Հա

Քաղաքական

13/10/2021 - 10:15

«Բաքւի բռնապետը որպէս «ապացոյց» յղում է կատարում ՀՀ իշխանութեան որոշ ներկայացուցիչների անմիտ յայտարարարութիւններին»․ Վարդան Ոսկանեան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի յայտարարութիւններին։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի յայտարարութիւններին։

«Բաքւի բռնապետը, բարբաջելով Գորիս-Կապան աւտոճանապարհին իր բաշիբոզուկների ներկայութեան «իրաւազօրութեան» մասին, որպէս «ապացոյց» նաեւ յղում է կատարում Հայաստանի իշխանութեան որոշ ներկայացուցիչների անմիտ յայտարարարութիւններին եւ նշում, որ Հայաստանը, իբր, դա ընդունում է։

Ուշագրաւ է սակայն, որ նոյն բարբաջանքում նա խօսում է նաեւ ինչ-որ ուրիշի մասին, որը պնդում է, թէ Բաքւի բռնապետը խախտել է Հայաստանի սահմանները՝ այդ պնդումները համարելով «ծիծաղելի», քանի որ Հայաստանն ինքը առարկութիւններ, իբր, չունի:

Դատելով Բաքւի բռնապետի յայտարարութիւնից, միջազգային ասպարէզում կայ առնւազն մէկ դերակատար, որը փակ խողովակներով վերջինիս մեղադրում է Գորիս-Կապան աւտոճանապարհին Հայաստանի սահմանը խախտելու մէջ։

Ենթադրաբար, դա պէտք է լինի Իրանը»,- գրել է Ոսկանեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։