Հա

Քաղաքական

17/10/2021 - 12:10

«Առանց այս իշխանութեան եւ անձամբ Փաշինեանի հեռացման անվտանգութիւն չի լինելու». Տիգրան Աբրահամեան

Առանց այս իշխանութեան եւ անձամբ Փաշինեանի հեռացման անվտանգութիւն չի լինելու: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը` ամփոփելով մարզային այցելութիւնները:

«alikonline.ir» - Առանց այս իշխանութեան եւ անձամբ Փաշինեանի հեռացման անվտանգութիւն չի լինելու: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը` ամփոփելով մարզային այցելութիւնները:

«Սիւնիքի ու Վայոց Ձորի 3 քաղաքներում երէկ գործընկերներիս հետ հանդիպումների շարք եմ ունեցել մեր քաղաքացիների հետ։

Թէեւ քննարկումների թեման ծաւալուն էր, բազմաշերտ, սակայն տրւող հարցերն ու ռեպլիկները յստակ 2 խմբի մէջ կարելի էր դասակարգել՝ իշխանութեան հեռացում եւ անվտանգութեան ապահովում։

Իրականում այս երկու խումբ հարցերը իրար հետ փոխկապակցւած են։ Առանց այս իշխանութեան եւ անձամբ Փաշինեանի հեռացման անվտանգութիւն չի լինելու։ Սա միանշանակ։

Իմ համար այսպիսի հանդիպումները կարեւոր են մեծ թւով հարցերի շուրջ դիրքորոշում ձեւաւորելու եւ առաջնահերթութիւններ ֆիքսելու համար։

Որքան էլ հասարակութեան մի հատւած անտարբերութիւն է դրսեւորում Արցախի եւ Հայաստանի անվտանգութեան հարցերի շուրջ, երէկւայ իմ հանդիպումների ժամանակ տրւող հարցերի գերիշխող մասն այս թեմաներով էր։

Սա ինքնին կարեւոր է, որովհետեւ որքան էլ իշխանութիւնը փորձում է կենցաղն ու պայմանական ասֆալտը դարձնել առաջնային քննարկումների առանցք՝ տոտալ քարոզչութեան միջոցով անվտանգութեան եւ Արցախի վերաբերեալ օրակարգը յետին պլան մղել, հանրութեան համար իրական օրակարգը աստիճանաբար առաջին պլան է գալիս։

Ընդդիմութիւնն այս գործընթացը տարբեր միջոցներով ու գործիքներով պէտք է արագացնի, որովհետեւ դրա դինամիկայից է կախւած երկրի ճակատագիրը»,- գրել  է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։