Հա

Քաղաքական

21/10/2021 - 11:20

«Հիմա Բաքւի բռնապետը բարբաջում է մեր իսկ հինաւուրց հողում». Վարդան Ոսկանեան

Հարաւային Կովկասում ընդամէնը մէկ ոչ իրանական լեզու կայ, որը չունի փոխառութիւններ միջին պարսկերէնից (Սասանեանների օրօք) եւ պարթեւերէնից (Արշակունիների օրօք), եւ այդ լեզուն ադրբեջաներէնն է։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Հարաւային Կովկասում ընդամէնը մէկ ոչ իրանական լեզու կայ, որը չունի փոխառութիւններ միջին պարսկերէնից (Սասանեանների օրօք) եւ պարթեւերէնից (Արշակունիների օրօք), եւ այդ լեզուն ադրբեջաներէնն է։

Սա օրինաչափ է, որովհետեւ թուրքական այս բարբառը դրանով խօսողների հետ միասին մեր տարածաշրջանում յայտնւել է այն ժամանակ, երբ արդէն վաղուց ո՛չ Սասանեանները կային, ո՛չ էլ՝ Արշակունիները։

Հիմա Բաքւի բռնապետը բարբաջում է մեր իսկ հինաւուրց հողում մեր՝ իբր միայն 19-րդ դարում հաստատւելու ակնյայտ յիմարութեան մասին։

Ափսոս, Շապուհ եւ Արշակ Մեծերը չկան, որ սրա նախնիներին նոյնիսկ Կենտրոնական Ասիայում չէին տեսել, որովհետեւ դրանք շատ աւելի արեւելքում էին խաշնարածութեամբ զբաղւում»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։