Հա

Քաղաքական

11/10/2021 - 13:35

Մոսկւայում հանդիպում կը կայանայ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների միջեւ. Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Մոսկւա

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը երկօրեայ այցով մեկնել է Մոսկւա, ուր հանդիպում կունենայ Մոսկւայի եւ Համայն Ռուսիոյ Կիրիլ Պատրիարքի հետ եւ կը մասնակցի տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:

«alikonline.ir» - Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը երկօրեայ այցով մեկնել է Մոսկւա, ուր հանդիպում կունենայ Մոսկւայի եւ Համայն Ռուսիոյ Կիրիլ Պատրիարքի հետ եւ կը մասնակցի տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է Մայր Աթոռի տեղեկատւական բաժինը:

«Նորին Սրբութեանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն եւ Գէորգեան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը, Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամ, ի. գ․ դ․ Գէորգ Դանիէլեանը եւ Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենեակի տնօրէն Տ. Վահրամ աւագ քահանայ Մելիքեանը»,- ասւում է Մայր Աթոռի հաղորդագրութեան մէջ:

Նշենք, որ ադրբեջանական աղբիւրի փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպմանը մասնակցելու է Կովկասի մահմեդականների վարչութեան նախագահ շէյխ ուլ-իսլամ Ալլահշուքիւր Փաշազադէն, որն արդէն մեկնել է Մոսկւա: 

Հանդիպումը կազմակերպւում է ռուսական կողմի նախաձեռնութեամբ: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։