Հա

Քաղաքական

27/10/2021 - 13:00

Հերթական կանգառը՝ Արտաշատ. «Հայաստան» դաշինքը շարունակում է մարզային այցերը

«Հայաստան» դաշինքի պատգամաւորների մարզային հանդիպումների հերթական կանգառը մարզկենտրոն Արտաշատ քաղաքն էր, որտեղ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը պատգամաւորներ Լիլիթ Գալստեանի, Հռիփսիմէ Ստամբուլեանի, Զեմֆիրա Միրզոյեւայի եւ Թադէոս Աւետիսյեանի հետ հանդիպել է Արարատի մարզի քաղաքացիների հետ:

«alikonline.ir» - «Հայաստան» դաշինքի պատգամաւորների մարզային հանդիպումների հերթական կանգառը մարզկենտրոն Արտաշատ քաղաքն էր, որտեղ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը պատգամաւորներ Լիլիթ Գալստեանի, Հռիփսիմէ Ստամբուլեանի, Զեմֆիրա Միրզոյեւայի եւ Թադէոս Աւետիսյեանի հետ հանդիպել է Արարատի մարզի քաղաքացիների հետ:

Սէյրան Օհանեանը խօսել է իշխանութիւնների վարած քաղաքականութեան հետեւանքով առաջացած բազմաթիւ մարտահրաւէրների մասին: Պատգամաւորները մատնանշել են երկրին սպառնացող վտանգները՝ այդ առիթով ներկայացնելով իրենց մտահոգութիւնները:

Հանդիպմանը ներկայ քաղաքացիները կարեւորել են Դաշինքի՝ ինչպէս խորհրդարանում, այնպէս էլ նրանից դուրս ծրագրւող գործողութիւնները, որոնց միջոցով հնարաւոր կը լինի չէզոքացնել կամ նւազագոյնի հասցնել երկրին, պետականութեանն ու Արցախին սպառնացող վտանգները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։