Հա

Քաղաքական

22/10/2021 - 13:30

Յայտարարութիւն՝ 1921թ․ Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի

2021 թ. հոկտեմբերի 19-21-ին Երեւանում, ՀՀ ԳԱԱ նախագահութեան նիստերի դահլիճում ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի եւ «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն» գիտահետազօտական հիմնադրամի նախաձեռնութեամբ անցկացւեց Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը:

2021 թ. հոկտեմբերի 19-21-ին Երեւանում, ՀՀ ԳԱԱ նախագահութեան նիստերի դահլիճում ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի եւ «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն» գիտահետազօտական հիմնադրամի նախաձեռնութեամբ անցկացւեց Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը: Հայաստանի Հանրապետութեան, Արցախի Հանրապետութեան, Սփիւռքի գիտական հանրոյթի մասնագէտներ, միջազգային հեղինակութիւն ունեցող գիտնականներ քսաներկու զեկուցումներով փորձեցին վեր հանել հայ ժողովրդի պատմութեան այս կարեւրո ժամանակաշրջանի պատմաքաղաքական խնդիրների ամբողջութիւնը:

Գիտաժողովի ընթացքում

- բազմակողմանի, խորը վերլուծութեան ենթարկւեց 1921 թ. Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի ստորագրման պատմութիւնը,

- պատմաիրաւական, քաղաքական բնոյթի արժեւորումներ կատարւեցին 1918-1921 թթ. աշխարհաքաղաքական խորքային գործընթացները՝ մեր ժողովրդի վրայ ունեցած ազդեցութեան տեսանկիւնից,

- մասնագիտական քննութեան առարկայ դարձաւ պատմական այս ժամանակաշրջանի քաղաքական դասերի արդիականութիւնն ու ազդցութիւնը ներկայ աշխարհաքաղաքական իրավիճակի վրայ,

- փաստւեց, որ հայկական շահերի անտեսման եւ անարդարութեան վրայ հիմնւած քաղաքական կայունութիւնը, առկայ խնդիրների սառեցման մարտավարութիւնը ժամանակաւոր բնոյթ են կրում, ցանկացած աշխարհաքաղաքական ցնցում այդ պարագայում խարխլում է ոչ միայն տարածաշրջանային հաւասարակշռութեան համակարգը, այլեւ իրական սպառնալիք է ստեղծում համաշխարհային ուժային հաւասարակշռութեան պահպանման տեսանկիւնից:

Գիտաժողովը շեշտեց, որ Մոսկւայի եւ Կարսի պատմական անարդարութիւնը, անգամ հարիւր տարի անց, շարունակում է կազմաքանդող դերակատարում ունենալ մեր տարածաշրջանում՝ թոյլ չտալով այստեղի պետութիւններին վարել սուվերեն, փախադարձ շահերի հաշւառմամբ ձեւաւորւած քաղաքականութիւն:

Գիտաժողովի ընթացքում յատուկ անդրադարձ եղաւ հարաւկովկասեան ներկայ գործընթացներին եւ հնարաւոր զարգացումներին:

Մատնանշւեցին

- ռազմաքաղաքական ներկայ իրավիճակի տարբերութիւններն անցեալ դարի 20-ականներից,

- հայկական գործոնի օբիեկտային վիճակից դէպի սուբիեկտայնութիւն առաջնորդւելու հնարաւոր տարբերակները: Այս տեսանկիւնից կարեւորւեց Արցախեան հիմնախնդրի արդարացի լուծման՝ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման եւ տարածքային ամբողջականութեան վերականգնման անհրաժեշտութիւնը հայ ժողովրդի պետականութեան ինքնիշխանութեան եւ լինելիութեան ապահովման տեսանկիւնից,

- հայկական դիւանագիտութեան առջեւ ծառացած մարտահրաւէրները,

- տարածաշրջանում ուժային հիմնական կենտրոնների միջեւ ընթացող բարդ մրցակցութեան պատկերը,

- աւանդական՝ ռուսական, թուրքական շահերի հետ միաժամանակ իրականան գործօնի աճող դերակատարութիւնը:

Գիտաժողովն իբրեւ ամփոփում հաստատեց, որ 1920-ականների սկզբի տխուր պատմութեան կրկնութիւնից խուսափելու միակ ճանապարհը Հայաստանի Հանրապետութեան, Արցախի Հանրապետութեան, Սփիւռքի ազգային կառոյցների ամրապնդումն է, միասնական քաղաքակրթական նշանակութեան ազգային արժեհամակարգի ձեւաւորումն ու համադրւած աշխատանքների կազմակերպումն է:

 

1921 թ. Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած

«Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով

միջազգային գիտաժողովի կազմկոմիտէ

21 հոկտեմբերի, 2021 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։