Հա

Քաղաքական

21/10/2021 - 11:15

«Շատ երկրներում տեղեակ չեն թմրամիջոցների շրջանառութեան դէմ Իրանի պայքարի մասին». ԻԻՀ դեսպանատան արձագանգը Ալիեւի յայտարարութեանը

Հայաստանում Իրանի դեսպանատունն արձագանգել է ԱՊՀ պետութիւնների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութեանը, թէ «Հայաստանը Իրանի հետ համագործակցաբար ԼՂ տարածքն օգտագործել է դէպի Եւրոպա նարկոթրաֆիկի համար»: «Արմէնպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ դեսպանատնից նշել են, որ շատ երկրների հասարակութիւններ տեղեակ չեն թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ Իրանի Իսլամական Հանրապետութեան լայնածաւալ պայքարի մասին:

«alikonline.ir» - Հայաստանում Իրանի դեսպանատունն արձագանգել է ԱՊՀ պետութիւնների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութեանը, թէ «Հայաստանը Իրանի հետ համագործակցաբար ԼՂ տարածքն օգտագործել է դէպի Եւրոպա նարկոթրաֆիկի համար»: «Արմէնպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ դեսպանատնից նշել են, որ շատ երկրների հասարակութիւններ տեղեակ չեն թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ Իրանի Իսլամական Հանրապետութեան լայնածաւալ պայքարի մասին:

«Ի պատասխան հոկտեմբերի 15-ին ԱՊՀ պետութիւնների ղեկավարների խորհրդի նիստին Իրանի Իսլամական Հանրապետութեանն եւ Հայաստանի Հանրապետութեանը հասցէագրւած մեղադրանքների, հարկ է նշել, որ վերջին չորս տասնամեակների ընթացքում հազարաւոր նահատակների եւ վիրաւորների զոհաբերութիւնը թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ պայքարում ընդամէնը մի փոքրիկ մասնիկ է Իրանի Իսլամական Հանրապետութեան յանձնառած եւ շարունակական ջանքերի` այս չարաբաստիկ երեւոյթի դէմ պայքարում, ինչը բազմիցս հաստատւել է համապատասխան միջազգային կառոյցների կողմից:

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը սերտօրէն համագործակցում է հարեւան երկրների հետ թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ պայքարում, որի մասին նշւել է նոյն հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի խօսքում`ի պատասխան Ադրբեջանի նախագահի պնդումների: Յատկանշական է, որ համաձայն Իրանի Իսլամական Հանրապետութեան թմրամիջոցների դէմ պայքարի ոստիկանութեան պետի յայտարարութեան, 2021 թ. սկզբից մինչ այսօր Իրանի Իսլամական Հանրապետութեան պատկան մարմինները 140 դէպքերում թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան ցանցերի վերաբերեալ տեղեկատւութեան փոխանակում են իրականացրել Ադրբեջանի Հանրապետութեան իշխանութիւնների հետ:

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, թմրանիւթերի արտադրութեամբ զբաղւող աշխարհի խոշորագոյն որոշ կենտրոններին մօտ գտնւելու պատճառով, մեծ ճնշումներ է հանդուրժում` թմրանիւթերի ապօրինի շրջանառութեան դէմ պայքարի ընթացքում:

Ըստ Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութեան կողմից միջազգային կառոյցներին ներկայացւած պաշտօնական զեկոյցների՝ 2020թ. Իրանի իրաւապահ մարմինները մաքսանենգներից առգրաւել են աւելի քան 1,147 տոննա թմրանիւթեր եւ մօտ 3,000 զինւած բախումներ ունեցել մաքսանենգների հետ պայքարում , որի հետեւանքով, ցաւօք, զոհւել է տասը ոստիկան:

2021թ., չնայած տնտեսական պատժամիջոցների հետեւանքով առաջացած խնդիրներին, թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ Իրանի պայքարն, որը ահռելի ծախսեր է պահանջում, աւելի շատ արդիւնքներ գրանցեց:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ պայքարում Իրանի Իսլամական Հանրապետութեան ջանքերը յանգեցրեց նրան, որ մեծ տարբերութեամբ, Իրանն թմրամիջոցների յայտնաբերման գործում աշխարհի երկրների շարքում գրանցեց ամենաբարձր ցուցանիշը:

Ափիոնից ստացւած թմրանիւթերի յայտնաբերման գործում վերջին տարիներին Իրանի կողմից յայտնաբերւած ծաւալների ցուցանիշը ամբողջ աշխարհում յայտնաբերւած ընդհանուր թւի համեմատ եղել է աւելի քան 50%:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։