Հա

Քաղաքական

25/10/2021 - 11:50

«Անհրաժեշտ է դիմադրել միջանցքը բացառելու համար». Վարուժան Գեղամեան

Թուրքագէտ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Վարուժան Գեղամեանը գրում է.

«Եթէ շատ պարզեցնենք առկայ պատկերը, ապա կայ երկու մրցակցող աշխարհաքաղաքական նախագիծ, որոնք իրար բացառում են եւ դրանց իրականացումից է կախւած, թէ ինչպիսին կը լինի ամբողջ Եւրասիայում ուժերի դասաւորութիւնը առաջիկայ տասնամեակների համար։ Մէկը «Հիւսիս-հարաւ» միջանցքն է, միւսը՝ «Արեւելք-Արեւմուտքը», որն աւելի յայտնի է «Թուրքական/ Զանգեզուի միջանցք» անունով։

«alikonline.ir» - Թուրքագէտ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Վարուժան Գեղամեանը գրում է.

«Եթէ շատ պարզեցնենք առկայ պատկերը, ապա կայ երկու մրցակցող աշխարհաքաղաքական նախագիծ, որոնք իրար բացառում են եւ դրանց իրականացումից է կախւած, թէ ինչպիսին կը լինի ամբողջ Եւրասիայում ուժերի դասաւորութիւնը առաջիկայ տասնամեակների համար։ Մէկը «Հիւսիս-հարաւ» միջանցքն է, միւսը՝ «Արեւելք-Արեւմուտքը», որն աւելի յայտնի է «Թուրքական/ Զանգեզուի միջանցք» անունով։

Երկուսի իրականացման յետեւում կանգնած են թէ՛ տարածաշրջանային, թէ՛ գլոբալ տէրութիւններ։ Երկուսն էլ անցնում են Հայաստանի տարածքով՝ մէկ հիմնական տարբերութեամբ։
Եթէ «Հիւսիս-հարաւ»-ը ճանապարհ է, որը հատում է մեր ողջ հանրապետութեան տարածքը եւ ըստ էութեան մեր դաշնակիցների հետ միասին մեզ նորից դարձնում է աշխարհաքաղաքական կշիռ ունեցող երկիր, ապա «Թուրքական միջանցք»-ի իրականացման դէպքում մենք թուրքերին ենք յանձնում Սիւնիքը, փակում Արցախի թեման, կտրւում Իրանից եւ վերածւում աւտոկայանատեղու, այսինքն՝ կորցնում որպէս անկախ պետութիւն մնալու մեր բոլոր շանսերը՝ լիարժէք դառնալով թուրքական ազդեցութեան գօտի։

Պարզ պատկերը սա է։ Եթէ չլինէին մեր կամքից անկախ մեզ հետ դաշնակցող պետութիւնները, ապա թուրքական կողմը վաղուց հասել էր արդիւնքի, քանի որ անձամբ կապիտուլեանտն ու իր տգէտների թիմը դէմ չեն թուրքերին դարձնել տարածաշրջանային գերտէրութիւն։ Անհրաժեշտ է դիմադրել՝ միջանցքը բացառելու համար։ Ընդ որում՝ համազգային ջանքերով։

«Միջանցքային դիւանագիտութեան» շատ մանրամասների մասին խօսել եմ Groong - Armenian News Networkի անգլերէն թողարկման մէջ (https://youtu.be/bXBycmvUyN8), որպէսզի Սփիւռքում ապրող մեր հայրենակիցները եւս ըմբռնեն պայքարի շարունակակութեան անհրաժեշտութիւնը»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։