Հա

Քաղաքական

10/10/2021 - 13:15

Արցախը՝ լեւոնանիկոլական անբարոյականութեան զոհ

Նրանք, ովքեր ասում են, որ քաղաքականութիւնն անբարոյականութիւն է ու դա նորմալ են համարում, պէտք է իմանան, որ Արցախի պետականութիւնը մենք կորցրեցինք անբարոյական քաղաքականութեան արդիւնքում։

ԿՈՐԻՒՆ ՄԱՆՈՒԿԵԱՆ

 

Նրանք, ովքեր ասում են, որ քաղաքականութիւնն անբարոյականութիւն է ու դա նորմալ են համարում, պէտք է իմանան, որ Արցախի պետականութիւնը մենք կորցրեցինք անբարոյական քաղաքականութեան արդիւնքում։

Սեփական անբարոյական քաղաքականութեան մասին օրերս խոստովանեց ՀՀ առաջին նախագահի գլխաւոր խորհրդական աշխատած Ժիրայր Լիպարիտեանը։ Նա անիրական ու ցնորամիտ որակեց այն, որ մենք պահանջում էինք Արցախի անկախութիւնը։ Դա, ըստ էութեան, յայտարարութիւն էր այն մասին, որ Ղարաբաղեան շարժումն է եղել ցնորամիտ։ Ու քանի որ անկախ Հայաստանը Ղարաբաղեան շարժման ծնունդ է, ապա ստացւում է, որ անկախ Հայաստանն է ցնորամտութիւն։ Ահա թէ ովքեր են կառավարել Հայաստանում Ղարաբաղեան շարժման ալիքի վրայ։

Շնորհակալութիւն յայտնելով Լիպարիտեանին անկեղծ խոստովանութեան համար՝ պէտք է արձանագրել, որ հէնց սա՛ է քաղաքական անբարոյականութիւնը։

Լիպարիտեանը համարում է, որ ճիշտն այն կը լինէր, որ Լեռնային Ղարաբաղն ունենար էթնօ-մշակութային ու տարածքային ինքնավարութիւն Ադրբեջանի կազմում (ի դէպ, այս կոդի մէջ Տէր-Պետրոսեանը խօսել էր նաեւ առաջին պատերազմի տարիներին, իսկ յետոյ այդ թեզը պաշտպանեց հակամարտութեան լուծման տխրահռչակ փուլային տարբերակի շրջանակներում)։

Լրատւամիջոցներից մէկին տւած հարցազրոյցում Լիպարիտեանն ափսոսանք է յայտնում, որ իր ու Լեւոն Տէր-Պետրոսեանի այդ ծրագիրը կեանքի չկոչւեց։ Այսինքն՝ ափսոսում է, որ 90-ականներին չհամաձայնեցինք Լեռնային Ղարաբաղն ինքնավարութեան կարգավիճակով թողնել Ադրբեջանի կազմում։

Ահա այստեղ է, որ քաղաքականութիւնն անբարոյական է դառնում։ Քանզի «Միացո՛ւմ» կարգախօսն ունեցող Ղարաբաղեան շարժման ու «Ղարաբաղ» կոմիտէի միջոցով գալ իշխանութեան ու յետոյ յայտարարել, որ Ղարաբաղի խնդիրը խանգարում է Հայաստանին զարգանալ ու պէտք է այն թողնել Ադրբեջանի կազմում, որպէսզի ճանապարհները բացւեն ու լաւ ապրենք, անբարոյականութիւն է։

Այդ անբարոյական քաղաքական միջավայրի ծնունդ է Նիկոլ Փաշինեանը, ով 2008-ին պաշտպանում էր Տէր-Պետրոսեանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ծրագիրը եւ յանուն այդ ծրագրի կեանքի կոչման՝ դարձաւ մարտի 1-ի 10 զոհերի պատճառ։

Հետագայում իշխանութեան գալով Նիկոլն արդէն հազարաւոր զոհերի գնով իրագործեց լեւոնական ծրագրերն Արցախի մասով։

Այն, ինչ 2020-ին տեղի ունեցաւ Արցախի հետ, սպասելի էր, քանզի տէրպետրոսեանական անբարոյական քաղաքական միջավայրի ծնունդ Փաշինեանից այլ բան չէր սպասւում։ Տարբերութիւնն այն է, որ Լ. Տէր-Պետրոսեանը պոպուլիստ չէր եւ ուղիղ էր ասում, որ պէտք է յանձնել, իսկ պոպուլիստ Փաշինեանը նոյնն արեց «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ», «Յաղթելու ենք» գոռալով։

Փաշինեանն էլ Տէր-Պետրոսեանի պէս, փաստացի, գոռաց «Միացո՛ւմ», բայց այնպէս իրարից անջատեց զոյգ հայկական պետութիւնները, որ մինչեւ հիմա արնահոսում են Հայաստանն ու Արցախը։

Անբարոյականութիւնը հէնց սա՛ է։ Եւ այդ անբարոյականութեանը պէտք է վերջ տալ՝ լեւոնանիկոլականութիւնն ուղարկելով զիբիլանոց։

 

Աղբիւրը՝ 7or.am

 

Յարակից լուրեր

  • «Նախիջեւանը հայաթափւեց այդ նոյն «խաղաղութեան» շրջանակներում». քաղաքագէտ
    «Նախիջեւանը հայաթափւեց այդ նոյն «խաղաղութեան» շրջանակներում». քաղաքագէտ

    Հայաստանում կատարւող վերջին իրադարձութիւնների, Սոչիում կայացած հանդիպման ժամանակ չքննարկւած հարցերի եւ հնարաւոր «խաղաղութեան դարաշրջանի» բացման մասին Yerkir.am-ը զրուցել է քաղաքագէտ Թեւան Պօղոսեանի հետ։

  • Ինչո՞ւ տեղի չունեցաւ Արցախի վերամիաւորումը. դեկտեմբերի 1-ի դասերը
    Ինչո՞ւ տեղի չունեցաւ Արցախի վերամիաւորումը. դեկտեմբերի 1-ի դասերը

    32 տարի առաջ՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ին, Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի խորհրդարանների համատեղ որոշումով հռչակւեց Արցախի վերամիաւորումը մայր Հայաստանին։ Այս պատմական որոշումը սեփական ուժերին ապաւինած հայ ժողովրդի արդար պոռթկումն էր՝ իր արդար իրաւունքները վերականգնելու հաստատակամ վճռականութեան, որին պէտք է յաջորդէին արդէն փաստացի վերամիաւորմանն ուղղւած ինտեգրման քայլեր՝ ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ուղղութիւններով։

  • «Նրանց ոչ թէ ճանապարհն է հետաքրքրում, այլ միջանցքը». տնտեսագէտը՝ Ադրբեջանին ճանապարհ տալու եւ Հայաստանի շահի մասին
    «Նրանց ոչ թէ ճանապարհն է հետաքրքրում, այլ միջանցքը». տնտեսագէտը՝ Ադրբեջանին ճանապարհ տալու եւ Հայաստանի շահի մասին

    «Ինչո՞ւ պիտի Հայաստանը Ադրբեջանին ճանապարհ չտայ։ Դա ձեռնտու է նաեւ Հայաստանի համար»։ Այսպէս էր ասել Նիկոլ Փաշինեանն իր ֆէյսբուքեան ասուլիսի ժամանակ, որից յետոյ այց էր կատարել ՌԴ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար։

    Ի՞նչ շահի մասին էր խօսում Նիկոլ Փաշինեանը, ինչո՞վ է Ադրբեջանին ճանապարհ տալը ձեռնտու Հայաստանի համար։ Այս հարցերին անդրադարձել է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը։

  • «Ազատագրական շարժում»-ը պահանջում է Նիկոլ Փաշինեանի եւ Արմէն Սարգսեանի հրաժարականը
    «Ազատագրական շարժում»-ը պահանջում է Նիկոլ Փաշինեանի եւ Արմէն Սարգսեանի հրաժարականը

    ՀՀ Հանրապետութեան հրապարակում տեղի է ունեցել «Ազատագրական շարժման» հանրահաւաքը։

  • Խաբէութիւն ․․․ ե՛ւ ինքնախաբէութիւն
    Խաբէութիւն ․․․ ե՛ւ ինքնախաբէութիւն

    Աւելի քան երկու ժամ տեւեց Հ․Հ․ վարչապետին պատկերասփռուած հարցազրոյցը՝ Նոյեմբեր 23-ին, երբ մէկ առ մէկ կարդացուեցան լրատուամիջոցներու եւ հասարակական կազմակերպութիւններու ներկայացուցիչներու յղած հարցումները. գլխաւոր կիզակէտն էր սահմանազատման եւ սահմանագծման խորհրդաւոր ու մինչ այդ գաղտնի պահուած փաստաթուղթին բովանդակութիւնը։ Հիմնաւորեալ մեկնակէտը այն էր, որ վարչապետը քանի մը օր առաջ հաստատած էր, թէ փաստաթուղթ մը ունի սեղանին վրայ եւ պատրաստ է զայն ստորագրելու:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։