Հա

Քաղաքական

13/10/2021 - 13:20

«Արցախում ՌԴ խաղաղապահների գտնւելն էլ հեռանկարային առումով անորոշութեան մէջ է». Սէյրան Օհանեան

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան նախաձեռնութեամբ անցկացւում է «Տեղահանւած ու բռնագրաււած Հադրութ. մէկ տարի անց. հիմնահարցեր եւ մարտահրաւէրներ» խորագրով հանրային քննարկում։ Մինչ քննարկման անցնելը, ԱԺ պատգամաւոր Գեղամ Մանուկեանը խնդրեց մէկ րոպէ լռութեամբ յարգել 44-օրեւայ պատերազմի ժամանակ նահատակւած հերոսների յիշատակը: 

«alikonline.ir» - ԱԺ «Հայաստան» խմբակցութեան նախաձեռնութեամբ անցկացւում է «Տեղահանւած ու բռնագրաււած Հադրութ. մէկ տարի անց. հիմնահարցեր եւ մարտահրաւէրներ» խորագրով հանրային քննարկում։ Մինչ քննարկման անցնելը, ԱԺ պատգամաւոր Գեղամ Մանուկեանը խնդրեց մէկ րոպէ լռութեամբ յարգել 44-օրեւայ պատերազմի ժամանակ նահատակւած հերոսների յիշատակը: Տեղեկացնում է Panorama.am-ը:

Պատգամաւորը յայտարարեց, որ քննարկումը նախաձեռնել են, քանի որ մինչ օրս յստակ չէ Հադրութի անկման հանգամանքները, իսկ բռնագաղթածների սոցիալական խնդիրները լիարժէք չեն լուծւում:

«Այս միջոցառումն անցակացնում ենք չափազանց բարդ իրավիճակում, երբ ՀՀ-ի եւ ԱՀ-ի շուրջ անվտանգութեան միջավայրն աւելի փխրուն է դարձել»,- բացման խօսքում ասաց «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը եւ յաւելեց, որ արտաքին եւ ներքին սպառնալիքներն արդէն Հայաստանի սահմանից ներս են եւ դոփում են մեր դռները, հետեւաբար՝ պէտք է համապատասխան որոշումներր ընդունել առկայ խնդիրները լուծելու համար:

Նա յայտարարեց, որ արդէն մէկ տարի է անցել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից, բայց պետութեան կողմից որեւէ գնահատական չի հնչել, քանի որ պետական մարմինների կողմից արւել են բազմաթիւ սխալներ եւ բացթողումներ եւ իշխանութիւններին դժւար է սեփական գործողութիւններին գնահատական տալ:

Սէյրան Օհանեանի խօսքով՝ հայկական պետութիւնները միշտ էլ գտնւել են գերտէրութիւնների կիզակէտում, բայց այսօրւայ վիճակը նախկինից տարբերւում է նրանով, որ Թուրքիան է ներխուժել տարածաշրջան եւ փորձում է ազդել Հայաստանի եւ Արցախի վրայ՝ իր խնդիրները լուծելու համար:

Պաշտպանութեան նախկին նախարարը յայտնեց, որ իշխանութիւններն աւելի շատ ներքին անվտանգութեանն են ուշադրութիւն դարձնում, քան սահմանին տիրող անվտանգային խնդիրներին:

Նրա խօսքով՝ իշխանութիւնները բաւարար աշխատանք չեն տանում նաեւ պատերազմի յանցագործութիւններին գնահատական տալու, ինչպէս նաեւ՝ գերիների հարցերին:

Սէյրան Օհանեանը յայտնեց, որ տեղահանւածների խնդիրն առանձնանում է երկու առումով՝ հայրենիքի կորստով եւ քաղաքացիների սոցիալական խնդիրներով:

«Փառք Աստծոյ, որ Արցախում են գտնւում ՌԴ խաղաղապահները, բայց նրանց գոյութիւնն էլ հեռանկարային առումով անորոշութեան մէջ է գտնւում եւ մենք պէտք է համատեղ քննարկենք եւ որոշումներ ընդունենք հետագայ անելիքների վերաբերեալ»,- ասաց «Հայաստան» խմբակցութեան ղեկավարը՝ կարեւորելով քննարկման արդիւնքում համապատասխան եզրակացութիւնների յանգելը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։