, որ Տէր-Պետրոսեանը 7 տարի պայքարել է, որպէսզի Ղարաբաղը ինքնավարութիւն ունենայ Ադրբեջանի կազմում

Վերջերս «Ազատութիւն» ռադիոկայանը ծաւալուն հարցազրոյց է վերցրել Ժիրայր Լիպարիտեանից` խնդրելով մեկնաբանել Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձութիւնները: Ուղիղ հարցին, թէ ով է մեղաւոր եւ պատասխանատու վերջին պատերազմում կրած պարտութեան համար, Լիպարիտեանը բառացիօրէն պատասխանեց հետեւեալն. «Անմիջական պատասխանատուն Նիկոլ Փաշինեանն է, բայց խորքային եւ հիմնական պատասխանատուները Ռոբերտ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանն են»:

ԴԱՒԻԹ ՄԿՐՏՉԵԱՆ

 

Վերջերս «Ազատութիւն» ռադիոկայանը ծաւալուն հարցազրոյց է վերցրել Ժիրայր Լիպարիտեանից` խնդրելով մեկնաբանել Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձութիւնները: Ուղիղ հարցին, թէ ով է մեղաւոր եւ պատասխանատու վերջին պատերազմում կրած պարտութեան համար, Լիպարիտեանը բառացիօրէն պատասխանեց հետեւեալն. «Անմիջական պատասխանատուն Նիկոլ Փաշինեանն է, բայց խորքային եւ հիմնական պատասխանատուները Ռոբերտ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանն են»:

Լիպարիտեանն իր խօսքերով այնքան անկեղծ էր, որ նա բացայայտեց Ղարաբաղի հարցում Հայաստանի արտաքին քաղաքականութեան հիմնական վեկտորը մինչեւ 1998 թ.: Ըստ Տէր-Պետրոսեանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտեանի` այս վեկտորը նպատակ ունէր Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պահել տարածքային ինքնավարութեան կարգավիճակում: Մինչդեռ, նրա խօսքերով, Ռոբերտ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանը փորձում էին Ղարաբաղը անկախացնել Ադրբեջանից, ինչը Լիպարիտեանի կարծիքով «անիրականանալի գաղափար էր»: Նրա խօսքով, Հայաստանն այս «անիրատեսական գաղափարի» վրայ ծախսել է 20 տարի, եւ արդիւնքում բախւել է Ղարաբաղի ամբողջական կորստի սպառնալիքին: Այն, ինչին Հայաստանը համաձայն չէր մինչեւ 1998 թւականը, Ադրբեջանը հիմա նոյնպէս դրան չի համաձայնում եւ հրաժարւում է Ղարաբաղն իր կազմում տեսնել ինքնավարութեան կարգավիճակում՝ նշելով, որ նման տարածքային միաւորը չպէտք է լինի Ադրբեջանի կազմում:

Լիպարիտեանը վստահ է, որ այսօր դեռ ուշ չէ վերադառնալ Տէր-Պետրոսեանի դիրքերին եւ պայքարել, որ Ղարաբաղը գոնէ ինքնավարութիւն ունենայ Ադրբեջանի կազմում, եւ որ այս խնդիրը կարող է առաւել հասկանալի լինել այսպէս կոչւած «միջազգային հանրութեան» համար եւ կարող է աջակցել նրա կողմից

Այս հարցազրոյցի հիմնական արժէքն այն էր, որ Լիպարիտեանը վերջապէս անկեղծօրէն խոստովանեց, որ ինքը եւ Լեւոն Տէր-Պետրոսեանը չեն պայքարել Ադրբեջանից Ղարաբաղի անկախութեան համար, քանի որ չեն հաւատում այս գաղափարին: Փաստօրէն, Ժիրայր Լիպարիտեանը խոստովանեց այն, ինչ երկար տարիներ հերքել էին Լեւոն Տէր-Պետրոսեանը եւ նրա ամբողջ թիմը: Այժմ փորձենք աւելի մանրամասն վերլուծել նրա արտայայտած մի շարք գաղափարները:

Եթէ Լիպարիտեանը եւ Տէր-Պետրոսեանը կողմ էին այն գաղափարին, որ Ղարաբաղը պէտք է մնայ Ադրբեջանի կազմում ինքնավարութեան կարգավիճակում, ապա ինչո՞ւ նրանք 1992-ին այս դիրքորոշումը չներկայացրեցին հասարակութեանը` որպէս պաշտօնական դիրքորոշում: Թէ՞ մտավախութիւն ունէին, որ «Ղարաբաղ կոմիտէի» անդամ Լեւոն Տէր-Պետրոսեանը բարոյական խնդիր կունենայ սեփական ժողովրդի հետ:

90-ականների սկզբին պատերազմի 2 տարւայ ընթացքում հազարաւոր մարդիկ զոհւեցին, եւ ինչպէս պարզւեց, ըստ Լիպարիտեանի, այդ մարդիկ զոհւել էն «յանուն ոչնչի», քանի որ արդէն այդ ժամանակ Լիպարիտեանը գիտէր, որ «Ղարաբաղի անկախութիւնը անիրագործելի գաղափար է»: Ինքը՝ Լիպարիտեան, այդ ժամանակ գիտէր դա, բայց չբացայայտեց: Ի՞նչ է սա, եթէ ոչ բացարձակ անբարոյականութիւն: Այնուամենայնիւ, այս հարցը մի կողմ թողնենք. Լիպարիտեանի հետ խօսել բարոյականութեան մասին աւելորդ է:

Նա յայտարարում է, որ Ռոբերտ Քոչարեանը չէր ցանկանում լուծել այս խնդիրը, իսկ Սերժ Սարգսեանը, չնայած ցանկանում էր լուծել խնդիրը, բայց ունէր նաեւ անիրատեսական գաղափարներ: Իսկ հիմա փորձենք աւելի մանրամասն վերլուծել նրա արտայայտած այս գաղափարներ:

Ղարաբաղեան առաջին պատերազմում տարած յաղթանակից յետոյ, այդ թւում` Ժիրայր Լիպարիտեանի ջանքերով, Հայաստանի դիւանագիտութիւնը ֆիասկօ ապրեց, որն առաւել յստակ արտայայտւեց 1996 թւականին Լիսաբոնում («Լիսաբոնի գագաթնաժողով», Եւրոպայի անվտանգութեան ու համագործակցութեան կազմակերպութեան անդամ պետութիւնների բարձրագոյն ժողով - Zham.am): 1998-ից յետոյ, «խմբագրելով» Լիպարիտեանի եւ Տէր-Պետրսոեանի թողած դիւանագիտական խայտառակ ժառանգութիւնը, 2007-ին մենք ստացանք մի իրավիճակ, երբ միջազգային հանրութիւնը պատրաստ էր տեսնել Ղարաբաղի անկախութիւնը Ադրբեջանից՝ 7 շրջանների վերադարձի դիմաց:

Աւելին, 2011-ին Սերժ Սարգսեանը պատրաստ էր ստորագրել Կազանի պայմանագիրը, որով հայկական կողմը յանձնում էր 5 շրջան, խաղաղապահները տեղակայւում էին Լեռնային Ղարաբաղի շուրջ, եւ այնուհետեւ, երբ Ադրբեջանը համաձայնւէր Ղարաբաղյան հանրաքւէին, հայերը պատրաստ կը լինէին յանձնել մնացած 2 շրջանները, բայց թողնել մեզ Լաչինի միջանցքը:

Այլ կերպ ասած, Ռոբերտ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանը երբեք «ոչ մի թիզ հող» գաղափարի կողմնակից չեն եղել, ինչպէս փորձում է դրանք ներկայացնել Ժիրայր Լիպարիտեանը, նրանք միշտ եղել են խնդիրը փոխզիջումների հիման վրայ լուծելու գաղափարի կողմնակիցներ, որն ընդունւեց միջազգային հանրութեան ներկայացուցիչների` ի դէմս ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների կողմից: Եւ մինչեւ 2018 թւականը ոչ թէ Հայաստանը միայնակ մնաց միջազգային հանրութեան դէմ (ինչպէս դա տեղի ունեցաւ լիպարիտեանների ժամանակ 1996 թւականին Լիսաբոնում), այլ Ադրբեջանը մնաց մենակ միջազգային հանրութեան դէմ, եւ նման պայմաններում ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չէին ունենայ ռիսկ ղարաբաղեան հիմնախնդրի ռազմական լուծման համար: Ու միայն Տէր-Պետրոսեանի ու Լիպարիտեանի «հոգեզաւակի» իշխանութեան գալուց յետոյ Հայաստանում իրավիճակը փոխւեց 180 աստիճանով:

Ինչպէս Ժիրայր Լիպարիտեանը, այնպէս էլ Նիկոլ Փաշինեանը երկակի ստանդարտների քաղաքական գործիչներ են. նրանք մտածում էին մի բան, ասում էին մէկ այլ բան: Սա ցոյց է տալիս իրենց ինչպէս աշխարհաքաղաքական, այնպէս էլ բարոյական սնանկութիւն, քանի որ Տէր-Պետրոսեանի եւ Ժիրայր Լիպարիտեանի կողմնակիցը չէր կարող յանկարծ 180 աստիճանով շրջւել եւ սկսել գործել «Արցախը Հայաստան է եւ վերջ» կարգախօսի շրջանակներում:

Այնուամենայնիւ, այստեղ զարմանալի ոչինչ չկայ, քանի որ Փաշինեանն ունէր այնպիսի ուսուցիչներ, ինչպիսիք են Տէր-Պետրոսեանը եւ Ժիրայր Լիպարիտեանը, ովքեր իշխանութեան եկան 1988 թւականին «Միացում» կարգախօսով, իսկ յետոյ 7 տարի շարունակ չհաւատացին ոչ միայն «Միացում» կարգախօսին, այլ նաեւ նրան, որ ընդհանրապէս հնարաւոր կը լինի պոկել Ղարաբաղը Ադրբեջանից: 

Եւ դրանից յետոյ մենք զարմանում ենք, թէ ինչո՞ւ կորցրինք Ղարաբաղը: Մենք զարմանում ենք, թէ ինչո՞ւ 1915 թւականին հէնց մեր ժողովուրդն էր ցեղասպանութեան ենթարկւել: Պատճառն այն է, որ մենք գործնականում միակ ժողովուրդն ենք, ովքեր չեն կարողացել մաքրել իրենց «ժողովրդի կեղտը»: Աշխարհի ժողովրդների մեծ մասն անցել է այս ամենի միջով: Բայց սա ունի իր խորքային պատճառներ, քանի որ 600 տարի շարունակ պետականութիւնից զրկւած մարդիկ չէին կարող դա անել առանց պետական ինստիտուտների: Եւ մեր անկախութեան վերջին 30 տարիներից 20 տարին, ըստ երեւոյթին, բաւարար չէր այս խնդիրը լուծելու համար:

Սա՛ է իրականութիւնը:

 

Zham.am

 

Յարակից լուրեր

  • «Նրանց ոչ թէ ճանապարհն է հետաքրքրում, այլ միջանցքը». տնտեսագէտը՝ Ադրբեջանին ճանապարհ տալու եւ Հայաստանի շահի մասին
    «Նրանց ոչ թէ ճանապարհն է հետաքրքրում, այլ միջանցքը». տնտեսագէտը՝ Ադրբեջանին ճանապարհ տալու եւ Հայաստանի շահի մասին

    «Ինչո՞ւ պիտի Հայաստանը Ադրբեջանին ճանապարհ չտայ։ Դա ձեռնտու է նաեւ Հայաստանի համար»։ Այսպէս էր ասել Նիկոլ Փաշինեանն իր ֆէյսբուքեան ասուլիսի ժամանակ, որից յետոյ այց էր կատարել ՌԴ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար։

    Ի՞նչ շահի մասին էր խօսում Նիկոլ Փաշինեանը, ինչո՞վ է Ադրբեջանին ճանապարհ տալը ձեռնտու Հայաստանի համար։ Այս հարցերին անդրադարձել է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը։

  • «Ազատագրական շարժում»-ը պահանջում է Նիկոլ Փաշինեանի եւ Արմէն Սարգսեանի հրաժարականը
    «Ազատագրական շարժում»-ը պահանջում է Նիկոլ Փաշինեանի եւ Արմէն Սարգսեանի հրաժարականը

    ՀՀ Հանրապետութեան հրապարակում տեղի է ունեցել «Ազատագրական շարժման» հանրահաւաքը։

  • Խաբէութիւն ․․․ ե՛ւ ինքնախաբէութիւն
    Խաբէութիւն ․․․ ե՛ւ ինքնախաբէութիւն

    Աւելի քան երկու ժամ տեւեց Հ․Հ․ վարչապետին պատկերասփռուած հարցազրոյցը՝ Նոյեմբեր 23-ին, երբ մէկ առ մէկ կարդացուեցան լրատուամիջոցներու եւ հասարակական կազմակերպութիւններու ներկայացուցիչներու յղած հարցումները. գլխաւոր կիզակէտն էր սահմանազատման եւ սահմանագծման խորհրդաւոր ու մինչ այդ գաղտնի պահուած փաստաթուղթին բովանդակութիւնը։ Հիմնաւորեալ մեկնակէտը այն էր, որ վարչապետը քանի մը օր առաջ հաստատած էր, թէ փաստաթուղթ մը ունի սեղանին վրայ եւ պատրաստ է զայն ստորագրելու:

  • «Նիկոլ Փաշինեանը «ցաւտ զիջումներին» պատրաստւում է արդէն մի քանի ամիս». «Հրապարակ»
    «Նիկոլ Փաշինեանը «ցաւտ զիջումներին» պատրաստւում է արդէն մի քանի ամիս». «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Սիւնիքում այսօր տեղի ունեցող իրադարձութիւնները ոմանց համար տհաճ անակնկալ էին, եւ ոմանք նոյնիսկ ամենավատ երազում չէին կարող պատկերացնել, որ թուրքը կը հաստատւի Գորիս-Կապան ճանապարհին, սակայն Նիկոլ Փաշինեանի յետպատերազմական քայլերը յստակ ուղղւածութիւն եւ տրամաբանութիւն ունեն։ Եթէ դրանք դնում ես կողք-կողքի, ապա պարզ է դառնում, որ ամէն ինչ արւել է, որպէսզի «ցաւոտ զիջումների» ճանապարհին մեծ խոչընդոտներ չլինեն։

  • Հրապարակւել է Պուտին-Փաշինեան-Ալիեւ եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունւած յայտարարութիւնը
    Հրապարակւել է Պուտին-Փաշինեան-Ալիեւ եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունւած յայտարարութիւնը

    Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունել են համատեղ յայտարարութիւն: Այս մասին յայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։