Հա

Քաղաքական

23/10/2021 - 10:25

«Սենեակային ընդդիմութիւն չենք եւ առաջիկայում կունենանք մեծ հանրահաւաք»․ Իշխան Սաղաթելեան

Մենք մեր անցեալով եւ գործունէութեամբ ցոյց ենք տւել, որ սենեակային ընդդիմութիւն չենք եւ քննարկումներով չենք բաւարարւելու, բայց այս ամբողջ պրոցեսը պէտք է հասունացնենք եւ առաջիկայում մենք կունենանք մեծ հանրահաւաք․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանը «Հայաստան» դաշինքի կազմակերպած՝ «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց յաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին դիմադրութեան դրսեւորումների մասին։

«alikonline.ir» - Մենք մեր անցեալով եւ գործունէութեամբ ցոյց ենք տւել, որ սենեակային ընդդիմութիւն չենք եւ քննարկումներով չենք բաւարարւելու, բայց այս ամբողջ պրոցեսը պէտք է հասունացնենք եւ առաջիկայում մենք կունենանք մեծ հանրահաւաք․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանը «Հայաստան» դաշինքի կազմակերպած՝ «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց յաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին դիմադրութեան դրսեւորումների մասին։

«Հանրահաւաքը հէնց այս օրակարգով է․ մեր պետականութիւնը գտնւում է վտանգի տակ, Հայաստանի Հանրապետութեան այսօրւայ իշխանութիւնները գնալու են նոր զիջումների, պէտք է փորձենք կանխել»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Այս ամէնը նրանք կանխատեսում են, որովհետեւ վերլուծում են տարածաշրջանի գործընթացները, տեսնում են թշնամական երկրի յայտարարութիւնները, տեսնում են՝ ՀՀ իշխանութիւնների արձագանգը դրանց, տեսնում են այն պայքարը, որ մղում են այն մարդկանց, կազմակերպութիւնների դէմ, ովքեր փորձում են տէր կանգնել ՀՀ շահերին, եւ դա բաւարար է ենթադրելու համար, որ այս իշխանութիւնները գնալու են զիջումների։

«Այդ ո՞նց է ստացւում, որ ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղարի եւ Haqqin.az-ի կարծիքները շատ յաճախ նոյնն են։ Սա նշանակում է, որ սրանք ժողովրդի թիկունքում պատրաստւում են նոր դաւադրութեան»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Բոլորը փորձում են ընդդիմութեան դաշտում ոտատեղ ունենալ․ ասաց Իշխան Սաղաթելեանը։ «Երբ մենք խորհրդարանում չէինք, կարողանում էինք օրակարգ թելադրել եւ ձեւաւորել, եթէ կան ուժեր, ովքեր ունեն այդ ռեսուրսը եւ հնարաւորութիւնը եւ կարող են խորհրդարանից դուրս այդ պայքարը մղել, մենք նրանց միայն ողջունելու ենք, համագործակցելու ենք, եթէ իրենք անկեղծ եւ ազնիւ են իրենց նպատակների մէջ՝ առանց որեւէ խանդի տեսարանի։ Բայց այդ՝ ընդդիմութեան ընդդիմութիւն խաղալը դա իշխանութեան ջրաղացին ջուր լցնելու գործընթաց է»,-ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա պարզաբանեց, որ՝ ուզում է ասել, որ եթէ իրենք լաւը չեն ու կան լաւ ընդդիմադիր ուժեր, որոնք աւելի գաղափարական, աւելի կազմակերպւած կարող են պայքարել այս իշխանութիւնների դէմ, խնդրեմ, դաշտը բաց է, իրենք կը գնան, կը միանան նրանց։

«Բայց եթէ տանը նստած ֆէյսբուքում սենց խառնում են իրար, դա իրենց գործն է, մենք ուշադրութիւն չենք դարձնում, մենք գնում ենք մեր ճանապարհով։ Որովհետեւ ես կարծում եմ, որ մենք ունենք մէկ նպատակ՝ Հայաստանի Հանրապետութիւնը փրկել այս իշխանութիւններից, որովհետեւ այս իշխանութիւնները չեն սպասարկում հայ ժողվորդի եւ մեր պետականութեան շահերը»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։