Հա

Քաղաքական

18/10/2021 - 12:50

Ծանր օրեր ՔՊ-ի համար՝ Գիւմրիում, Գորիսում եւ Մեղրիում. ի՞նչ զարգացումներ են սպասւում

Երէկ Հայաստանի Հանրապետութեան 9 համայնքների աւագանու ընտրութիւնների արդիւնքներն իսկական սառը ցնցուղ էին իշխանությունների համար. միանգամից երեք խոշոր համայնքներում՝ հանրապետութեան երկրորդ քաղաք Գիւմրիում, Գորիսում եւ Մեղրիում, Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագիրը» պարտւեց։ 

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Երէկ Հայաստանի Հանրապետութեան 9 համայնքների աւագանու ընտրութիւնների արդիւնքներն իսկական սառը ցնցուղ էին իշխանությունների համար. միանգամից երեք խոշոր համայնքներում՝ հանրապետութեան երկրորդ քաղաք Գիւմրիում, Գորիսում եւ Մեղրիում, Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագիրը» պարտւեց։ Ընդ որում՝ Գորիս համայնքում Փաշինեանի ուժը բացարձակ պարտութիւն կրեց. աւագանու 21 անդամներից «Առուշ Առուշանեա» դաշինքին են պատկանում 13 տեղերը, ՔՊ-ին՝ 8-ը։ Այսինքն՝ Գորիսում Առուշ Առուշանեանը, ով նաեւ համայնքի գործող ղեկավարն է եւ գտնւում է կալանքի տակ եւ կարող է ընտրւել համայնքի ղեկավար՝ առանց որեւէ մէկի հետ դաշինք կազմելու։

Մի փոքր այլ է իրավիճակը Գիւմրու եւ Մեղրիի պարագայում։ Գիւմրիում ավագանու 33 տեղերից «Բալասանեան» դաշինքին կը տրւեն 14-ը, ՔՊ-ն կունենայ 11, «Զարթօնք»-ը 4, «Ապրելու երկիր»-ը եւ ՀՀԿ-ն՝ 2-ական տեղեր։

Ստացւում է, որ յաղթանակ տարած «Բալասանեան» դաշինքը չունի անհրաժեշտ 17 աւագանիներին, որպէսզի միանձնեայ ընտրի ղեկավար, այն պէտք է ինչ-որ մի քաղաքական ուժի հետ դաշինք կազմի։ Թէ վ կը լինի «Բալասանեան» դաշինքի կոալիցիոն գործընկեր՝ առայժմ վաղ է ասել։

Մեղրիում եւս իրավիճակը նոյնական է։ Այն է՝ որեւէ մէկը չունի աւագանու 15 տեղերից 8-ը, որպէսզի միանձնեայ ընտրի ղեկավար. յաղթած «Հանրապետութիւն»-ը կը ստանայ 6, ՔՊ-ն՝ 5, «Ապրելու երկիր»-ը՝ 2, Ազատական կուսակցութիւնը՝ 2։

Արդիւնքում՝ Մեղրիում ղեկավար ընտրելու համար պէտք է «Հանրապետութեան» հետ կոալիցիա կազմի «Ապրելու երկիր»-ը կամ Ազատական կուսակցութիւնը։ Այստեղ եւս գրեթէ անհավանական է, որ ՔՊ-ն ստանձնի համայնքի ղեկավարութիւնը, քանի որ ե՛ւ «Ապրելու երկիր», ե՛ւ Ազատական կուսակցութեան ցանկերի ղեկավարները բացառել են ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու տարբերակը։ 

Բոլոր դէպքերում՝ Փաշինեանի ուժի համար նշւած համայնքներում սպասւում է ծանր եւ նսեմացուցիչ շրջան։

 

Yerkir.am

 

Յարակից լուրեր

  • ՀՀ-ում վերաիրագործւում են աւիսնուրիջանեանական հայադաւ ծրագրերը
    ՀՀ-ում վերաիրագործւում են աւիսնուրիջանեանական հայադաւ ծրագրերը

    ԽՍՀՄ-ի փլուզումը լաւագոյն առիթն էր, որպէսզի հայ ժողովուրդը վերացնի այն բոլոր հետեւանքներն ու շեղումները, որոնք առաջացել էին խորհրդային տարիներին: 

    Յիշեցնենք՝ այդ ճանապարհով գնացին ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Վրաստանը, որոնք լուծարեցին խորհրդային տարիներին կազմաւորւած Հարաւօսեթական եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզերը (Աջարիայի ինքնավարութիւնը ձեւական պահպանւում է, քանզի այն լուծարելու դէպքում Աջարիան կարող էր անցնել Թուրքիային: Լայն ինքնավարութիւն տրւեց նաեւ փաստացի անկախացող Աբխազիային): 

  • 3 իրավիճակ, կամ ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարւելը
    3 իրավիճակ, կամ ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարւելը

    Հասարակութեան ընդդիմադիր հատւածները Փաշինեանի աղէտաբեր իշխանութեան հրաժարականին հասնելու գործողութիւնների քննարկման շրջանակներում առաջ են քաշում նաեւ խորհրդարանական ընդդիմութեան կողմից մանդատները վայր դնելու եւ դրանով խորհրդարանական ճգնաժամ առաջացնելու տարբերակը: Փաստենք, որ այդ առաջարկն այս կամ այն ինտենսիւութեամբ քննարկում են հիմնականում ուղղորդւած եւ ընդդիմութեանը դիտաւորութեամբ հեղինակազրկելու գործին լծւած անձինք կամ ինչ-որ միաւորումներ:

  • Թուրքական «բաղձալի ժամին» սպասելով կամ ի՞նչ է կատարւում
    Թուրքական «բաղձալի ժամին» սպասելով կամ ի՞նչ է կատարւում

    Նա երբե'ք չի կրակի թուրքի վրայ, կրկնում եմ՝ երբե՛ք, քանի որ իր ողջ կոնցեպտին, այն է՝ թուրքի հետ Մեծ քիրւայութիւն անելու եւ ռուսներին տարածաշրջանից քշելու ահեղ մոլուցքին դէմ է դա։ 

  • ՀՀ-ն Փաշինեանի հակառուսական նոր արկածախնդրութեան սեմին
    ՀՀ-ն Փաշինեանի հակառուսական նոր արկածախնդրութեան սեմին

    Արշակ Կարապետեանի փոխարէն Սուրէն Պապիկեանին պաշտպանութեան նախարար նշանակելը բոլորովին կապ չունի սահմանների անվտանգութեան ամրացման կամ ադրբեջանցիներին դուրս քշելու՝ գոյութիւն չունեցող նպատակների հետ: Պարզ տրամաբանութիւնը յուշում է, որ, եթէ իսկապէս Արշակ Կարապետեանին պաշտօնից ազատել են ադրբեջանական ներխուժմանը հակազդել չկարողանալու համար, ապա պէտք է, որ Կարապետեանին փոխարինէր կարծր դիրքորոշումներով յայտնի եւ չափազանց փորձառու մի զինւորական, որը հաշւած ժամերի ընթացքում կը շտկէր իրավիճակը:

  • Հանրահաւաքներ՝ նոյեմբերի 9-10-ը. ինչո՞ւ եւ ինչպէ՞ս ընտրւեցին այդ օրերը (կարեւոր փաստեր եւ պարզաբանումներ)
    Հանրահաւաքներ՝ նոյեմբերի 9-10-ը. ինչո՞ւ եւ ինչպէ՞ս ընտրւեցին այդ օրերը (կարեւոր փաստեր եւ պարզաբանումներ)

    Հանրութեան որոշ շրջանակներ, այդ թւում՝ ուղղորդւած կամ ուղղորդող հատւածները, այս օրերին թէժ քննարկում են ծաւալել՝ յընթացս քննադատելով «Հայաստան» դաշինքին եւ ՀՅ Դաշնակցութեանը, թէ՝ ինչո՞ւ են հանրահաւաքներ եւ բողոքի գործողութիւններ կազմակերպում հէնց նոյեմբերի 9-10-ը, երբ, ըստ քննադատների, այդ օրերին Փաշինեանը կարող է կա՛մ արդէն ստորագրած լինել հերթական դաւաճանական փաստաթուղթը, կա՛մ ստորագրելիս լինել, եւ, կրկին ըստ քննադատների, նշեալ հանրահաւաքները կամ ընդվզումները հնարաւոր է խիստ ուշացած լինեն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։