Հա

Քաղաքական

24/10/2021 - 08:30

«Մեզ համար ամենակարեւորը Արցախի կարգավիճակի հարցն է»․ Յակոբ Տէր-Խաչատուրեան

Հոկտեմբերի 22-ին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը ընդարձակ հարցազրոյց է տւել «Երկիր մեդիա» հեռուստատեսութեանը, որի ժամանակ անդրադարձել է տարածաշրջանում ընթացող իրադարձութիւններին եւ մեզ համար դրանց հնարաւոր հետեւանքներին: 

«alikonline.ir» - Հոկտեմբերի 22-ին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը ընդարձակ հարցազրոյց է տւել «Երկիր մեդիա» հեռուստատեսութեանը, որի ժամանակ անդրադարձել է տարածաշրջանում ընթացող իրադարձութիւններին եւ մեզ համար դրանց հնարաւոր հետեւանքներին: Նա կարեւորել է նաեւ այս օրերին ՀՅԴ Բիւրոյի նախաձեռնութեամբ «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի անցկացումը` կապւած Մոսկւայի եւ Կարսի` մեր ժողովրդի համար անընդունելի պայմանագրերի 100-ամեակի հետ:

«Մենք ուզում էինք անպայման տեսնել զուգահեռներ 20-21 թւականների դէպքերի, այդ պայմանագրերի ազդեցութեան եւ այսօրւայ կացության միջեւ: Այդ իմաստով մենք չէինք կարող զանց առնել անցեալ դարի 20-ական թւականների սկզբի ռուս-թուրքական պայմանագրերի գիտական քննարկումը եւ արժեւորումը, որպէսզի դասեր քաղենք պատմութիւնից եւ նաեւ տեսնենք, թէ ի՞նչ այլընտրանքներ են, որ ձեւաւորւում են հայ ժողովրդի առջեւ մանաւանդ 44-օրեայ պատերազմում կրած այս պարտութիւնից յետոյ»,- խօսելով գիտաժողովի նպատակների մասին` ասել է Յակոբ Տէր-Խաչատուրեանը եւ ընդգծել, որ գիտաժողովը կարելի է յաջողւած համարարել թէ կազմակերպման բարձր մակարդակի եւ թէ աշխարհի տարբեր ծագերից մասնակիցների իմաստով: «Գիտաժողովում եւս մէկ անգամ ընդգծւեց հայ ժողովրդի համար վերոնշեալ պայմանագրերի անարդարացի լինելու հանգամանքը եւ դրանց վերանայման անհրաժեշտութիւնը»,- յաւելել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը:

Յակոբ Տէր-Խաչատուրեանը խօսել է նաեւ տարածաշրջանային գործընթացներին եւ Հարաւային Կովկասում Թուրքիայի դերակատարութեան աշխուժացմանը, որն արդիւնք է Արցախի հարցի կարգաւորման ոչ հայանպաստ զարգացումների: «Չնայած մեզանում տիրող անմիաբան վիճակին, մենք շարունակելու ենք լինել Հայոց պետականութեան կողքին, ամէն կերպ սատար ենք կանգնելու Արցախին` մինչեւ նրա կարգավիճակի յստակեցումն ու անվտանգութեան երաշխիքների ստեղծումը»,- շեշտել է Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։