Հա

Քաղաքական

12/10/2021 - 11:20

«Իշխանափոխութեան հրամայականը եւ ընդդիմութեան հիմնական խնդիրները». «Փաստ»

«Հայաստանն աշխարհաքաղաքական առումով կարեւոր զարգացումների կիզակէտում է յայտնւել։ Արցախեան պատերազմի արդիւնքում տարածաշրջանում փոխւել է նախկինում առկայ ուժերի յարաբերակցութիւնը, եւ նոր խմորումներն անխուսափելի են։ Պարզ է, որ Հայաստանի պարտութիւնից յետոյ Ադրբեջանն ու Թուրքիան ամէն ջանք գործադրելու են, որ հասնեն իրենց տարածաշրջանային նպատակներին՝ առաջին հերթին, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը եւ, ըստ այդմ, նաեւ Հայաստանի վրայ թուրքական ազդեցութեան տարածմանը։

«alikonline.ir» - «Հայաստանն աշխարհաքաղաքական առումով կարեւոր զարգացումների կիզակէտում է յայտնւել։ Արցախեան պատերազմի արդիւնքում տարածաշրջանում փոխւել է նախկինում առկայ ուժերի յարաբերակցութիւնը, եւ նոր խմորումներն անխուսափելի են։ Պարզ է, որ Հայաստանի պարտութիւնից յետոյ Ադրբեջանն ու Թուրքիան ամէն ջանք գործադրելու են, որ հասնեն իրենց տարածաշրջանային նպատակներին՝ առաջին հերթին, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը եւ, ըստ այդմ, նաեւ Հայաստանի վրայ թուրքական ազդեցութեան տարածմանը։

Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահի կողմից առաջարկւել է տարածաշրջանային համագործակցութեան «3+3» ձեւաչափը, որի մէջ պէտք է ներառւեն տարածաշրջանային երեք խոշոր պետութիւնները՝ Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը եւ հարաւկովկասեան երեք հանրապետութիւնները։ Սակայն հասկանալի է նաեւ, որ այսպիսի ձեւաչափի անւան ներքոյ թուրք-ադրբեջանական տանդեմը ձգտում է սեփական պանթուրքական ծրագրերն առաջ տանել, իսկ այդ ծրագրերը ձեռնտու են նաեւ Իսրայէլին՝ Իրանի դէմ գործողութիւններ ձեռնարկելու տեսանկիւնից։

Բնականաբար, իրադարձութիւնների զարգացման թուրքական սցենարին կտրականապէս դէմ է Իրանը, որը յայտարարութիւններով, զօրավարժութիւնների անցկացմամբ ու այլ ձեւերով շարունակում է ուղերձներ յղել, թէ թոյլ չի տայ կտրել Հայաստանով անցնող իր հիւսիսային սահմանը։ Ուստի առանձնայատուկ ուշադրութիւն պէտք է դարձնել, որ տարածաշրջանային հիմնական պայքարը գնում է Հայաստանով անցնող ճանապարհների ու կոմունիկացիոն ուղիների համար, սակայն Երեւանի ձայնը ոչ ոք չի ցանկանում լսել։ Իսկ աւելի ճիշտ՝ ՀՀ իշխանութիւններն անգամ ընդունակ չեն որեւէ յստակ դիրքորոշում յայտնել առանցքային հարցերի շուրջ, այլ միայն սպասում են, որ արտաքին ուժերն իրենց փոխարէն որոշեն։ Այս դէպքում մեզ նոր կապիտուլեացիաներ ու պարտութիւններ են սպասւում։

Եւ Հայաստանը ստորացւած ու ձայնազուրկ վիճակում կարող է գտնւել այնքան ժամանակ, ինչքան հայ ժողովրդի գլխին փորձանք բերած, անցեալը ջնջած, ներկան կործանած ու ապագան կասկածի տակ դրած իշխանութիւնները շարունակեն պաշտօնավարել։ Նիկոլ Փաշինեանն իրեն յարմար ցանկացած առիթի յայտարարում է, թէ ընտրութիւնների արդիւնքում երկրում ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծւել է, որպէսզի ցոյց տայ, թէ ընդդիմութեան համար այլեւս անիմաստ է պայքարել իշխանափոխութեան համար։ Բայց պէտք է նկատի ունենալ, որ իւրաքանչիւր ընտրութիւն ոչ թէ վերջնական դատավճիռ է, այլ ընթացիկ քաղաքական գործընթաց, իսկ հանրային կարծիքը միշտ էլ փոփոխական է։

Եւ երբ երկրում առկա ծայրայեղ իրավիճակը աւելի սրւի, ապա շատ հաւանական է, որ հանրութեան մեծամասնութեան դիրքորոշումը կտրուկ եւ շրջադարձային ձեւով փոխւի։ Այնպէս որ, կարեւոր ներքաղաքական գործընթացները դեռեւս առջեւում են։ Եւ, ըստ այդմ, ներքաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծւել, այլեւ ներկայումս ընդդիմութեան ուսերին մեծ պատասխանատւութիւն է դրւած, քանի որ իշխանութիւններն այլեւս ընդունակ չեն պետութեան շահերի համար ջանքեր ներդնել, ուստի մնում է, որ ընդդիմադիր ուժերը պայքարեն երկրի ապագայի համար։ Բայց եթէ ընդդիմադիր դաշտում առկայ ուժերը գործեն անկազմակերպ ու ցաքուցրիւ, ապա դժւար թէ հնարաւոր լինի երկրում իրավիճակ փոխել։

Եւ այստեղ է, որ բարձրանում է ընդդիմութեան ուժերը կոնսոլիդացնելու հարցը։ Սակայն ներկայ փուլում ընդդիմադիր դաշտում ակտիւ վերադասաւորումներ են տեղի ունենում, իսկ աւելի ստոյգ՝ որոշակի խմորումներ։ Խնդիրն այն է, որ քաղաքական ուժերից ու անհատներից շատերը պէտք է յստակ կողմնորոշւեն՝ իրենք ընդդիմութեան դաշտում են գործո՞ւմ, թէ՞ իշխանութեան, քանի որ հնարաւոր չէ այս դաշտերի մէջտեղում գործել։ Իրապէս ընդդիմութեան պայքարին մասնակից լինելու համար նախ պէտք է քաղաքական ուժերն ու դրանց մասնակիցները մի կողմ դնեն իրենց նեղ անձնական շահերը ու լծւեն իշխանափոխութեան գործին։

Միւս կողմից էլ՝ հասկանալի է, որ իրենց ընդդիմադիր կոչող որոշ ուժեր կարող են գործուղւած լինել ընդդիմադիր դաշտը պղտորելու համար, սակայն պարզ է, որ նրանք իրականում գործում են իշխանութեան դաշտում։ Այդպէս էր նաեւ ընտրութիւնների ժամանակ, երբ իշխանութիւնների կողմից գործուղւած ուժերը ընդդիմութիւնից ձայն փախցնելու հարց էին լուծում։ Սակայն շատ աւելի վտանգաւոր է, երբ արտաքուստ այս իշխանութիւնների դէմ պայքարող ու ընդդիմադիրի համբաւ ունեցող որոշ ուժեր, իսկ աւելի ճիշտ՝ որոշ անհատներ, ընդունակ չլինելով քաղաքական դաշտում ինքառեալիզացւել, իրենց վրայ ուշադրութիւն գրաւելու նպատակով դաւադրութիւնների տեսութիւնների գիրկն են ընկել ու սկսել են ուղղակի անւանարկել խորհրդարանական ընդդիմութեանը, իսկ աւելի կոնկրետ՝ երկրորդ նախագահին:

Նրանք դրանով փորձում են իբր իրական ընդդիմադիր երեւալ, սակայն արդիւնքում ջուր են լցնում իշխանութիւնների ջրաղացին, ինչպէս, ի դէպ, նպաստեցին Փաշինեանի վերարտադրմանը: Թէ կոնկրետ ինչ հարց են դրանով լուծում, մտածելու բան է: Սրանք եղել են ու կան ընդդիմութեան ընդդիմութիւն: Իսկ դա արդէն շատ, չափազանց շատ կասկածելի է»,- գրում է թերթը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։