Հա

Քաղաքական

13/10/2021 - 13:10

«Ինչո՞ւ ՊԲ-ն բացազատւած չի եղել». Հրանտ Մելիք-Շահնազարեան 

Արցախեան վերջին պատերազմի հանգամանքների ուսումնասիրութիւնը, ցաւօք, դեռեւս աւելի հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Շատ երեւոյթներ միանգամայն այլ երանգներ են ստանում, երբ դրանք պատերազմի հետ կապւած այլ զարգացումների լոյսի ներքոյ ես դիտում։ Իսկ որոշ բաներ էլ չափազանց անհասկանալի են դառնում։ Դրա համար «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի իմ գործընկերների հետ որոշել ենք ժամանակ առ ժամանակ կարեւոր հարցեր բարձրաձայնել՝ յուսալով, որ լրատւական եւ քաղաքական դաշտի մեր գործընկերները կօգնեն մեզ բացայայտել դրանց պատասխանները։

«alikonline.ir» - Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը է ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Արցախեան վերջին պատերազմի հանգամանքների ուսումնասիրութիւնը, ցաւօք, դեռեւս աւելի հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Շատ երեւոյթներ միանգամայն այլ երանգներ են ստանում, երբ դրանք պատերազմի հետ կապւած այլ զարգացումների լոյսի ներքոյ ես դիտում։ Իսկ որոշ բաներ էլ չափազանց անհասկանալի են դառնում։ Դրա համար «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի իմ գործընկերների հետ որոշել ենք ժամանակ առ ժամանակ կարեւոր հարցեր բարձրաձայնել՝ յուսալով, որ լրատւական եւ քաղաքական դաշտի մեր գործընկերները կօգնեն մեզ բացայայտել դրանց պատասխանները։

Սկսենք, թերեւս, ամենակարեւորից։ 2020թ. սեպտեմբերի 27-ին ինչո՞ւ Պաշտպանութեան Բանակը ծաւալւած չէր։ Ինչո՞ւ է թշնամին յարձակւել գրեթէ անպաշտպան Արցախի վրայ, այն դէպքում, երբ հայկական կողմը յստակ գիտեր ադրբեջանական զինւած ուժերի՝ պատերազմ սկսելու մտադրութեան եւ անգամ յարձակման ճիշտ օրը։

Անցած ամիսների ընթացքում ես այս հարցը շատ հրամանատարներից եմ փորձել ճշտել։ Տեղեկացնեմ, որ ըստ ստացւած տւեալների, սեպտեմբերի 25-ի երեկոյեան ԳՇ պետ Օնիկ Գասպարեանը տեղեկացրել է կորպուսների հրամանատարներին ու ՊԲ-ին Ադրբեջանի մօտալուտ յարձակման մասին։ Հայկական բանակը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատւածներում ծաւալւել է եւ պատրաստւել մարտի, իսկ թշնամու յարձակման գլխաւոր ուղղութիւնում՝ Արցախում՝ ոչ։ Ինչո՞ւ։

Աւելին ասեմ, Մատաղիսի գունդը, օրինակ, յարձակման նախօրէին նշում էր իր հիմնադրման հերթական տարելիցը եւ, կոպիտ ասած, թքած ունէր իր դիմաց պատերազմի նախապատրաստւող թշնամու զօրքի գործողութիւնների վրայ։ Արցախի այլ հատւածներում, որտեղ հրամանատարները հասկանում էին, որ պատերազմն անխուսափելի է եւ որոշակի պատրաստութիւն էին տեսնում, ռազմաքաղաքական իշխանութեան տարբեր ներկայացուցիչներ նրանց յանդիմանում էին «պանիկա տարածելու» մէջ։

Տարբեր մարդկանց հետ զրոյցում Օնիկ Գասպարեանը վստահեցնում է, որ առաջինը նա հէնց Ջալալ Յարութիւնեանին է տեղեկացրել Ադրբեջանի յարձակման մասին։ Վերջինս, ըստ իմ ստացւած տեղեկութիւնների, հերքում է դա՝ ասելով, որ իրենց վստահեցրել են, թէ պատերազմ չի լինելու։

Հիմա խնդրանք լրատւական ու քաղաքական դաշտի բոլոր գործընկերներիս՝ օգնէք բացայայտենք եղելութիւնը։ Գլխաւոր հարցը հետեւեալն է՝ ինչո՞ւ ՊԲ-ն բացազատւած չի եղել։ Ո՞վ է դրա հիմնական մեղաւորը»։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։