Print this page
26/10/2021 - 13:10

«Օրէնքի խախտմամբ՝ Նիկոլ Փաշինեանը ժամանակին գրութեանս չի արձագանգել. աւելի ուշ պատասխանել է ԱԳ նախարարը, որը շատ պայմանական կարելի է «պատասխան» համարել». Տիգրան Աբրահամեան

ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան անդամ Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան էջում գրել է.

«Սեպտեմբերի 27-ին, Հայաստանի ու Արցախի համար մեծ կարեւորութիւն ներկայացնող խնդրի վերաբերեալ պաշտօնական գրութիւն էի ուղարկել Նիկոլ Փաշինեանին՝ ուղղելով մի խումբ հարցադրումներ։

Օրէնքի խախտմամբ Նիկոլ Փաշինեանը ժամանակին գրութեանս չի արձագանգել, աւելի ուշ՝ հոկտեմբերի 25-ին, պատասխանել է ԱԳ նախարարը, որը շատ պայմանական կարելի է «պատասխան» համարել։

«alikonline.ir» - ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան անդամ Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան էջում գրել է.

«Սեպտեմբերի 27-ին, Հայաստանի ու Արցախի համար մեծ կարեւորութիւն ներկայացնող խնդրի վերաբերեալ պաշտօնական գրութիւն էի ուղարկել Նիկոլ Փաշինեանին՝ ուղղելով մի խումբ հարցադրումներ։

Օրէնքի խախտմամբ Նիկոլ Փաշինեանը ժամանակին գրութեանս չի արձագանգել, աւելի ուշ՝ հոկտեմբերի 25-ին, պատասխանել է ԱԳ նախարարը, որը շատ պայմանական կարելի է «պատասխան» համարել։

Հարցադրումս հետեւեալն էր.

Հաշւի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանութիւնները պատրաստակամութիւն են յայտնում Արցախի հարցով պաշտօնական Բաքւի հետ բանակցութիւնները վերսկսելու, իսկ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ խօսել սպառնալիքի ու շանտաժի լեզւով, ապա անհրաժեշտութիւն է առաջանում մեկնաբանութիւն ստանալ հետեւեալ հարցադրումների շուրջ։

1. 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան ստորագրումից յետոյ, 2020 թ. դեկտեմբերի երկրորդ կէսին, ՀՀ իշխանութիւնների քաղաքական որոշմամբ, հայկական զօրքերը դուրս են բերւել Կովսականի եւ Սանասարի շրջաններից՝ դրանով անմիջականօրէն վտանգելով նաեւ Սիւնիքի անվտանգութիւնը:

Դրա արդիւնքում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի երկու հատւած գտնւում է ադրբեջանական զօրքերի վերահսկողութեան ներքոյ, իսկ ճանապարհի մի շարք տեղամասերի յարակից հատւածներում ադրբեջանական զօրքեր են տեղակայւել։ Հայկական զօրքերի դուրս բերման արդիւնքում ադրբեջանական վերահսկողութեան տակ է անցել նաեւ Կապան-Ճակատէն ճանապարհի մի մասը։

Քանի որ զօրքերի դուրս բերումն այդ շրջաններից ուղղակիօրէն հակասում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան առաջին կէտին, ըստ որի կողմերը «կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», ապա հարցադրումներս հետեւեալն են՝

1. Եթէ այդ քայլն արւել է Ադրբեջանի սպառնալիքի ներքոյ, ապա ի՞նչ քայլեր են կատարել ՀՀ իշխանութիւնները 2020 թ. նոյեմբերի 9-ի յայտարարութեան առաջին կէտին համապատասխան նման քայլից խուսափելու համար:

2. Արդեօ՞ք ՀՀ իշխանութիւնները այդ հարցով դիմել են ՌԴ-ին որպէս յայտարարութեան 3-րդ կողմի, այլ պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների: Եթէ այո, ապա ինչ պատասխաններ են ստացւել։

3. Ըստ ՀՀ վարչապետի, զօրքերի դուրսբերումը եղել է «բանաւոր ըմբռնման» արդիւնք: Ե՞րբ է ձեռք բերւել այդ «բանաւոր ըմբռնումը» եւ ի՞նչ պատճառով է այն բանաւոր եղել: Ովքե՞ր են եղել այդ «բանաւոր ըմբռնման» կողմերը: Արդեօ՞ք, ըստ կառավարութեան, «բանաւոր ըմբռնումը» կարող էր իրաւական հիմք հանդիսանալ զօրքերի դուրսբերման համար: Եթէ եղել է միայն «բանաւոր ըմբռնում», ապա ե՞րբ եւ ո՞վ է կոնկրետ պայմանաւորւածութիւններ ձեռք բերել ադրբեջանական կողմի հետ զօրքերի դուրսբերման ժամկէտի եւ յետքաշման գծի վերաբերեալ: Եղել է միայն «բանաւոր ըմբռնում», թէ՞ եղել է նաեւ գրաւոր համաձայնագիր:

4. ՀՀ իշխանութիւնները բազմիցս հերքել են այդ հարցով որեւէ գրաւոր փաստաթղթի առկայութիւնը, չնայած մամուլում բազմիցս շրջանառւել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանին ռուսական սահմանապահ ուժերի սպայի կողմից Սիւնիքում 2021 թ. փետրւարին յանձնւած փաստաթղթի տեքստը: Կա՞յ արդեօք նման փաստաթուղթ:

ա. Եթէ այո՝ ապա

բ) Ե՞րբ են տեղի ունեցել այդ փաստաթղթի վերաբերեալ բանակցութիւնները:

գ) Ի՞նչ մակարդակով են տեղի ունեցել բանակցութիւնները, ովքե՞ր են բանակցել հայկական կողմից:

դ) Ո՞վ է ստորագրել հայկական կողմից այդ փաստաթուղթը եւ ի՞նչ լիազօրագրի հիման վրայ:

ե) Ի՞նչ կարգով է այն ուժի մէջ մտել: Ինչո՞ւ այն չի վաւերացւել Միջազգային պայմանագրերի մասին օրէնքով սահմանւած կարգով:

զ) Ինչո՞ւ այն չի հրապարակւել:

5. Ըստ մամուլում հրապարակւած փաստաթղթի 2-րդ կէտի, Գորիս-Դաւիթ Բէկ եւ Կապան-Ճակատէն ճանապարհների նշւած կորդինատներով ճանապարհային հատւածներում անձանց, աւտոմեքենաների եւ ապրանքների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետութեան Ազգային անվտանգութեան ծառայութեան սահմանապահ զօրքերը հայկական տարածքում, իսկ Ադրբեջանական Հանրապետութեան պետական սահմանային ծառայութիւնը՝ ադրբեջանական տարածքում, տեղադրում են սահմանային ուղեկալներ:

ա) Ի՞նչն է հիմք հանդիսացել հէնց նշւած կոորդինատներն ամրագրելու համար:

բ) Արդեօ՞ք ՀՀ իշխանութիւնները «ադրբեջանական տարածքում» արտայայտութիւնը համարում են որպէս Ադրբեջանի Հանրապետութեան տարածք:

գ) Եթէ այո, ապա որն է նման ճանաչման անհրաժեշտութիւնը եւ իրաւական հիմքը:

դ) Ինչո՞ւ է փաստաթղթի բուն տեքստում Կապան տեղանունը ադրբեջանական ձեւով տառադարձւել: Կարելի՞ է ենթադրել, որ հայկական կողմը նախագծի մշակմանը չի մասնակցել, այլ միայն վերապահում է արել այնտեղ, որտեղ դա չանել չէր կարող։

Խնդրում եմ, որպէսզի գրութեանը պատասխանելիս իւրաքանչիւր հարցին անդրադառնաք առանձին։

ԱԳ նախարարի ոչինչ չասող, իրավիճակը խճճող եւ խնդրի վտանգավորութիւնը քողարկող պատասխանը ստորեւ՝

«Ի պատասխան Ձեր՝ ՀՀ վարչապետին ուղղւած սեպտեմբերի 27-ի թիւ N 107/4275-2021 գրաւոր հարցման եւ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի համապատասխան յանձնարարականը՝ ԱԺ կանոնակարգ օրէնքի 119-րդ յօդւածի 2-րդ մասի համաձայն պատգամաւորի գրաւոր հարցմանը պատասխանելու վերաբերեալ, յայտնում ենք, որ սեպտեմբերի 15-ին կառավարութեան անդամների հետ ԱԺ պատգամաւորների հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետն անդրադարձել է Գորիս-Կապան աւտոճանապարհի խնդրին՝ ներկայացնելով նաեւ հայկական կողմի դիրքորոշումը եւ մօտեցումները խնդրի առնչութեամբ (տես http://www.youtube.com/watch?v=Cxlyzmrm8Xo... յղումով):

Ինչ վերաբերում է նշւած ճանապարհահատւածի շուրջ բանաւոր ըմբռնման վերաբերեալ ՀՀ վարչապետի յայտարարութեանը, Ձեր կողմից յիշատակւող հարցազրոյցում վարչապետի կողմից հանգամանօրէն ներկայացւել է այն համատեքստը եւ տւեալ պահին ի յայտ եկած այն անվտանգային իրողութիւնները, որոնց առկայութեան պարագայում նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը ստորագրած կողմերի միջեւ ձեռք է բերւել նման պայմանաւորւածութիւն»»։

 

Յարակից լուրեր