Հա

Քաղաքական

12/10/2021 - 13:10

«Նիկոլ Փաշինեանը երաշխիք չի տալիս, որ Քաշաթաղի եւ Շուշիի շրջանի գիւղերը որեւէ կարգավիճակով չեն յայտնւի Ադրբեջանի վերահսկողութեան տակ». Տիգրան Աբրահամեան

ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան անդամ Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան էջում գրել է․

«alikonline.ir» - ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան անդամ Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան էջում գրել է․

«Սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում կառավարութեան հետ հարցուպատասխանի ժամանակ հարց էի ուղղել Նիկոլ Փաշինեանին ճշգրտելու, թէ արդեօ՞ք երաշխաւորում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան դրոյթների իրականացման շրջանակներում՝ Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի այնպիսի երթուղի չի հաստատւի, որի պայմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Սուս եւ Աղաւնոյ գիւղերը, ինչպէս նաեւ՝ Շուշիի շրջանի Լիսագոր, Եղծահող, Հին շէն, Մեծ շէն, Կանաչ Թալա, Տասը վերստ գիւղերը որեւէ կարգավիճակով չեն յայտնւի Ադրբեջանի վերահսկողութեան տակ։

Այդ օրը Փաշինեանը խուսափեց յստակ պատասխանից՝ պատճառաբանելով, թէ ձեռքի տակ քարտէզ չկայ, իսկ իմ կողմից նշւած համայնքների մասին նշումներ չի հասցրել անել։

Դրանից անմիջապէս յետոյ, սեպտեմբերի 24-ին, գրութեամբ շարադրել եմ հարցն ու ուղարկել Փաշինեանին, որտեղ յստակ ձեւակերպւած էր հարցն ու կոնկրետ բնակավայրերը։

Գրութեանս պատասխանը ստացւել է այսօր, բայց ոչ թէ Փաշինեանից, այլ ԱԳ նախարարի տեղակալ Վահէ Գէորգեանից, ով միայն նշել է, որ «նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 6-րդ կէտի 2-րդ ենթակէտի շուրջ բանակցութիւններ չեն ընթացել»։

Ուշադրութիւն դարձրէք այն հանգամանքին, որ իմ պահանջն էր ստանալ երաշխիք, հաւաստիացում, որ եռակողմ յայտարարութեան դրոյթների իրականացման արդիւնքում՝ ՀՀ-ն Արցախի Հանրապետութեանը կապող ճանապարհի փոփոխութեան արդիւնքում թւարկածս քաղաքն ու գիւղերը որեւէ կարգավիճակով ադրբեջանական վերահսկողութեան տակ չեն անցնի, սակայն Նիկոլ Փաշինեանը նման երաշխիք չի տալիս, միայն նշում է, որ դեռ չեն բանակցել։

Ստացւում է, որ իշխանութիւնը կամ արդէն պայմանաւորւել է այդ տարածքների կամ դրա մի մասի յանձնման հետ, կա՛մ չունի վստահութիւն, որ հետագայ բանակցութիւններում կարողանալու է այդ համայնքների շուրջ արդիւնաւէտ բանակցութիւններ վարել՝ դրանք պահել հայկական վերահսկողութեան ներքոյ»։

 

Յարակից լուրեր

  • Բրիւսէլում աւարտւել է Փաշինեան, Շառլ Միշէլ, Ալիեւ հանդիպումը. Պայմանաւորւել են շարունակել նման հանդիպումները
    Բրիւսէլում աւարտւել է Փաշինեան, Շառլ Միշէլ, Ալիեւ հանդիպումը. Պայմանաւորւել են շարունակել նման հանդիպումները

     Բրիւսէլում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի եւ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը։ Այս մասին յայտնում են ՀՀ Կառավարութիւնից:

  • «Նիկոլի իշխանութիւնը Բանակի նկատմամբ քաղաքականութիւնը վերածել է էժանագին փիարի՝ իջեցնելով կենցաղային մակարդակի». Օհանեան
    «Նիկոլի իշխանութիւնը Բանակի նկատմամբ քաղաքականութիւնը վերածել է էժանագին փիարի՝ իջեցնելով կենցաղային մակարդակի». Օհանեան

    Նիկոլի իշխանութիւնը Բանակի նկատմամբ քաղաքականութիւնը վերածել է էժանագին փիարի՝ իջեցնելով կենցաղային մակարդակի։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, ՀՀ նախկին պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը:

  • Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդութեան ակցիաները շարունակւում են
    Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդութեան ակցիաները շարունակւում են

    «Դիմադրութիւն» շարժումն երէկ, մայիսի 20-ի առաւօտեան Ֆրանսիայի հրապարակից երթ մեկնարկեց նախագահական նստավայր, որտեղ տեղի էր ունենալու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեանի եւ Հայաստան պաշտօնական այցով ժամանած Լիտւայի նախագահ Գիտանաս Նաուսեդանի հանդիպումը։

  • Շուշին Վլադիմիր Գէորգեանի լուսանկարներում
    Շուշին Վլադիմիր Գէորգեանի լուսանկարներում

    Շուշեցի, մասնագիտութեամբ ռեժիսոր Վլադիմիր Գէորգեանի համար լուսանկարելը հոբբի է: Ապրելով Շուշիում՝ նա լուսանկարչական ապարատով անմահացնում էր հայկական բերդաքաղաքի առօրեան՝ իր բնակիչներով, պատմական ու ժամանակակից կառոյցներով: Մայիսի 18-ին Ստեփանակերտի «Փօլ Էլիւարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում բացւած «Իմ Շուշի» լուսանկարների անհատական ցուցահանդէսում ներկայացւած են եղել տարբեր ժամանակներում Շուշիում արած նրա լուսանկարները:

  • Կարմիր, սեւ ու երկնագոյն բերետաւորները
    Կարմիր, սեւ ու երկնագոյն բերետաւորները

    Մինչեւ 2018 թւականի իրադարձութիւններն ընդունւած էր համարել, որ չնայած ժողովրդավարութեան ոլորտում առկայ բազմաթիւ խնդիրներին, այդուհանդերձ Հայաստանում կայացած է դեմոկրատական երկրներին բնորոշ ամենակարեւոր ինստիտուտներից մէկը՝ քաղաքացիական հասարակութիւնը՝ հասարակական կազմակերպութիւնները, ակտիւիստները, իրաւապաշտպանները եւ այլք։ Մինչեւ 2018 թւականը նրանք հանդէս էին գալիս ընդդիմութեան դիրքերից, քանի որ համարւում էր, որ իշխանութիւնը խախտում է մարդու իրաւունքները, ազատութիւնները, եւ դրա դէմ պայքարն ասոցիացւում էր ընդդիմութեան հետ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։