Հա

Քաղաքական

18/10/2021 - 12:05

«Այս ամէնը ճանապարհ է բացում երկրում որակապէս նոր իշխանութիւն ձեւաւորելու համար». Աւետիք Չալաբեան

Հասարակական-քաղաքական գործիչ Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Հասարակական-քաղաքական գործիչ Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«ՏԻՄ ընտրութիւնների թարմ հետքերով.

Երէկ կայացած ՏԻՄ ընտրութիւնների արդիւնքում, չնայած գործող իշխանութեան կատաղի հակազդեցութեանը եւ «գօտկատեղից ներքեւ» տարբեր հարւածներին, ընդդիմութեան թեկնածուները յաղթանակ տարան Գիւմրիում, Գորիսում եւ Մեղրիում: Սա յունիսի 20-ի հիասթափեցուցիչ համապետական ընտրութիւններից յետոյ շատ կարեւոր ձեռքբերում է թէ ընդդիմութեան, եւ թէ ողջ հասարակութեան համար, եւ բացայայտում է մի քանի կարեւոր իրողութիւն՝

ա) գործող իշխանութեան կողմից տարւող պարտւողական քաղաքականութիւնը, շարունակական զիջումները թշնամուն աւելի եւ աւելի մեծ հանրային դժգոհութիւն են առաջացնում, նոյնիսկ այն հասարակական շրջանակներում, որոնք դեռեւս չորս ամիս առաջ աջակցել են այդ իշխանութեանը որպէս հնարաւոր «չարեաց փոքրագոյն»,

բ) տեղերում հանրային աջակցութիւն են ստանում այն մարդիկ, ովքեր իրենց ապրած կեանքով եւ գործերով են վաստակել իրենց հեղինակութիւնը, եւ ոչ թէ կուսակցական պատկանելութեամբ՝ նախկին թէ ներկայ,

գ) երբ գործող իշխանութիւնը բախւում է այդպիսի մարդկանց վճռական դիմադրութեանը, նրա ամբողջ ադմինիստրատիւ մեքենան՝ ոստիկանութիւնը, ԱԱԾ-ը, դատախազութիւնը, դատարանները կարող են բաւարար չլինել այդ դիմադրութիւնը յաղթահարելու համար, մանաւանդ երբ այն համատարած բնոյթ է ստանում:

Այս ամէնը ճանապարհ է բացում երկրում որակապէս նոր իշխանութիւն ձեւաւորելու համար, եւ ի վերջոյ իրապէս ազգային եւ ժողովրդավարական պետութիւն դառնալու համար: Սա երկար ճանապարհ է, որ մենք պէտք է հետեւողականօրէն անցնենք, մինչ այդ ես շնորհաւորում են ընդդիմութեան բոլոր այն թեկնածուներին, որոնք երէկ դժւարին պայքարում արժանի յաղթանակ են տարել:

Յատուկ ցանկանում եմ առանձնացնել Առուշ Առուշանեանին, որն այդ յաղթանակը տարել է՝ գտնւելով գործող իշխանութեան կողմից պարտադրւած մեկուսացման մէջ, եւ շնորհակալութիւն յայտնել նրա բոլոր թիմակիցներին՝ այդ պայմաններում միասնականութիւն եւ վճռականութիւն ցուցաբերելու համար»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։