Հա

Քաղաքական

20/10/2021 - 08:45

«ՊՆ-ն նպատակայարմար չի համարում իմ այցն առաջնագիծ․ սա նշանակում է, որ սահմանում այնպիսի վիճակ է, որը տեղում ֆիքսելը կարող է իրենց քաղաքական առաջնորդի համար խնդիրներ ստեղծել»․ Տիգրան Աբրահամեան

ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում ասւում է․

«Պաշտպանութեան նախարարն արձագանգել է ԳՇ պետին ուղղած գրութեանը՝ նշելով, որ նպատակայարմար չի համարում իմ այցն առաջնագիծ։

«alikonline.ir» - ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում ասւում է․

«Պաշտպանութեան նախարարն արձագանգել է ԳՇ պետին ուղղած գրութեանը՝ նշելով, որ նպատակայարմար չի համարում իմ այցն առաջնագիծ։

Ես չգիտեմ, թէ ինչով է զբաղւած ԳՇ պետը՝ բացի իր ոլորտում անկարողութիւն, թուլութիւն եւ պաշտօնական դիրքին անհամապատասխանութիւն դրսեւորելուց, բայց իր փոխարէն վերադասն է արձագանքել։

Ուրեմն սրանք իրենց անփառունակ գործունէութիւնը եւ ծառայութեան նկատմամբ ոչ հարիր կեցւածքը քողարկելու համար որոշել են խորհրդարանի Պաշտպանութեան եւ անվտանգութեան յանձնաժողովի ներկայացուցչի մուտքն առաջնագիծ փակել։

Սա նշանակում է, որ սահմանային հատւածում այնպիսի վիճակ է, որը տեղում ֆիքսելը կարող է ոչ միայն այս երկուսի, այլ իրենց քաղաքական առաջնորդի համար խնդիրներ ստեղծել եւ որպէս «լուծում» ԳՇ պետը նախ խախտում է օրէնքը՝ պատգամաւորի գրութեանը սահմանւած ժամկէտում չպատասխանելով, իսկ աւելի ուշ նախարարն արձագանքում է, թէ պատգամաւորի այցն առաջնագիծ նպատակայարմար չեն համարում։

Ի դէպ, այսօր խորհրդարան էր եկել պաշտպանութեան փոխնախարարը, ով բացի իր բերած նախագծից, իր ոլորտին վերաբերող որեւէ հարցի ադեկվատ չարձագանքեց։

Սա է երկրի վիճակը, սա է անվտանգութեան բլոկի դէմքերի վերաբերմունքն ու անպատասխանատու կեցւածքը երկրի առաջ առկայ սպառնալիքներին»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։