Հա

Քաղաքական

21/10/2021 - 10:15

Իշխան Սաղաթելեանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպան Սերգէյ Կոպիրկինին

Հոկտեմբերի 20-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպան Սերգէյ Կոպիրկինին։ 

«alikonline.ir» - Հոկտեմբերի 20-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպան Սերգէյ Կոպիրկինին։ Տեղեկացնում է ԱԺ հասարակայնութեան հետ կապերի եւ հաղորդակցութեան վարչութիւնը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին առնչւող մի շարք հարցեր եւ ընդգծել այդ գործընթացներում Ռուսաստանի Դաշնութեան կարեւոր դերակատարութիւնը: Իշխան Սաղաթելեանն իր մտահոգութիւնն է փոխանցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացւող ագրեսիայի վերաբերեալ:

Կողմերը անդրդարձել են Արցախի Հարապետութիւնում ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելութեանը, Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորմանը` ներկայացնելով նաեւ հարցերի լուծման իրենց դիրքորոշումները:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչն առանձնայատուկ շնորհակալութիւն է յայտնել հայ ռազմագերիների վերադարձի գործում ռուսական կողմի ունեցած կարեւոր դերակատարութեան համար: Երկուստեք կարեւորւել է հայ ռազմագերիներին անյապաղ հայրենիք վերադարձնելու հարցը: Հանդիպման աւարտին կողմերը ընդգծել են միջխորհրդարանական եւ միջկուսակցական յարաբերութիւնների զարգացման անհրաժեշտութիւնը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։