Հա

Քաղաքական

17/10/2021 - 09:20

Հայաստանում ՏԻՄ ընտրութիւններ են

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Գիւմրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթեւում եւ Դիլիջանում անցկացւում են տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրութիւններ։

«alikonline.ir» - Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Գիւմրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթեւում եւ Դիլիջանում անցկացւում են տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրութիւններ։

Քանի որ այս համայնքներում բնակչութիւնը գերազանցում է 4000-ը, ընտրութիւնները անցկացւելու են պարզ համամասնական ընտրակարգով։ Սա նշանակում է, որ քաղաքացիները ընտրելու են աւագանու կազմը, որը նշանակելու է համայնքի ղեկավարին։

Գիւմրիում ընտրութիւններին մասնակցում է 10 կուսակցութիւն եւ դաշինք։

Գորիսում պայքարելու են 2 կուսակցութիւն եւ 1 դաշինք՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ ազգային կոնգրես» կուսակցութիւնները եւ նոր ձեւաւորւած «Առուշ Առուշանեան» դաշինքը։

Մեղրիում ընտրութիւններին գրանցւել է 4 քաղաքական ուժ՝ «Ազատական» կուսակցութիւնը, «Ապրելու երկիր» կուսակցութիւնը, «Հանրապետութիւն» կուսակցութիւնը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը։

Սիւնիքի մարզի Տաթեւ համայնքում թեկնածուներ են առաջադրել «Ապրելու երկիր» կուսակցութիւնը, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցութիւնը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը։

Տեղ համայնքում պայքարելու է ընդամէնը երկու կուսակցութիւն՝ «Ապրելու երկիր»-ը եւ «Քաղաքացիական պայմանագիր»-ը։

Դիլիջիանում քաղաքացիերը հնարաւորութիւն ունեն ընտրելու 5 կուսակցութիւն՝ «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Հանրապետութիւն», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնները։

Իսկ Լոռու մարզի Ֆիոլետուօ եւ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում բնակչութեան թիւը չի գերազանցում չորս հազարը, հետեւաբար քաղաքացիներն ընտրելու են ե՛ւ աւագանուն, ե՛ւ համայնքի ղեկավարին։ Արմաւիրի մարզի Ֆերիկ համայնքում ընտրելու են աւագանուն, Լոռու մարզի Լերմոնտովօ համայնքում ընտրելու են համայնքի ղեկավարի։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։