Հա

Քաղաքական

11/10/2021 - 13:40

«Ինչպէ՞ս է զինւած ուժերի հետ կապ չունեցող, արտաքին փողերով սնւող քաղաքացիական անձը հասանելիութիւն ունեցել ռազմական հետախուզութեանը». Ն. Յոխիկեանը յանցագործութեան մասին հաղորդում է ներկայացրել

Լրագրող, փորձագէտ Նայիրի Յոխիկեանն արձագանգել է Դանիէլ Իոաննիսեանի վերջին աղմկայարոյց գրառմանը, որում անդրադարձ է կատարւում 1 տարի առաջ այս օրերին Հադրութի շրջանի յանձնմանը թշնամուն: Ստորեւ ներկայացնում ենք փորձագէտի անդրադարձը, որը նաեւ յանցագործութեան մասին հաղորդում է.

«alikonline.ir» - Լրագրող, փորձագէտ Նայիրի Յոխիկեանն արձագանգել է Դանիէլ Իոաննիսեանի վերջին աղմկայարոյց գրառմանը, որում անդրադարձ է կատարւում 1 տարի առաջ այս օրերին Հադրութի շրջանի յանձնմանը թշնամուն: Ստորեւ ներկայացնում ենք փորձագէտի անդրադարձը, որը նաեւ յանցագործութեան մասին հաղորդում է. 

Մինչ Հայաստանի հարաւային հարեւանութեամբ ռազմական լարւածութիւնը հասնում է գագաթնակէտին, ՔՊ-ն իր խօսափողների միջոցով փորձում է վերջնական կոտրել հայկական բանակի ողնաշարը։

Կասկածելի արտասահմանեան փողերով սնւող ինչ-որ կազմակերպութեան կասկածելի կենսագրութիւն ունեցող ոմն Դանիէլ Իոաննիսեան հրապարակումներ է անում՝ հետեւողականօրէն վարկաբեկելով բանակի սպայական անձնակազմին։

Նիկոլ Փաշինեանի բոլոր կեղտոտ գործարքները եւ արարքները արդարացնող այդ տղան հրապարակում է, թէ ինքը 2020-ի հոկտեմբերին մասնակցել է Հադրութի մարտերի հետախուզութեանը, եւ ինքը համոզւած է, որ Հադրութի անկման պատճառը հայ սպաների վատ ծառայութիւնն էր։ 

Եթէ ՀՀ-ի ԱԱԾ-ն իրականում ազգային անվտանգութեան մասին մտահոգւած լինի, ապա Իոաննիսեանի այդ յայտարարութեան համար պէտք է քրէական գործ յարուցի՝ պարզելու.

- Ինչպէ՞ս է զինւած ուժերի հետ կապ չունեցող, արտաքին փողերով սնւող քաղաքացիական անձը հասանելիութիւն ունեցել ռազմական հետախուզութեանը։ Ո՞վ է թոյլ տւել, որ Իոաննիսեանը մասնակցի ռազմական գաղտնիք պարունակող հետախուզութեան տւեալների քննարկմանը։ Եթէ այդ տղան ճիշտ է ասում, ապա քրէօրէն պէտք է պատժւեն եւ Իոաննիսեանը, եւ այն սպան, որը թոյլ է տւել նրա մասնակցութիւնը հետախուզութեանը։

- Եթէ Իոաննիսեանը ստում է (իսկ ես կարծում եմ, որ նա ստում է), ապա կրկին պէտք է պատասխանատւութեան ենթարկւի զրպարտութեան եւ հայկական բանակի վարկաբեկման համար։

Իրաւապահ մարմինները իմ այս հրապարակումը կարող են ընդունել որպէս յանցագործութեան մասին հաղորդում։

Միաժամանակ ցաւով արձանագրում եմ, որ նախկինում եւս այդ տղան թոյլ է տւել արարքներ, որոնք պատշաճ արձագանգ չեն ստացել անվտանգային կառոյցների կողմից։ Չմոռանանք, որ 2020թ. հոկտեմբերին նոյն Իոաննիսեանի քրոջը Ստեփանակերտում մեր ջոկատը մեկուսացրեց կասկածելի պահւածքի, ռազմավարական օբիեկտների նկարահանումների համար։ Այդ մասին իմ հրապարակումներից յետոյ դատախազութիւնը ընթացք տւեց, բայց տեւական ժամանակ անց յայտարարեց, թէ աղջիկն այդ նկարահանումներն անելիս չի գիտակցել, թէ ինչ է անում։

Վարդենիսի ու Երասխի վրայ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ նոյն Իոաննիսեանը զարմանալիօրէն յայտնվում էր այնտեղ ու անում գործողութիւններ, որոնք արգելւած են քաղաքացիական անձանց։ Յամենայն դէպս այդպէս նա գրում էր։ Չեմ բացառում, որ ստել է։

Հասկանում ենք, չէ՞, թէ արտաքին փողերով աշխատող սոյն տղան ինչ վտանգ է մեր պետականութեան համար, եւ ինչպէս է ԱԱԾ-ն ամենավերեւից թելադրանքով աչք փակում այդ ամենի վրայ։

Յաջորդիւ կանդրադառնամ Իոաննիսեանի կատարմամբ Փաշինեանի յանձնարարած այլ աւելի կոնկրետ սադրանքների՝ ընդդէմ հայոց պետականութեան եւ հայկական բանակի։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։