Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները 44-օրեայ պատերազմի հետեւանքով Բաքւի ժամանակաւոր վերահսկողութեան տակ անցած Արցախի տարածքներում դնում են նոր աւտոճանապարհի հիմնարկէք։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրում է արաբագէտ Արմէն Պետրոսեանը։
«alikonline.ir» - Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները 44-օրեայ պատերազմի հետեւանքով Բաքւի ժամանակաւոր վերահսկողութեան տակ անցած Արցախի տարածքներում դնում են նոր աւտոճանապարհի հիմնարկէք։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրում է արաբագէտ Արմէն Պետրոսեանը։
«Քարոզչական տեսանկիւնից այս քայլը կիրառում են միաժամանակ առնւազն 3 ուղղութիւններով՝ նախագիծը սեփական հասարակութիւններին, միջազգային հանրութեանը ներկայացնում են որպէս Ադրբեջանը Նախիջեւանին եւ Թուրքիային կապող «Զանգեզուրի միջանցքի» իրականացման մեկնարկ՝ ձեռքի հետ էլ ազդելով հայ հասարակութեան նեարդերի ու զգացմունքների վրայ։
Հիմա ո՞րն է մեր խնդիրը՝ որեւէ կերպ չմնալ թուրքական քարոզի տակ, ու հարեւաններին, ամբողջ աշխարհին վստահեցնել, որ Հայաստանի տարածքում հնարաւոր ապաշրջափակւելիք ցանկացած ճանապարհ լինելու է բացառապէս ՀՀ սուվերենութեան ներքոյ։ Դրա յատուկ անւանակոչման հարցն էլ քննարկելի թեմա է։
Իսկ թէ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց տարածքներում կամ որեւէ տարածաշրջանում իրենց կողմից ժամանակաւորապէս վերահսկւող գօտիներում կառուցւելիք ճանապարհ-միջանցքներին Զանգեզուրի, Երեւանի, Հալէպի, տօ՜ կամ թէկուզ Արմէն Պետրոսեանի անւամբ կանւանակոչեն, դա լոկ իրենց ու իրենց «կտերով սնւող» զանգւածների համար է»,- գրում է Արմէն Պետրոսեանը։