Հա

Քաղաքական

12/10/2021 - 13:20

«Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

Ի պատասխան մամուլի մի շարք միջոցների կողմից ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեանն ու պատգամաւորներին ուղղւած հարցման` յայտնում ենք, որ «Հայաստան» խմբակցութեան անդամները 2021թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր եւ Երեւանի վարչական շրջաններ, կազմակերպւել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարիւրաւոր ՀՀ քաղաքացիների հետ (այցերը շարունակւում են), ծանօթացել նրանց խնդիրներին եւ առաջարկներին, ինչով պայմանաւորւած ընթանում են օրէնսդրական նախաձեռնութիւնների ստեղծման եւ պատգամաւորական գործունէութեան աշխատանքների կազմակերպման այլ լայնածաւալ աշխատանքներ: 

Ի պատասխան մամուլի մի շարք միջոցների կողմից ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեանն ու պատգամաւորներին ուղղւած հարցման` յայտնում ենք, որ «Հայաստան» խմբակցութեան անդամները 2021թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր եւ Երեւանի վարչական շրջաններ, կազմակերպւել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարիւրաւոր ՀՀ քաղաքացիների հետ (այցերը շարունակւում են), ծանօթացել նրանց խնդիրներին եւ առաջարկներին, ինչով պայմանաւորւած ընթանում են օրէնսդրական նախաձեռնութիւնների ստեղծման եւ պատգամաւորական գործունէութեան աշխատանքների կազմակերպման այլ լայնածաւալ աշխատանքներ: Նշւած այցերը կատարւել են խմբակցութեան պատգամաւորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրութեան պահանջների խախտմամբ կալանաւորւած պատգամաւորները:

Ինչ վերաբերում է պատգամաւորական գործունէութեան համար նախատեսւած 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսւայ համար «Հայաստան» խմբակցութեան իւրաքանչիւր պատգամաւորի աշխատավարձային հաշւին փոխանցւել է 170 հազար ՀՀ դրամ:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ ինչպէս յայտարարւել էր, «Հայաստան» խմբակցութիւնը պատգամաւորական գործունէութեան հետ կապւած ծախսերի աւելացման վերաբերեալ ընդունւած օրէնքը, ինչպէս նաեւ պատգամաւորներին եւ քաղաքական այլ պաշտօն զբաղեցնող անձանց պարգեւատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրւել է ՍԴ):

 

«Հայաստան» դաշինք

 

Յարակից լուրեր

  • Հրապարակւել է Պուտին-Փաշինեան-Ալիեւ եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունւած յայտարարութիւնը
    Հրապարակւել է Պուտին-Փաշինեան-Ալիեւ եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունւած յայտարարութիւնը

    Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունել են համատեղ յայտարարութիւն: Այս մասին յայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Մէկ ամսից աւել է, ինչ պատգամաւորների առնւազն 1/4-ի պահանջով՝ իրաւունքի ուժով ստեղծւել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հաւաքւած եւ Հայաստանի Հանրապետութեան պետական բիւջէ փոխանցւած միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ յանձնաժողովը:

  • Յայտարարութիւն Հ.Յ.Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի
    Յայտարարութիւն Հ.Յ.Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի

    Սիրելի Հայրենակիցներ,

    Լրատուամիջոցներէն տեղեակ էք, որ Երեքշաբթի, 16 Նոյեմբեր 2021-ի յետմիջօրէի ժամը 1-ին (տեղական ժամանակով), Ատրպէյճանը նոր յարձակում շղթայազերծեց Հայաստանի դէմ, Սիւնիքի հատուածէն ներս։ Բախումները դադրեցան երեկոյեան 6։30-ին, ռուսական միջնորդութեամբ։ Հայկական բանակը ունի նահատակներ եւ նոր գերիներ։ Թշնամին եւս ունի սպաննուածներ, սակայն դժբախտաբար, գրաւած է ՀՀ հողամասերէն 41 քառակուսի քիլոմեթր տարածք։

  • ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը
    ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը

    Այսօր եւս մէկ անգամ Հայաստանն ու հայութիւնը ականատես եղան Ադրբեջանի արհեստածին Հանրապետութեան նկրտումներին, որին, ցաւօք, զոհ գնացին մեր ազգի արիագոյն տղաները, բռնագրաւուեցին պետութեան տարածքներ։ Ո՛չ միայն աշխարհը գիտի, այլ ամէնից լաւ հէնց ինքը՝ Ադրբեջանն է գիտակցում, որ եթէ չլինէին ու չլինեն շահագրգիռ տարբեր երկրների ու ուժերի անմնացորդ հովանաւորութիւնը՝ ինքը ոչինչ է հայ զինուորի բազկի առջեւ։

  • Մայր Աթոռը միջազգային հանրութեանն ու կրօնական կառոյցներին կոչ է անում կասեցնել ադրբեջանական ոտնձգութիւնները
    Մայր Աթոռը միջազգային հանրութեանն ու կրօնական կառոյցներին կոչ է անում կասեցնել ադրբեջանական ոտնձգութիւնները

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորը անհանգստութեամբ է հետեւում Հայաստանի Հանրապետութեան արեւելեան սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծւած մարտական գործողութիւններին, որոնք սպառնում են վերաճելու լայնամասշտաբ պատերազմի։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։