Խորհրդարանական ընդդիմութիւնը վաղւանից մեկնարկող ԱԺ նստաշրջան է ներառել երկու գործիքակազմ օրախնդիր հարցրերով՝ ըստ Yerkir.am-ի տեղեկացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը ԱԺ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնների համատեղ մամուլի ասուլիս ժամանակ։
«alikonline.ir» - Խորհրդարանական ընդդիմութիւնը վաղւանից մեկնարկող ԱԺ նստաշրջան է ներառել երկու գործիքակազմ օրախնդիր հարցրերով՝ ըստ Yerkir.am-ի տեղեկացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը ԱԺ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնների համատեղ մամուլի ասուլիս ժամանակ։
Նա վստահեցրեց, որ խորհրդարանական ընդդիմութիւնը մշտապէս յայտարարել է, որ պէտք է օգտագործի թէ՛ խորհրդարանական, թէ՛ արտախորհրդարանական բոլոր գործիքակազմերն ու հնարաւորութիւնները։
Գործիքակազմերից մէկը քննիչ յանձնաժողովի մեխանիզմն է։
«Այս պահին օրակարգում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից անմիջապէս յետոյ հաւաքագրւած միջոցները ՀՀ կառավարութեանը փոխանցելու հարցը, երկրորդ քննիչ յանձնաժողովը արդարադատութեան ոլորտում է, որն արդէն դրւել է շրջանառութեան մէջ՝ դիմումը ներկայացւած է, ամենայն հաւանականութեամբ դա յաջորդ շաբաթւայ ընթացքում կը լինի»,- ասաց Արծւիկ Մինասեանը։
Երկրորդ գործիքը, որն օգտագործւում է եւ վաղւայ նիստում ներառւած է՝ ԱԺ կանոնակարգ օրէնքով եւ ՀՀ Սահմանադրութեամբ նախատեսւած՝ հանրային հետաքրքրութիւն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումն է։
«Այն վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակին եւ դեմարկացիայի խնդիրներին։ Մենք մտադիր ենք այս հարցի մասին ունենալ ոչ միայն ամենաարդիւնաւէտ քննարկումներից մէկը, այլեւ վերջում առաջադրել կոնկրետ յայտարարութեան նախագիծ՝ ուղղւած ոչ միայն միջազգային հանրութեանը, մեր քաղաքացիներին, այլ նաեւ գործադիր իշխանութեանը՝ իր սահմանադրական, օրինական պարտաւորութիւնները կատարելու առումով»,- վստահեցրեց Արծւիկ Մինասեանը։