Հա

Քաղաքական

13/10/2021 - 13:15

«Մեր տարածաշրջանում դեռեւս ոչինչ վերջնական չէ, եւ պարտւողական մօտեցումներով միայն օժանդակում ենք թշնամուն». Վարդան Ոսկանեան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«Մեր տարածաշրջանում ստեղծւել է մի իրավիճակ, երբ Բաքուն եւ Անկարան իրենց նաեւ ռազմական կապիտալի զգալի հատւածը դնելով, այսպէս կոչւած, «Թուրանական միջանցքը» (Բաքւի բռնապետն այն կոչում է «Զանգեզուրեան», Թուրքիան՝ «Նախիջեւանեան») ստանալու վրայ կարող են չհասնել թէ՛ դրան եւ թէ՛ յայտնւել աշխարհաքաղաքական փակուղում։

Ակնյայտ է, որ «Թուրանական միջանցքը» անհանգստացրել է ոչ միայն Իրանին, այլ նաեւ Հնդկաստանին, ուստի առնւազն այս երկու տարածաշրջանային գերտէրութիւններն ամէն ինչ անելու են, որպէսզի իրանական Պարսից ծոց-Սեւ ծով եւ հնդկական Հիւսիս-Հարաւ աշխարհաքաղաքական եւ տնտեսական խոշոր ծրագրերն իրականացւեն հէնց Հայաստանի տարածքով, ինչի մասին արդէն իսկ եղել են նաեւ պաշտօնական յայտարարութիւններ։

Ըստ այդմ, մէկընդմիշտ տապալելով «Թուրանական միջանցքի» գաղափարը եւ իրականացնելով վերոնշեալ ծրագրերը, Հայաստանը ոչ միայն կարող է զգալիօրէն բարելաւել իր աշխարհաքաղաքական դիրքերը մեր տարածաշրջանում, այլ նաեւ Բաքւի եւ Անկարայի թշնամական վարչախմբերին թողնել ձեռնունայն իրենց իսկ նախանշած ծուղակում։

Ահա թէ ինչու է այդքան կարեւոր Հայաստանի Սիւնիքի մարզի ամէն մի կտոր տարածքը, որի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատւածում Բաքւի բռնապետը խնդիրներ է ստեղծում նաեւ Իրանին եւ Հնդկաստանին այս ծրագրերի իրագործումից յետ պահելու համար։

Մեր տարածաշրջանում դեռեւս ոչինչ վերջնական չէ, ուստի վախւորած եւ պարտւողական մօտեցումներով մենք միայն օժանդակում ենք թշնամուն, որը, որքան էլ պարադոքսալ թւայ, նոյնիսկ մեզնից էլ լաւ է հասկանում, թէ վերականգնւելու ինչպիսի հնարաւորութիւններ ունի Հայաստանը, ուստի փորձում է հնարաւորին արագ ամրագրել առկայ իրավիճակը»։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։