Հա

Քաղաքական

10/10/2021 - 13:25

«Որքա՞ն զոհեր ու վիրաւորներ են պէտք շփման գծում՝ հասկանալու համար, որ թշնամին գիտի միայն ուժի լեզուն». Ն. Յոխիկեանը՝ չկրակելու մասին

Ադրբեջանական դիպուկահարի կրակոցից հոկտեմբերի 9-ի առաւօտեան Մարտակերտի մօտ սպանւել է Արցախի բնակիչ, իսկ նոյն օրը կէսօրին Երասխի մօտ թշնամու կրակոցից վիրաւորւել է ՀՀ ՊՆ զինծառայող։ 

«alikonline.ir» - Ադրբեջանական դիպուկահարի կրակոցից հոկտեմբերի 9-ի առաւօտեան Մարտակերտի մօտ սպանւել է Արցախի բնակիչ, իսկ նոյն օրը կէսօրին Երասխի մօտ թշնամու կրակոցից վիրաւորւել է ՀՀ ՊՆ զինծառայող։ Այս մասին գրել է լրագրող, մեդիափորձագէտ Նայիրի Յոխիկեանը:

«Օրերս սահմանային N կէտում զրուցում էի սահմանապահների հետ, ասում են՝ թշնամու կրակոցներին կրակոցով պատասխանելու իրաւունք չունենք արդէն 10 տարուց աւելի։

Լեւոն Տէր-Պետրոսեանի եւ Ռոբերտ Քոչարեանի կառավարման տարիներին եթէ ադրբեջանական կողմից որեւէ սադրանք էր լինում, հայկական զօրքը ունէր իրաւունք բնում խեղդել թշնամու իւրաքանչիւր քայլ, խիստ պատժիչ գործողութիւն անել։

Այդպիսի բազմաթիւ օրինակներ կան Նախիջեւանի, Տաւուշի, Մարտակերտի, Հորադիսի հատւածներում։

Ի՞նչը փոխւեց, որ Սերժ Սարգսեանի կառավարման ժամանակւանից զինւորին արգելւեց կրակել թշնամու վրայ եւ զէնքով պատասխանել միայն ծայրայեղ անհրաժեշտութեան դէպքում։ 2008-ից յետոյ ծառայածները կը փաստեն, որ փամփուշտները նոյնիսկ հաշււում էին, մինչդեռ ադրբեջանական կողմից կրակում ու կրակում էին՝ տարեցտարի մեծացնելով տրամաչափը։

Հիմա թշնամու ցինիզմը սահմաններ չի ճանաչում Նիկոլ Փաշինեանի անողնաշար իշխանութեան պայմաններում։

Որքա՞ն ժամանակ զոհեր ու վիրաւորներ պէտք է ունենանք շփման գծի հատւածում՝ հասկանալու համար, որ թշնամին գիտի միայն ուժի լեզուն։ Վախենում ենք, որ մեր պատասխան կրակի դէպքում նորից պատերազմ կը սկսւի՞։ Այդ վախերից ու անսկզբունքայնութիւնից էլ օգտւում է Ադրբեջանը՝ կրակելով ու խորացնելով մեր վախերը, ինչն էլ աստիճանաբար բերելու է ոչ միայն Արցախի, այլեւ ամբողջ Հայաստանի հայաթափմանը։

Եթէ չենք ուզում այս սցենարը, ապա ժամանակն է, որ հայ դիպուկահարները գործի անցնեն։

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այցելել էր Արցախի գրաւեալ Մատաղիս գիւղ, եղել ջրամբարի եւ հիդրոէլեկտրակայանի մօտ, որոնք ամբողջութեամբ հայկական կողմի դիտարկման տակ են, մերոնց ափի մէջ։ Հայ դիպուկահարների համար մէկ կրակոց էր Ալիեւին հորիզոնական դիրքում տեղաւորելը, բայց միաժամանակ պարզ է, որ նրանց դա արգելւել է։ Ինչո՞ւ»,- գրել է Յոխիկեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։