Հա

Քաղաքական

11/10/2021 - 10:25

«2020-ին Արցախի վրայ ադրբեջանաթուրքական յարձակման երկրորդ փուլը սա էր լինելու, դրա համար ռուսներն արագ տեղակայւեցին Սիւնիքում ու Արցախում»․ Նայիրի Յոխիկեան

Իրանի սահմանապահ ծառայութեան ղեկավար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին յայտարարել է, թէ Իսրայէլի զինւած ուժերը տեղակայւել են Ադրբեջանի սահմանին՝ ընդդէմ Իրանի։ Գեներալը նաեւ նշել է, որ Իսրայէլն ու ԱՄՆ-ն փորձում են մեր տարածաշրջանում անկայունութիւնը խորացնել։ 

«alikonline.ir» - Իրանի սահմանապահ ծառայութեան ղեկավար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին յայտարարել է, թէ Իսրայէլի զինւած ուժերը տեղակայւել են Ադրբեջանի սահմանին՝ ընդդէմ Իրանի։ Գեներալը նաեւ նշել է, որ Իսրայէլն ու ԱՄՆ-ն փորձում են մեր տարածաշրջանում անկայունութիւնը խորացնել։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրում է լրագրող Նայիրի Յոխիկեանը։

«Միաժամանակ տեղեկութիւններ են ստացւում Իրանից, որ թուրքական յատուկ ծառայութիւնները տեղակայւել են Հորադիզում՝ կրկին թիրախաւորելով Իրանի տարածքը։

Միւս կողմից Նախիջեւանում թուրքական եւ Քաշաթաղի շրջանում կուտակւած ադրբեջանական զօրքերը երկու կողմից թիրախաւորել են Սիսիանի մօտ տեղակայւած ռուսական ռազմաբազան։

Բոլոր այս փաստերը գալիս են ապացուցելու, որ.

Կամ ռուսական ու իրանական շահերը հիմա աւելի շատ են համընկնում Հայաստանի շահերի հետ, եւ մենք մէկ բնական դաշինքի մէջ ենք։

Կամ 2020-ին Արցախի վրայ ադրբեջանաթուրքական յարձակման երկրորդ փուլը սա էր լինելու, դրա համար ռուսներն արագ տեղակայւեցին Սիւնիքում ու Արցախում, իրանցիներն էլ սկսեցին պատրաստւել իրենց հիւսիսային շրջանների պաշտպանութեանը։

Իսրայէլի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի ականջները շատ ցայտուն են երեւում»,- գրում է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։