ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կը մեկնի Ռուսաստանի Դաշնութիւն։ Մոսկւայում տեղի կունենայ Նիկոլ Փաշինեանի եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կը մեկնի Ռուսաստանի Դաշնութիւն։ Մոսկւայում տեղի կունենայ Նիկոլ Փաշինեանի եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին յայտնում է վարչապետի աշխատակազմը:
Կողմերը կը քննարկեն 2020 թւականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թւականի յունւարի 11-ի եռակողմ յայտարարութիւնների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունութեան ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագայ քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։
Նիկոլ Փաշինեանն ու Վլադիմիր Պուտինը կը քննարկեն նաեւ հայ-ռուսական դաշնակցային յարաբերութիւնների օրակարգային, ինչպէս նաեւ ինտեգրացիոն միաւորումներում հետագայ փոխգործակցութեանը վերաբերող հարցեր: