Հա

Քաղաքական

22/10/2021 - 12:50

«Թեկնածուն յաղթել է բանտից, ո՞ր իշխանութեան օրօք է եղել բանտարկւած ԱԺ ընտրեալ պատգամաւոր ու քաղաքապետ». Քրիստինէ Վարդանեան

«Իշխանութեան կարմիր գիծը սեփական իշխանութիւնն է, նրանք ամէն ինչ զիջում են իշխանութիւն պահելու համար։ Երբ որեւէ գործընթացից հետաքրքրւում ենք, հրաժարւում են պատասխանել, թէ ինչ են բանակցում, բայց դրան զուգահեռ տեսնում ենք գործընթացի առկայութեան մասին գործողութիւններ»,- այս մասին 24News-ի հետ զրոյցում նշեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը:

«alikonline.ir» - «Իշխանութեան կարմիր գիծը սեփական իշխանութիւնն է, նրանք ամէն ինչ զիջում են իշխանութիւն պահելու համար։ Երբ որեւէ գործընթացից հետաքրքրւում ենք, հրաժարւում են պատասխանել, թէ ինչ են բանակցում, բայց դրան զուգահեռ տեսնում ենք գործընթացի առկայութեան մասին գործողութիւններ»,- այս մասին 24News-ի հետ զրոյցում նշեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը:

«Մեզ չի ներկայացւում, թէ փակ դռների յետեւում ինչ է բանակցւում, բայց իշխանութեան հետ յոյս կապել չի կարելի, այդ գործընթացներից որեւէ լաւ բան սպասել հնարաւոր չէ։

Այս իշխանութեան կարմիր գիծը ոչ թէ սահմաններն ու անվտագութիւնն է, այլ սեփական իշխանութեան պահպանումն է: Նա առաջնորդւում է բանի տեղ չդնելու, «Կանենք այն, ինչ կուզենք» քաղաքականութեամբ»,- ասաց պատգամաւորը:

Անդրադառնալով ՏԻՄ ընտրութիւններին՝ Քրիստինէ Վարդանեանը նշեց, որ ընտրութիւնները ցոյց տւեցին, որ կայ դիմադրութեան ռեսուրս, որի վրայ քաղաքական ուժերը հարկ եղած դէպքում պէտք է յենւեն։

«Սիւնիքում քաղաքացիներին ստիպում էին քաղաքապետի դէմ ցուցմունք գրել, անգամ այս պարագայում յաղթեց ընդդիմութեան թեկնածուն: Ասում են՝ ժողովրդավար ընտրութիւն ենք անցկացրել, ի՞նչ պէտք է անէիք՝ ընդդիմադիր թեկնածուին պէտք է գնդակահարէի՞ք, որ ասէիք ճնշում կայ: Փաստացի թեկնածուն յաղթել է բանտից, ո՞ր իշխանութեան օրօք է եղել բանտարկւած ԱԺ ընտրեալ պատգամաւոր ու քաղաքապետ»,- յաւելեց պատգամաւորը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։